Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.04.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ծխելու արգելք հանրային վայրերում

Մասնագետները կողմ են ծխելու դեմ պայքարի խստացմանը

Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում, հանրային իրազեկում. մասնագետները կողմ են ծխելու դեմ պայքարի խստացմանը։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ մարդու առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցությունը վաղուց ապացուցված է, եւ ոչ ոք դա կասկածի չի ենթարկում։
«Ծխախոտի բացասական ազդեցությունը սկսվում է դեռ այն ժամանակ, երբ երեխան մոր արգանդում է։ Հետագայում դա արտահայտվում է երեխայի շնչառական ֆունկցիայի վրա։ Եթե գործ ունենք հաճախ հիվանդացող երեխայի հետ, ուրեմն հստակ կարող ենք ասել, որ ծխախոտը նրա վրա ազդեցություն է ունեցել։ Էլ չասեմ, որ ապացուցված է՝ ծխախոտն ասթմայի առաջացման պատճառ է, ուռուցքների առաջացմանը նույնպես նպաստում է։ Արդյունքում՝ մարդկանց կյանքն է կրճատվում, աշխատունակությունն է նվազում»,—ասաց Սերգեյ Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ ծխող մարդկանց թվի ավելացմամբ պայմանավորված պետությունների հանրային առողջության ծախսերն են ավելանում։ Այսինքն՝ ծխելը, առողջականից բացի, նաեւ տնտեսական վատ հետեւանք ունի։
Խոսելով վիճակագրության մասին՝ բժիշկը նշեց, որ 16 տարեկան եւ բարձր տղամարդկանց 52 տոկոսը ծխող է, իսկ աղջիկների շրջանում այդ թիվը կազմում է 2 տոկոս, սակայն նշվում է, որ այն համարվում է թաքնված ցուցանիշ։ Ինչ վերաբերում է 15 տարեկաններին, ապա մասնագետը նշեց, որ, ըստ ուսումնասիրությունների,18 տոկոսը ծխողներ են, որոնց 4 տոկոսը կանոնավոր ծխողներ են։ Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նվազել է, այն ցածր է համարվում այլ երկրների հետ համեմատությամբ։ Այդ տարիքային խմբում ծխողների միջին եվրոպական ցուցանիշը կազմում է 35 տոկոս։
Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը կարեւոր համարեց առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունը ծխելու դեմ պայքարը խստացնելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ կարեւոր են վաճառքի սահմանափակումները։ Պետք է խստացվի անչափահասներին ծխախոտային որեւէ արտադրանք վաճառելը։
«Ինքս եմ ականատես եղել, որ այդ դրույթը ոչ միշտ է օգտագործվում, սակայն պետք է եղածը խստացնել ու հետեւողական լինել, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, եթե վաճառողը կասկած է ունենում գնորդի չափահաս լինելու հարցում։ Ընդհանրապես, այնպիսի աշխատանք պետք է արվի, որ ծխախոտ գնելը լինի ամոթի նման մի բան»,—ասաց Արսեն Թորոսյանը։
Նա կարեւոր համարեց ընդհանուր վաճառասրահներում ծխախոտի վաճառքն արգելելը։ Հիվանդանոցներում, մշակութային կենտրոններում, մարզական համալիրներում գտնվող խանութներում ծխախոտ չպետք է վաճառվի։ Խանութներում էլ աչք ծակող գովազդային պաստառները պետք է արգելվեն։ Բացի այդ, Արսեն Թորոսյանը գտնում է, որ ծխախոտի գինը պետք է բարձրացնել։
«Ծխախոտը պետք է լինի դժվար հասանելի։ Դեռահաս թե չափահաս՝ պետք է ազդի ծխախոտ գնողի գրպանի պարունակության վրա։ Լսում ենք, որ շատերն ասում են, թե՝ ինչու եք թանկացնում, այս փող չունեցող ժողովուրդը ոչինչ չի հասցնում… Այո, պետք է թանկացնել, որ փող չունեցող ժողովուրդը չգնի ծխախոտ, այլ գնի պետքական իրեր»,—ասաց Արսեն Թորոսյանը։
Նա կարեւորեց նաեւ հանրային վայրերում ծխելու սահմանափակումները, տուգանքների չափը բարձրացնելը։ Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե վերահսկողությունը լիարժեք չի արվելու, թերացումներ են լինելու, Արսեն Թորոսյանը նշեց, որ դա պարզապես օրենքը չխստացնելու պատրվակ է։

13-10-2017





27-04-2018
Դրական ցուցանիշները պետք է պահպանվեն
Քննարկված բոլոր հարցերն ընդունվել են

Երեկ տեղի է ...


27-04-2018
Կառուցողական ուղին՝ լավագույն լուծում
Եվ զգույշ վերաբերմունք՝ տեղեկատվության հանդեպ

Նախորդ տարի ընթացիկ ...


27-04-2018
Քաջության օրինակներն անպակաս են
Վարդենուտցիները դրանց մասին լսել են իրենց մեծերից

Շիրաղալա ...


27-04-2018
Առաջին հանրապետության նախերգանքը
Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն

—Մայիսի 22—ի բախտորոշ եւ շրջադարձային ...


27-04-2018
Օրինականությունը չպետք է խաթարվի
Հնարավոր լուծումների փնտրտուքը շարունակվում է

Երեկ «Իմ քայլը» ...


27-04-2018
Ցանկացած որոշում պետք է բխի երկրի շահերից
ԱԺ խմբակցությունները շարունակում են քննարկումներն ու խորհրդակցությունները

Ազգային ...


 
27-04-2018
Զբոսաշրջիկներին անհանգստացնում է վիճակը
Տուրիստական ընկերությունները որոշակի ազդեցություն նկատում են

Այս օրերին ...



 
27-04-2018
Այլընտրանքային էներգետիկա
Կուտակիչ կայանների հիմնումը կապահովի ...

27-04-2018
Երկրաբանները ստորգետնյա ջուր են որոնում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր ...

27-04-2018
Կտեղադրվի Զորավար Անդրանիկի արձանը
Վանաձորի Զորավար Անդրանիկի խճուղու սկզբնամասում, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO