Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ԱՄՆ ՄԶԳ—ն՝ վստահելի գործընկեր

ՀՀ—ի եւ ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը 25 տարեկան է

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) համագործակցության 25–ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որին ներկա է գտնվել վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է 25–ամյա արդյունավետ համագործակցության եւ բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման համար, ամրապնդել են երկկողմ մշակութային եւ ուղղակի պարզ մարդկային կապերը։ Իր ելույթում Կարեն Կարապետյանը նշել է. «1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր։ Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով եւ շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին եւ իրավիճակում։ Որո՞նք էին դրանք.
90–ականներին դրանք հիմնականում կապված էին Հայաստանում շուկայական տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման հետ, ինչպես նաեւ նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետեւանքների վերացմանը, հումանիտար բնույթի ծրագրեր էին։ 90–ականների վերջից անցում կատարեցինք համագործակցության նոր ձեւաչափի՝ հանուն կայուն տնտեսական զարգացման, շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը եւ հիմքեր դնելով կայուն զարգացման համար։ Շարունակեցինք աշխատել քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ կայացման վրա։
Ներկայումս շարունակում ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, սոցիալական եւ կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիիվ ծրագրերի վրա։
Այսօր ուզում եմ նաեւ անդրադարձ կատարել այն փաստին, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն այսօր մեզ հյուրընկալում է, եւ որն այս տասնամյակների ընթացքում հազարավոր բարձրակարգ կադրեր է տրամադրել Հայաստանին, եւս կայացել է միջազգային զարգացման գործակալության եւ բազմաթիվ բարերարների ներգրավման շնորհիվ։ Ամերիկյան համալսարանը հանդիսանում է մեր որակյալ կրթական հաստատություններից մեկը, եւ ողջունելի է, որ տարեցտարի այն ընդլայնվում է եւ առաջարկում էլ ավելի ընդգրկուն կրթություն մեր ուսանողներին։
Հարգելի գործընկերներ,
Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը։ Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտենցիալ, որ պետք է զարգացնենք եւ իրականացնենք։
Ներկայումս Հայաստանն անցնում է բարեփոխումների նոր փուլի միջով։ Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում՝ ապահովելու կայուն, երկարաժամկետ աճ երկրի համար եւ Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։ Մեզ անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ մտածելակերպի եւ գործելակերպի փոփոխություններ։
Իմ ելույթի սկզբում նշեցի, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ տարիների ընթացքում իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով։ Ներկայիս մեր ամենակարեւոր հրամայականներից են այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք Հայաստանում, եւ մենք չենք թաքցնում, որ ակնկալում ենք մեր գործընկերների անմիջական եւ ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ՝ այս կարեւորագույն բարեփոխումների իրականացման գործընթացում։
Հուսով եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ այս 25 տարիների հիմքի վրա ամրացած եւ կայացած համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի կընդլայնվի, եւ մենք նոր որակ եւ մակարդակ կհաղորդենք մեր հարաբերություններին։
Սրտանց շնորհավորում եմ եւ ցանկանում եմ լավ տրամադրություն։ Շնորհակալություն»։

13-10-2017





 
20-01-2018
Նախագահը պետք է օժտված լինի կարեւոր որակներով
Արմեն Սարգսյանը հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի ...


 
20-01-2018
Մրցանակը նոր պատասխանատվություն է
Այն պարտավորեցնում է չբավարարվել ձեռք բերածով

«Տուր ձեռքդ, ...


20-01-2018
Դրամաշնորհային նոր պայմանագրեր
Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնություն



20-01-2018
Գնահատված լինելը կարեւոր է ցանկացած մարդու համար
Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ պետական մրցանակների հանձնման ...


20-01-2018
2017թ. պետական բյուջեն գերակատարվել է
Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը ...


20-01-2018
Ծանոթացել է ջրտնտպետկոմի գործունեության արդյունքներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ ...


20-01-2018
Զինծառայողները՝ հոգատարության ներքո
Այցելել են Երեւանում կառուցվող վերականգնողական կենտրոն

Երեւանի քաղաքապետ ...



 
20-01-2018
Պահպանել դրական միտումը
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է ...

 
20-01-2018
Պարարվեստի առաջընթացն անհրաժեշտ է
Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO