Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.04.2018
ԱՅԼՔ...


Աջ ղեկով մեքենա ունեցողները դեռ կարող են հանգիստ լինել

Աջ ղեկով մեքենաներ վարելն արգելելու մասին քննարկումներ չկան։ Սա երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ հավելեց. «Երբ օպտիմալ լուծումը գտնենք, կներկայացնենք»։
Նախարարը մարտակա՞ն է տրամադրված այս հարցում. դիտարկմանն ի պատասխան Մարտիրոսյանն ասաց. «Մարտական չեմ տրամադրված, դա այն խնդիրն է, որ ինչ—որ մի օր պիտի լուծենք։ Եթե ժամանակին չի արգելվել, մի օր պիտի գա, որ կարգավորենք։ Հայաստանն աջակողմյան երթեւեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ»։
Վահան Մարտիրոսյանը հավաստեց, որ մեքենաները շրջանառությունից հանելու խնդիր չկա. «Ժամանակ կտրամադրվի, 20 կամ 50 տարի, հստակ բան չկա, բայց, կրկնում եմ, քանի որ Հայաստանն աջակողմյան երթեւեկության ապահով երկիր է, պետք է այդ խնդիրը լուծվի»։
Ու, որպես իր խոսքերի ապացույց, նկատեց, թե անձամբ փորձել է աջ ղեկով մեքենա վարել եւ համոզվել է, որ բնավ հարմարավետ չէ։
Իսկ եթե աջակողմյան ղեկով մեքենաների երթեւեկությունն արգելվի, ապա պետությունը կաջակցի՞ դրանց վաճառքի կամ ղեկի տեղափոխման հարցում։ Վահան Մարտիրոսյանի պատասխանն էլ հարցով էր. «Իսկ եթե չպարտադրվի՞ ղեկը փոխել։ Եթե որոշում չկա, ինչի՞ մասին է խոսքը»։
Խոսելով վարչապետի այն հանձնարարականից, թե էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը պետք է ազատել հարկերից, տուրքերից եւ գույքահարկից, նախարարը նկատեց. «Պետք է նայել ապագայի մարտահրավերներին եւ չսահմանափակվել «յոլա գնալու» մոտեցմամբ։ Որովհետեւ ամբողջ աշխարհը գնում է էլեկտրական մեքենաների։ Երկրներ կան՝ հայտարարել են, որ 2025 թվականից արգելելու են վառելիքով մեքենաները»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե հնարավո՞ր է, որ ձախակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մաքսատուրքերը էժանանան։ Վահան Մարտիրոսյանի պատասխանը հետեւյալն էր. «Կան քննարկումներ։ Մենք ունենք կոնկրետ համաձայնագիր ԵԱՏՄ—ի հետ, որը 2020 թվականին կմտնի ուժի մեջ։ Մաքսային գոտու ընդունած նորմեր ու չափեր կան՝ տոկոսադրույքների մասով»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

13-10-2017





27-04-2018
Դրական ցուցանիշները պետք է պահպանվեն
Քննարկված բոլոր հարցերն ընդունվել են

Երեկ տեղի է ...


27-04-2018
Կառուցողական ուղին՝ լավագույն լուծում
Եվ զգույշ վերաբերմունք՝ տեղեկատվության հանդեպ

Նախորդ տարի ընթացիկ ...


27-04-2018
Քաջության օրինակներն անպակաս են
Վարդենուտցիները դրանց մասին լսել են իրենց մեծերից

Շիրաղալա ...


27-04-2018
Առաջին հանրապետության նախերգանքը
Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն

—Մայիսի 22—ի բախտորոշ եւ շրջադարձային ...


27-04-2018
Օրինականությունը չպետք է խաթարվի
Հնարավոր լուծումների փնտրտուքը շարունակվում է

Երեկ «Իմ քայլը» ...


27-04-2018
Ցանկացած որոշում պետք է բխի երկրի շահերից
ԱԺ խմբակցությունները շարունակում են քննարկումներն ու խորհրդակցությունները

Ազգային ...


 
27-04-2018
Զբոսաշրջիկներին անհանգստացնում է վիճակը
Տուրիստական ընկերությունները որոշակի ազդեցություն նկատում են

Այս օրերին ...



 
27-04-2018
Այլընտրանքային էներգետիկա
Կուտակիչ կայանների հիմնումը կապահովի ...

27-04-2018
Երկրաբանները ստորգետնյա ջուր են որոնում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր ...

27-04-2018
Կտեղադրվի Զորավար Անդրանիկի արձանը
Վանաձորի Զորավար Անդրանիկի խճուղու սկզբնամասում, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO