Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը որեւէ կերպ կաշկանդված չէ

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս հարցի հետ կապված ՀՀԿ—ի դիրքորոշման մասին խոսելով՝ «Tert.am»—ին ասել է. «Թե ինչ տրամադրություններ կան, ինչ սկզբունքներով ենք առաջնորդվում ԵԱՏՄ—ում, իր ելույթում շատ հստակ նշել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Այն, կարծում եմ, շատ ծրագրային ու կարեւոր ելույթ էր ոչ միայն իբրեւ Հայաստանի առաջնորդի, այլեւ ԵԱՏՄ անդամ երկրի նախագահի։ ԵԱՏՄ զարգացման սկզբունքների ու ուղղությունների ճշտման ուղղությամբ շատ կարեւոր ելույթ էր, որում պարոն նախագահը հանդես է գալիս նախաձառնողական քաղաքականության դիրքերից՝ կարեւորելով Չինաստանի եւ Իրանի հետ հարաբերություններին առաջնահերթություն տալը՝ որպես կարեւոր ուղղություններից մեկը։ Կարծում եմ՝ այն, ինչ մտածում է Հայաստանը, ՀՀ նախագահը շատ հստակ, ուղիղ ասել է։ Կարծում եմ՝ դա բխում է ոչ միայն Հայաստանի պետական, այլեւ ԵԱՏՄ շահերից՝ եվրասիական տնտեսական միության պոտենցիալն ամբողջությամբ օգտագործելու համար։ Եվ նորից եմ կրկնում՝ պարոն Սերժ Սարգսյանի՝ Սոչիում ելույթը եղել է նախաձեռնողական։
Ինչ վերաբերում է Գլազեւի հայտարարությանը թե՛ «ոչ»—ին, թե՛ «այո»—ին, քանի դեռ նման հարց առարկայական չի քննարկվել, ես չեմ գտնում, որ ճիշտ է հիմա քննարկել մի բան, որն առարկայական բանակցությունների թեմա չի դարձել։ Իհարկե, Գլազեւը տրամաբանական հայտարարություն է անում, որ առանց Հայաստանի համաձայնության որեւէ երկիր չի կարող անդամակցել ԵԱՏՄ—ին։ Խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ, որեւէ երկիր չի կարող անդամակցել կամ ասոցացման համաձայնագիր կնքել ԵԱՏՄ—ի հետ առանց Հայաստանի համաձայնության. լինի Չինաստան, Իրան, թե...
Նախ՝ խնդիր դրված չէ ինչ—որ մեկին «ոչ» ասելու։ Հայաստանը սպասարկում է իր շահը բոլոր կառույցներում։ Հայաստանը ո՛չ ինքնանպատակ «ոչ» —երի կողմնակից է, ո՛չ էլ ինքնանպատակ «այո»—ների։ Այնտեղ, որտեղ համընկնում է մեր շահը, մենք ասում ենք «այո», որտեղ ոչ՝ ասում ենք «ոչ»՝ անկախ նրանից, թե առաջարկողն ով է։ Իսկ կոնկրետ Սոչիում նման հարց չի քննարկվել։ Ուստիեւ՝ ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որ այս պահին չի քննարկվել։ Երբ քննարկվի, հայկական կողմը կնստի բոլոր «պլյուսներն» ու «մինուսները» հաշվի կառնի, եւ եթե կբխի Հայաստանի շահերից՝ կասենք՝ «այո», չի բխի՝ կասենք «ոչ». որեւէ հարցով Հայաստանը կաշկանդված չէ»։

13-10-2017





 
20-01-2018
Նախագահը պետք է օժտված լինի կարեւոր որակներով
Արմեն Սարգսյանը հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի ...


 
20-01-2018
Մրցանակը նոր պատասխանատվություն է
Այն պարտավորեցնում է չբավարարվել ձեռք բերածով

«Տուր ձեռքդ, ...


20-01-2018
Դրամաշնորհային նոր պայմանագրեր
Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնություն



20-01-2018
Գնահատված լինելը կարեւոր է ցանկացած մարդու համար
Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ պետական մրցանակների հանձնման ...


20-01-2018
2017թ. պետական բյուջեն գերակատարվել է
Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը ...


20-01-2018
Ծանոթացել է ջրտնտպետկոմի գործունեության արդյունքներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ ...


20-01-2018
Զինծառայողները՝ հոգատարության ներքո
Այցելել են Երեւանում կառուցվող վերականգնողական կենտրոն

Երեւանի քաղաքապետ ...



 
20-01-2018
Պահպանել դրական միտումը
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է ...

 
20-01-2018
Պարարվեստի առաջընթացն անհրաժեշտ է
Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO