Իրավական ոլորտի հայ եւ ֆրանսիացի մասնագետները համագործակցում են


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Իրավական ոլորտի հայ եւ ֆրանսիացի մասնագետները համագործակցում են

Հայ եւ ֆրանսիացի իրավաբանները միմյանց հետ իրենց փորձը կիսեցին փաստաբանների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության եւ հասարակ բաժնետոմսերով ընկերությունների ֆինանսական գործարքների ոլորտներում։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում հայ եւ ֆրանսիական իրավաբանների մասնակցությամբ բիզնես եւ իրավական ոլորտի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Նախկինում եղել են տարբեր թեմաներով միջազգային գիտաժողովներ։ Այսօր թեմաներից մեկը հասարակ բաժնետոմսերով ընկերությունների ֆինանսական գործարքների իրականացումն է։ Մենք այսօր քննարկելու ենք հայկական բաժնետոմսերի վերաբերյալ փորձը, ինչպես նաեւ ֆրանսիացիների փորձը, որն իրենց մոտ կոչվում է հասարակ բաժնետոմսերով բաժնետիրական ընկերություն։ Հայկական բաժնետոմսերով ընկերություններ ասելով հասկանում ենք բիզնես ընկերությունների գործունեություն։ Մեր ֆրանսիացի գործընկերները եւ իրավունքի, եւ բիզնեսի ոլորտում են ներկայանում, եւ, կարծում եմ, որ սա Հայաստանի համար շատ լուրջ հնարավորություն է ներդրումների տեսանկյունից։ Խոսելու ենք նաեւ փաստաբանների մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունից»,–ասաց Արա Զոհրաբյանը եւ նշեց, որ զարգացած երկրներում փաստաբանների պատասխանատվությունը ապահովագրված է, որպեսզի, եթե քաղաքացիները վնաս կրեն փաստաբանի ոչ արդյունավետ գործողություններից՝ կարողանան նաեւ ապահովագրական ընկերությունների միջոցով ստանալ փոխհատուցում։
Նրա խոսքով՝ Հայաստանում այդ ինստիտուտը դեռ ներմուծված չէ, եւ մենք պետք է կարողանանք տեսնել դրա զարգացման հեռանկարները մեր երկրում։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ ցանկացած ներդրողի հետաքրքրելու է այդ երկրի դատաիրավական համակարգը, որտեղ կա դատարանների անկախությունը եւ կանխատեսելիությունը, ինչպես նաեւ փաստաբանների պրոֆեսիոնալիզմը։
«Պրոֆեսիոնալ փաստաբանը միշտ կարող է ստիպել դատարանին աշխատել։ Պետությունը այս հատկանիշները պետք է ունենա, եւ մենք մեր կողմից ցանկանում ենք ցույց տալ մեր գործընկերներին, որ հայ փաստաբաններս ի վիճակի ենք սպասարկել ձեռնարկատիրական ներդրումները»,– ընդգծեց Զոհրաբյանը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը նշեց, որ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու Երեւանում, ընդունելու է 80 պատվիրակություն։
«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շատ մեծ նշանակություն պետք է ունենա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Ֆրանսիայի համար այդ գագաթնաժողովը մեծագույն կարեւորություն ունի։ Մենք ցանկանում ենք նոր համագործակցություններ հաստատել,եւ իրավունքը մեր գործունեության համար չափազանց կարեւոր է։ Իրավունքը զարգանում է գիտաժողովների, հնարավոր երկկողմանի հարաբերությունների միջոցով։ Ես գիտեմ, որ իրավաբանական ոլորտը Հայաստանում կարեւոր դերակատարություն ունի»,–նշեց դեսպանը։
Ջոնաթան Լաքոտն ընդգծեց, որ իրավաբանական ոլորտը մեծապես նպաստում է Ֆրանսիայի ազդեցության զարգացմանը եւ տարածմանը աշխարհով մեկ։ ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, իր դիվանագիտական փորձից ելնելով, ասաց, որ պետք է աշխատել համագործակցության ոլորտում։
«Մենք արդյունավետ աշխատանքի արդյունք կունենանք, եթե հիբրիդային մոտեցում դրսեւորենք եւ կառավարենք մեր իրավական փորձառությունը։ Համագործակցային դիրքորոշումը թույլ է տալիս նաեւ զարգացնել մեր՝ սեփական, իրավաբանական ոլորտը, մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Այս ամենը թույլ կտա մեզ միջազգային մակարդակով նվաճել շուկան»,–ասաց Լաքոտը։
Դեսպանի խոսքով՝ իրավական ոլորտը ամենագլխավորներից է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ Նրա պնդմամբ՝ հաստատության գործունեությունն այդ համագործակցության լավագույն դրսեւորումներից է։

13-10-2017





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO