Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Որն է ԵԽԽՎ—ում ԵԺԿ խմբի ղեկավարի հրաժարականի պատճառը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի ղեկավար Աքսել Ֆիշերի հրաժարականը պայմանավորված է նրանով, որ խմբում նրա առաջարկը սատարում չի ստացել։ «Արմենպրեսին» տված մեկնաբանության մեջ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, թե ինչ է կատարվել հոկտեմբերի 11—ի ԵԺԿ խմբի նիստում, որն էլ հանգեցրել է Ֆիշերի հրաժարականին։ «Երեկ առավոտյան քվեարկության էր դրվել մի շատ հետաքրքիր ձեւակերպմամբ հարցադրում։ Մասնավորապես, որ քաղաքական մյուս խմբերը, քվեարկելով Ստելլա Կիրյակիդիսի օգտին, խախտել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գոյություն ունեցող այն պայմանավորվածությունը, որի համաձայն՝ խմբերը միմյանց թեկնածուների օգտին են քվեարկում։ Ըստ էության, դրա շնորհիվ է ընտրված նախագահ դառնում այն թեկնածուն, ում առաջադրում է այս կամ այն խումբը։ Նպատակը մեկն էր, որպեսզի հունվարին ԵԺԿ խումբը թեկնածու առաջադրի՝ չնայած նրան, որ լինելու է սոցիալիստների խմբի հերթը»,—ասաց ԱԺ փոխնախագահը։
ԵԺԿ խմբի մի խումբ լոբբիստական ուղղություններ՝ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերի գլխավորությամբ, համարել են, որ Ստելլա Կիրյակիդիսը ԵԺԿ խմբի թեկնածուն չէ, քանի որ ԵԺԿ խմբում քվեարկության արդյունքում նրանից 5 քվե ավելի էր ստացել Էմանուելիս Զինգերիսը։ Ընթացակարգի համաձայն՝ Կիրյակիդիսը իրավունք ուներ չհանելու իր թեկնածությունը, ինչը եւ նա արել է ու դարձել ԵԽԽՎ նախագահ։ Դրա համար էլ խումբը թեժ քննարկում էր սկսել, թե պայմանավորվածություն է խախտվել ու հարցը դրվել է քվեարկության։ «Շատ թեժ քննարկումներ եղան, որի ժամանակ քվեարկություն եղավ ու 26/ 24 հարաբերակցությամբ որոշվեց, որ կանոններ չեն խախտվել։ Աքսել Ֆիշերը ցանկանում էր, որ մենք արձանագրեինք, թե տեղի է ունեցել խախտում, ու այդ դեպքում նա կառաջադրեր իր թեկնածությունը ԵԺԿ խմբից հունվարին։ Բայց քանի որ իր առաջարկը չանցավ, ստեղծվեց իրավիճակ, երբ ինքը որոշեց, որ պետք է հրաժարական տա»,—եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը։

13-10-2017





 
20-01-2018
Նախագահը պետք է օժտված լինի կարեւոր որակներով
Արմեն Սարգսյանը հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի ...


 
20-01-2018
Մրցանակը նոր պատասխանատվություն է
Այն պարտավորեցնում է չբավարարվել ձեռք բերածով

«Տուր ձեռքդ, ...


20-01-2018
Դրամաշնորհային նոր պայմանագրեր
Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնություն



20-01-2018
Գնահատված լինելը կարեւոր է ցանկացած մարդու համար
Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ պետական մրցանակների հանձնման ...


20-01-2018
2017թ. պետական բյուջեն գերակատարվել է
Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը ...


20-01-2018
Ծանոթացել է ջրտնտպետկոմի գործունեության արդյունքներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ ...


20-01-2018
Զինծառայողները՝ հոգատարության ներքո
Այցելել են Երեւանում կառուցվող վերականգնողական կենտրոն

Երեւանի քաղաքապետ ...



 
20-01-2018
Պահպանել դրական միտումը
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է ...

 
20-01-2018
Պարարվեստի առաջընթացն անհրաժեշտ է
Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO