Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Շենքերի սեյսմակայունությունը՝ անհրաժեշտություն

Քանզի հետեւանքների վերացումն ավելի թանկ կարժենա, քան կանխարգելումը

Որ Հայաստանի Հանրապետության տարածքը աշխարհի առավել բարձր սեյսմիկ ակտիվության գոտիներից մեկում է գտնվում, գաղտնիք չէ, եւ սա մասնագիտական գնահատական է։ Բայց գաղտնիք չէ նաեւ, որ մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում։ Նույն մասնագիտական գնահատականի համաձայն՝ մեր երկրի տարածքում հնարավոր են ավելի քան 7.0 մագնիտուդով երկրաշարժեր, եւ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ուժեղ երկրաշարժերի կրկնելիության միջին պարբերությունը կազմում է 40 տարի։ Մասնագետները պնդում են նաեւ, որ սարսափելի ոչինչ իրականում չկա, եթե մենք սովորենք ապրել այդ պայմաններում (ասենք՝ Ճապոնիայի օրինակով)։ Իսկ սովորելու համար նախ պետք է սեյսմիկ անվտանգության ապահովման խնդրին համալիր լուծում տանք։
Այդ համալիր լուծում ասվածը տարբեր երկրներում տարբեր է։ Մեր պարագայում նշանակում է՝ նախ հաշվի առնել տնտեսական հնարավորությունները՝ պատճառահետեւանքային կապը ճշգրտորեն հաշվարկելով։ Այլ կերպ՝ եթե մտադրվենք առաջին հերթին բարձրացնել շենքերի սեյսմակայունությունը ու սպասենք տնտեսական հնարավորությանը, ապա այսօր ոչինչ չենք ձեռնարկի։ Իսկ եթե հասկանանք, թե, Աստված մի արասցե, վտանգի պարագայում ինչքան վնաս կկրենք, ապա այդ տնտեսական հնարավորություն ասվածն անմիջապես կգտնենք։
1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո (ավերիչը մասնագիտական եզրակացությունն է նաեւ) վերանայվեցին մեր երկրի տարածքի սեյսմիկ պայմանները, կազմվեցին սեյսմիկ վտանգի նոր քարտեզներ, որոնցում տրվեց սեյսմիկ վտանգի իրական մակարդակը։ Քաղաքաշինության նախարարության հավաստմամբ, «մինչեւ հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանների վերանայումը (1989թ.) նախագծված եւ կառուցված շենքերը, մասնավորապես բազմաբնակարան շենքերը, ներկայումս չեն բավարարում արդի սեյսմակայունության պահանջներին։ Այս հանգամանքով պայմանավորված՝ հանրապետությունում զգալիորեն մեծ է սեյսմիկ ռիսկը»։ Այդ իսկ պատճառով կարեւորվում է շենքերի սեյսմակայունության բարձրացման ուղղությամբ համակարգված մոտեցումը։ Դեռ 2014թ. քաղաքաշինության նախարարությունը գործադիրին ներկայացրեց, թե ինչ վիճակ է մեր շենքերի սեյսմակայունության ոլորտում, եւ, ըստ այդմ, օրենսդրական դաշտում շատ բան պետք է փոխվեր՝ շինարարական նորմատիվներից սկսած։ «ՀՀ»—ն նկատել էր, որ այդ շինարարական նորմատիվները խորհրդային տարիներին շատ էլ լավն էին՝ խստության առումով, բայց դա չխանգարեց բարձիթողի վիճակին։ Նույնը կրկնվեց հետխորհրդային Հայաստանում. եւ խորհրդային տարիներին բազմաթիվ խախտումներով կառուցված մեր բնակֆոնդը հետխորհրդային տարիներին էլ թուլացվեց մեր բնակիչների ցանկությամբ եւ պաշտոնատար անձանց թողտվությամբ։ Հիմնապատերին պատուհանների բացումը, տանիքներին հարկերի ավելացումը՝ իբրեւ փաստ, որ եկավ թուլացնելու առանց այդ էլ թույլ մեր շենքերի սեյսմակայունությունը։ Այսօրվա մեր բնակֆոնդում հազիվ թե գտնես մի շենք, որում նախագծից մի շեղում արված չլինի։
Հայտնի անեկդոտը հիշենք. Հայկական ռադիոյին հարցնում են, թե ինչու հայերին Մոսկվայի հյուրանոցներում երեք օրից ավելի սենյակ չեն տրամադրում։ Հայկական ռադիոն պատասխանում է. «Որովհետեւ չորրոդ օրը նրանք սկսում են սենյակում ձեւափոխություններ անել…»։
Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք։ Իրավիճակից ելք պետք է գտնենք։ Գործադիրը առաջարկել է ելքը՝ ի դեմս քաղաքաշինության պետական կոմիտեի՝ հավանության արժանացնելով ՀՀ—ում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունը, որի նպատակն է նպաստել հանրապետության տարածքում սեյսմակայունության բարձրացման կարիք ունեցող տարբեր նշանակության շենքերի անվտանգ շահագործմանը, սեյսմիկ ռիսկի նվազեցմանը եւ հնարավոր հետեւանքների կանխարգելմանը։ Մեր երկրում տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր եւ շինություններ, այդ թվում՝ 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք եւ 98 հազար տարբեր նշանակության շենքեր եւ շինություններ, այդ թվում՝ պատմամշակութային հուշարձաններ կան։ Այս պահի դրությամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի լուծման առավել նպատակահարմար տարբերակ դիտարկվել է բնակարանային ֆոնդի, հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի, այդ թվում՝ հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտների սեյմակայունության բարձրացմանն ուղղված առանձին ոլորտային նպատակային ծրագրային մոտեցումը։
Այն, ըստ կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի, հնարավորություն կտա ըստ ոլորտների գնահատել առկա իրավիճակը, վերհանել խնդիրները, սահմանել դրանց լուծման առաջնահերթությունները, հաշվի առնել սեյսմիկ ռիսկի բոլոր բաղադրիչները, փուլային մոտեցմամբ իրականացնել համակարգված միջոցառումներ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը, խնդրո առարկայի շուրջ նիստերից մեկում խոսելով՝ ասաց, թե շատ հետեւողական պետք է լինենք, ճիշտ է՝ հարցի լուծումը ֆինանսական ծանր խնդիր է, բայց պետք է քայլ առ քայլ գնանք առաջ։ Ու միաժամանակ հավելեց այն, ինչ տարիներ առաջ մենք էինք ասել։ «Սեյսմիկ ռիսկի նվազեցման համար կանխարգելմանն ուղղված ծախսերն ավելի քիչ են, քան դրա հետեւանքների վերացման համար պահանջվող ծախսերը»,—շեշտել էր վարչապետը։
Հիմա՝ որպեսզի հասկանանք, թե սեյսմակայունության բարձրացման ուղղությամբ ինչ ծավալի գործ է արվելու, նախեւառաջ պիտի հասկականք, թե ինչ վիճակում է մեր բնակֆոնդը։
Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ փորձ էր արվել հասկանալու այս խնդիրը, քաղշին նախարարությունը արձանագրել էր ընդհանուր առմամբ հետեւյալը։ Վերջին տարիներին (հետխորհրդային շրջան) ֆինանսական միջոցների սղության պատճառով, հանրապետությունում անհրաժեշտ մակարդակով չեն ցուցաբերվել շենքերի պահպանմանն ուղղված համակարգված մոտեցումներ, եւ պահանջվող ծավալով չեն իրականացվել շենքերի վերականգնման ու ուժեղացման աշխատանքներ։ Ֆիզիկական մաշվածությունից եւ զանազան այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների ազդեցությունից շենքերի զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում։ Նման շենքերը սեյսմակայունության առումով հուսալի չեն եւ չեն կարող ապահովել բնակչության անվտանգությունը։ Քիչ չեն նաեւ այն շենքերը, որոնցում ընթացիկ վերանորոգում պահանջող թերությունների (ջրագծի կամ կոյուղագծի վնասվածքներ, տանիքի եւ ջրահեռացման համակարգի անբարեկարգ վիճակ, սալվածքի քայքայվածություն եւ այլն) ոչ ժամանակին վերացումը, կամ բնակիչների կողմից կրող կոնստրուկցիաների ամբողջականության խախտման (բացվածքների իրականացում, բնակարանների ներքին տարածքների եւ միջհարկային ծածկերի կոնստրուկտիվ ձեւափոխություններ) եւ դրանով իսկ դրանց կրողունակությունը իջեցնող անթույլատրելի միջամտությունները պատճառ են դարձել շենքի սեյսմակայունության նվազման, անբավարար տեխնիկական վիճակի, իսկ հետագայում նաեւ վթարայնության առաջացման։ Սկսած 1989—ից ՀՀ—ում մի շարք փոփոխություններ արվեցին շենքերի շահագործմանն ու պահպանմանն ուղղված օրենսդրական դաշտում, մասնավորապես՝ բնակարանային ֆոնդի վճարովի, ապա անհատույց սեփականաշնորհման ուղղությամբ։ Պետական սեփականությունը հաշված տարիների ընթացքում փոխանցվեց մասնավորին՝ հնարավորություն ստեղծելով ձերբազատելու պետությանը պետբյուջեից շենքերի շահագործմանն ու պահպանմանն ուղղված մեծածավալ լրավճարային հատկացումների պարտավորությունից։
Միեւնույն ժամանակ, նոր տնտեսավարման համակարգին անցմանը զուգընթաց, չստեղծվեցին արդյունավետ կառավարման համարժեք մեխանիզմներ, որոնք պետք է կոչված լինեին լրացնելու բացը, համակարգված ուղղորդելու սեփականատերերի միջոցները շենքերի պահպանմանն ուղղված քայլերին, որոնց եւ անհրաժեշտորեն պետք է գումարվեին պետական աջակցության հստակ ծրագրերը։ Այս ընթացքում էր, որ որոշվեց որպես բազմաբնակարան շենքի կառավարման առավել արդյունավետ ձեւ սահմանել համատիրությունների ստեղծումը։ Թե ինչպես է աշխատում մեր համատիրությունների գերակշիռ մասը, սա էլ գիտենք։ Ու եթե նկատի առնենք, որ բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսից 27 մլն քառ. մետրը կենտրոնացված է բազմաբնակարան շենքերում, որի 96 տոկոսը մասնավորեցման արդյունքում փոխանցված է քաղաքացիներին, հասկանալի կդառնա, թե մեր բնակֆոնդը այս տարիների ընթացքում ինչպես է պահպանվել (նորակառույցներին այս շրջանակից հանում ենք)։
Ընդամենը մի քանի տարի հետո քաղշինը կրկին խոսում է նույն խնդրից՝ այս անգամ էլ արձանագրելով հետեւյալը. Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել՝ 1. հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի թերագնահատման հանգամանքով։ (Հանրապետության տարածքում տեղի ունեցած վերջին ամենաաղետալի սեյսմիկ իրադարձությունը 1988թ. դեկտեմբերի 7—ի Սպիտակի երկրաշարժն է (մագնիտուդը՝ 7.0), որի միջին ուժգնությունը կազմել է՝ Սպիտակում 9—10 բալ, Գյումրիում՝ 8.5—9 բալ, Վանաձորում եւ Ստեփանավանում՝ 8 բալ՝ ընդունված հաշվարկային ուժգնությունը գերարազանցելով Սպիտակում՝ 3 բալով, Գյումրիում՝ 0.5—1 բալով, Վանաձորում եւ Ստեփանավանում՝ 1 բալով (ըստ ուժգնության գնահատման MSK—64 սանդղակի)։ 2. Սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերի խախտումներով։ 3. Շինարարության ցածր որակով։ 4. Երկրաշարժի տեւողությամբ եւ այլ առանձնահատկություններով։ 5. Սեյսմակայուն շինարարության նորմատիվ փաստաթղթերի պահանջների անկատարությամբ։ 6. Արտակարգ իրավիճակի պայմաններում ազգաբնակչության համապատասխան հմտությունների եւ իրազեկման բացակայությամբ։
Այս ամենը հաշվի առնելով՝ վերագնահատվեց Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեց սեյսմիկ ազդեցություններից շենքերի պաշտպանության ոլորտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համալիրը։ Վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը։ Նոր նորմերով սահմանվեցին առավել խստացված պահանջներ, ընդունվեց հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիավորման նոր քարտեզ, որի համաձայն հանրապետության տարածքը բաժանված է երեք՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…
Նորմերը փոխվեցին, ընդունվեցին, իսկ ի՞նչ անել այն շենքերի հետ, որոնք մինչ այդ են կառուցվել, այսինքն՝ մեր բնակֆոնդի գերակշիռ մասի հետ։ Ի՞նչ ձեւով ենք բարձրացնելու դրա սեյսմակայունությունը։ Մենք այս հարցին հաջորդիվ կանդրադառնանք, միայն հիշեցնենք, որ բնակարանային ֆոնդը երկրի առանցքային ակտիվներից մեկն է, ու եթե նկատի ունենանք, որ այդ ակտիվի լավ պահպանումից ուղղակիորեն մարդկանց կյանքն է կախված, ապա բնակֆոնդը դառնում է հիմնական ակտիվը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

13-10-2017





21-10-2017
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը

Հայաստանի ...


21-10-2017
Խորհրդարանական համագործակցություն
Արա Բաբլոյանը հանդիպել է մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ



21-10-2017
Արդարադատության ոլորտի խնդիրները նույնն են
Վրաց—հայկական իրավական երկրորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ...


 
21-10-2017
Ժնեւում պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը
Սակայն Բաքուն շարունակում է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները



 
21-10-2017
Համաձայնագիրը կստորագրվի
Իսկ վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի



21-10-2017
Գիտական նոր խնդիրներ
Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ ԳԱԱ ...


21-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ—ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ...



21-10-2017
Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի
Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ ...

 
21-10-2017
Արցախի զբոսաշրջությունը՝ «Ինվետեքս» ցուցահանդեսում
Արցախյան տաղավարը վերստին մեծ հետաքրքրություն է ...

21-10-2017
Բացվեց Հակի դպրոցը
Հոկտեմբերի 17—ին մարդաշատ էր Քաշաթաղի շրջանի Հակի ...

 
21-10-2017
D—8—ի գագաթնաժողովից լուրջ ակնկալիքներ չկան
Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել D—8 (Developing 8 countries) ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +6... +8
ցերեկը +20... +22

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO