Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Համատեղ ծրագրեր

Կակտիվանա գիտության եւ մասնավոր սեկտորի համագործակցությունը

«Երկրորդ համահայկական գիտական համաժողովի» նպատակն է լուծել մի շարք խնդիրներ՝ գիտության ֆինանսավորման հարցում մասնավոր ձեռնարկությունների ներգրավում, հայաստանցի գիտնականների՝ արտասահմանում վերապատրաստման հնարավորություն։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նոյեմբերի 6—8—ն անցկացվող համաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գեւորգ Վարդանյանը։
«Այս համաժողովի արդյունքում ուզում ենք առավել ամրապնդել համագործակցությունը սփյուռքի եւ արտասահմանցի գիտնականների միջեւ, մի շարք կարեւոր հարցերի շուրջ կլոր սեղան—քննարկումների արդյունքում արձանագրել դրական արդյունքներ՝ անկախ փորձաքննության անցկացման, գիտության թերֆինանսավորման, ոլորտում նոր ֆինանսական ծավալների ներհոսքի հետ կապված։ Համատեղ ծրագրերի արդյունքում կունենանք գիտության արդյունքների առեւտրայնացում։ Կան բավականին գիտական մշակումներ, որոնք վերածելու ենք բիզնես նախագծերի եւ ներկայացնելու ենք ներդրողներին»,—ասել է Գեւորգ Վարդանյանն ու հավելել, որ փորձելու են համատեղ ուժերով գիտության եւ մասնավոր սեկտորի համագործակցությունն ակտիվացնել։
Առաջին համահայկական համաժողովի արդյունքում մի շարք հաջողություններ են արձանագրվել։ Ձեւավորվել է «Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիա»։ Սփյուռքահայ գիտնականներն աջակցել են անհրաժեշտ սարքավորումներով, բազմաթիվ հայաստանցի երիտասարդ գիտնականներ վերապատրաստվել են արտասահմանյան խոշոր լաբորատորիաներում եւ վերադարձել Հայաստան։ Եվ արդյունքում համակարգչային գիտության, կենսաբանության ոլորտում իրենք են հիմնել իրենց լաբորատորիաները։ «Եվ ես վստահ եմ, որ այս տարի ավելի մեծ թվով երիտասարդ գիտնականներ կայցելեն արտասահմանյան խոշոր գիտահետազոտական ինստիտուտներ։ Եվ պայմանն այն է, որ վերապատրաստումից հետո նրանք անպայման վերադառնալու են Հայաստան՝ գործունեությունն այստեղ ծավալելու»,—նշել է Գեւորգ Վարդանյանը։
Երկրորդ համահայկական համաժողովին մասնակցում են բազմաթիվ մեծանուն գիտնականներ, հայազգի 15 գիտնականներ սփյուռքից՝ ԱՄՆ—ից, եվրոպական երկրներից, Կանադայից եւ Ռուսաստանից։ Շուրջ 25 զեկուցում կներկայացվի Հայաստանից։ Լավագույն զեկույցները կարժանանան արժեքավոր մրցանակների եւ հավաստագրերի։ Միգուցե ծնվեն նաեւ համատեղ ծրագրեր արտասահմանյան գիտնականների հետ։
Ֆիզիկոս Յուրի Օգանեսյանը, ում լաբորատորիայում վերապատրաստում են անցել մի խումբ հայաստանցի գիտնականներ, ասում է, որ նման համաժողովները շատ մեծ դեր են խաղում բոլոր գիտնականների համար։ «Այս տարի ավելի շատ գիտնականներ են եկել մասնակցելու։ Մյուս տարի ես ինձ հետ շատերին կբերեմ Հայաստան։ Երիտասարդ գիտնականները մեծ գործ են կատարում»,—նշել է նա։
Հայերն ունիկալ են նրանով, որ հաջողակ ապրում եւ աշխատում են ամենատարբեր մշակույթներում։ Այս մասին երեկ Երեւանում համահայկական գիտական ֆորումի ժամանակ, ասել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Հայերն ապրում են շիական եւ սունիական, արեւմտյան եւ արեւելաեվրոպական, խորհրդային եւ հետխորհրդային մշակույթներում։ Նրանք ամենուր, որտեղ էլ որ ապրում են, իրենց երկրորդ հայրենիքին գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ եւ նկարիչներ են պարգեւում։

07-11-2017





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO