Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2018
ՊՆ


Միասնական հաղթանակը կերտողներից մեկը

Բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին

Մոսկվայում՝ Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում նոյեմբերի 10—ին տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120—ամյակի կապակցությամբ։ Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ՀՀ եւ ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՌԴ—ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Հաղթանակի հրամանատարների հետնորդները, վետերաններ, ռուսաստանյան հասարակական եւ գիտական ու մշակութային ոլորտի հայտնի գործիչներ ու հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ—ում ՀՀ դեսպանությունն է։ Քանդակի հեղինակներն են քանդակագործներ Միսակ Մելքոնյանը եւ Աշոտ Թադեւոսյանը։ «Թանգարանը գիտություն է ու հիշողություն։ Դա պատմությունը վերաքննելու բոլոր միջոցների դեմ ուղղված կարեւորագույն գործիքներից մեկն է։ Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության անունից Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանին նվիրաբերել մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որի ներդրումը միասնական հաղթանակի կերտման գործում դժվար է գերագնահատել։ Հայաստանն ու հայ հասարակությունը այն երկրների ու ժողովուրդների շարքերում են եղել, որոնց միահամուռ ջանքերի շնորհիվ մարդկությունն ու քաղաքակրթությունը փրկվել է 20—րդ դարի ամենամեծ չարիքից՝ ֆաշիզմից։ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այդ հաղթանակը յուրահատուկ նշանակություն է ունեցել։ Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձություններից եւ 1,5 միլիոն հայի կյանք խլած 1915թ. ցեղասպանությունից ընդամենը երեք տասնամյակ անց Հայաստանը՝ ԽՍՀՄ ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Մեծ հայրենականին՝ մոբիլիզացրելով եւ ռազմաճակատ ուղարկելով 600 հազար հոգու»,–նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։

14-11-2017





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO