Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2018
ԼՂՀ


Ծառատունկ Ազատամարտիկների թաղամասում

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղը վերջին 2—3 տարիների ընթացքում փոխել է տեսքը։ Այստեղ կառուցվում է Ազատամարտիկների նոր թաղամաս, որտեղ արդեն կանգուն են ութ բնակարանանոց բնակելի շենք, 2 տասնյակից ավելի առանձնատուն, ժամանցի կենտրոն, այլ շինություններ։ Թաղամասի հարեւանությամբ է Հովհ. Թումանյանի անվ. միջնակարգ դպրոցը, որը հիմնանորոգվեց 2017—ի ամռանը եւ այժմ մաքուր, լուսավոր ու գեղեցիկ է ու նոր կահույքով։ 110—ից ավելի աշակերտներ են հաճախում կրթօջախ։ Թաղամասում «Հայրենասեր» հասարակական կազմակերպության կողմից կառուցվել են մարզադաշտ եւ խաղահրապարակ։ Երիտասարդության օրվա առթիվ թաղամասի նորակերտ բնակելի տների եւ դպրոցի բակերում կայացավ ծառատունկ, որին ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, մոտակա զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Սիմոնյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, այլ պաշտոնատար անձինք։ Մինչ Իշխանաձոր գալը՝ պետնախարարն այցելել էր Միջնավան քաղաք, ծանոթացել այստեղ կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետեւ Մուշ գյուղում ներկա եղել նորակառույց դպրոցի բացման եւ անվանակոչության արարողությանը։
Դպրոցը, որը ծառայում է նաեւ հարեւան Ալաշկերտ գյուղի դպրոցականներին, կառուցվեց այս տարվա ամռանը՝ դարձյալ «Հայրենասեր» ՀԿ—ի կողմից։ Այժմ այստեղ սովորում է 47 աշակերտ։ Արմենակ Ուրֆանյանի անվան միջն. դպրոցի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր ամուսիններ Ստեփան Սարգսյանի եւ Նելլի Մարտիրոսյանի դուստրը՝ Շուշին, եւ առաջին դասարանցի Արտակ Հարությունյանը։ Ծառատունկին մասնակից եղան շրջվարչակազմի տարբեր կառույցների աշխատակիցներ, շրջանի հարավային թեւի համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, բնակիչներ։
Մի քանի ժամ տեւեց ծառատունկը, եւ մոտ 1000 տնկի պահ տրվեց մայր հողին։
23 տարի առաջ ազատագրվեց Իշխանաձորը։ Այսօր այն շենանում է մեր ժողովրդի համատեղ ուժերով։ Պետական այրերը ծառեր տնկեցին դպրոցի բակում՝ մինչ այդ ականատեսը եղան Բերձորի արվեստի դպրոցի պարարվեստի խմբի Իշխանաձորի մասնաճյուղի սաների ռազմահայրենասիրական պարերին։ ԱՀ պետնախարարը, դիմելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց միասնաբար աշխատելու, տարածքը շենացնելու համար՝ կարեւորելով Քաշաթաղի շրջանի դերը Արցախի համար։
Ծառատունկից հետո ԱՀ պետնախարարը շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց Ազատամարտիկների թաղամասում։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

14-11-2017





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO