Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ՄՇԱԿՈՒՅԹ


Երեւանյան բեմում ծափերը չէին դադարում

Աշխարհահռչակ «Էմերսոն» լարային քառյակը բացարձակ որակ եւ հնչողություն ապահովեց

Լյուդվիգ վան Բեթհովեն, Յոզեֆ Հայդն, Անտոն Վեբեռն, Բելա Բարտոկ. այս կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցին աշխարհահռչակ «Էմերսոն» լարային քառյակի կատարմամբ շաբաթ օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգը տեղի ունեցավ «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում։ Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Հանդիսատեսն իր հիացմունքն արտահայտեց հոտնկայս երկարատեւ ծափահարություններով։
1976թ. հիմնադրված քառյակը կրում է ամերիկացի փիլիսոփա եւ բանաստեղծ Ռալֆ Ուալդո Էմերսոնի անունը։ Չորս տասնամյակից ավելի «Էմերսոն» լարային քառյակը դարձել է դասական երաժշտության չափանիշներից մեկը՝ ապշեցնելով նախադեպը չունեցող ձեռքբերումների շարքով. ավելի քան 30 դրվատանքի արժանացած ձայնագրություններ, 9 «Գրեմմի» եւ 3 «Գրամոֆոն» մրցանակ, «Էյվըրի Ֆիշեր» մրցանակ, Երաժշտական Ամերիկայի «Տարվա անսամբլ», ինչպես նաեւ համագործակցություն մեր ժամանակների աշխարհի ամենախոշոր երաժիշտների հետ։ 2016թ. «Յունիվերսալ մյուզիք գրուփը» 52 ձայնասկավառակից բաղկացած հավաքածուով վերաթողարկեց քառյակի ամբողջ «Դոյչե գրամոֆոն» հավաքածուն, իսկ այս տարվա ապրիլին թողարկվել է քառյակի վերջին ալբոմը՝ «Շակոններ եւ ֆանտազիաներ. Բրիտտենի եւ Պյուրսելի երաժշտություն», որը «Յունիվերսալ մյուզիք քլասսիքսի» հիմնած նոր ընկերության՝ «Դեքքա գոլդի» առաջին թողարկումն է։
Դասական երաժշտության լավագույն կոլեկտիվներից մեկի կազմում են Յուջին Դրաքերը (ջութակ), Ֆիլիպ Զեթցերը (ջութակ), Լորենս Դաթընը (ալտ) եւ Փոլ Ուոթքինզը (թավջութակ)։ Քառյակի առանձնահատկությունն այն է, որ ջութակահարները փոխհաջորդում են միմյանց առաջին ջութակի դերում, ինչը խոսում է նրանց կատարողական բարձր որակի մասին։
«Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր—նախագահ Ստեփան Ռոստոմյանը համերգին նախորդող մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ երկար տարիներ են աշխատել քառյակին Հայաստան հրավիրելու համար։ «Դասական երաժշտության մեջ երբեւիցե եղած ամենաբարձրագույն կետերից մեկն է՝ բացարձակ որակ եւ մշակութային գագաթնակետային հնչողություն։ Սա մի նոր բարձունք է ոչ միայն մեր փառատոնային, այլեւ մշակութային կյանքում։ Որպես կազմակերպիչ ուրախ եմ, որ փառատոնն այդ բարձունքը եւս գրավեց»,–ասաց նա։
Ս. Ռոստոմյանի համոզմամբ, նման երաժիշտներին Հայաստան հրավիրելը միայն մշակութային հարցեր չի լուծում, այն նաեւ քաղաքականություն է, «փափուկ ուժի» դրսեւորում, որով ամբողջ աշխարհում հայկական խնդիրները բարձրաձայնելու հիանալի հնարավորություն է։ «Այս մարդիկ դառնում են մեր ընկերները, բարեկամներն ու դեսպանները։ Հայաստանը մշակութային երկիր է, եւ ուրախ ենք, որ այդպես պետք է ներկայանանք աշխարհին»,— ընդգծեց կոմպոզիտորը։
Ֆիլիպ Զեթցերն առաջին անգամ Հայաստանի մասին լսել է դեռեւս 1965 թվականին, երբ հայրն ու մայրը որպես Քլիվլենդի նվագախմբի անդամներ համերգ են ունեցել Խորհրդային Հայաստանում։ Հիշում է, թե որքան շատ լուսանկարներ եւ ոգեւորություն են տարել մեր երկրից, որքան շատ են խոսել տանը երեւանյան այցի եւ երկրի մասին։ «Շատ երջանիկ ենք, որ ի վերջո Երեւանում ենք։ Տարիներ տեւեց մինչեւ հասանք Հայաստան։ Շատ մտերիմ հայ ընկերներ ունենք, ովքեր մշտապես քաջալերում էին մեզ այստեղ գալու համար»,–խոստովանեց ջութակահարը։
Յուջին Դրաքերը պատմեց, որ մինչեւ Հայաստան գալը մոտավոր պատկերացում են ունեցել մեր երկրի աշխարհագրական դիրքի մասին, բայց գալուց քարտեզի վրա գտել են, թե որտեղ է այն երկիրը, որն ունի զարմանալի հնագույն մշակույթ, քրիստոնեության ծննդավայր է, ներկայացված է նաեւ Երուսաղեմում եւ առանձնանում է աշխարհի մյուս լեզուներից իր գրային համակարգով։
Մեծանուն պրոֆեսորը խոսեց նաեւ հայազգի լեգենդար ջութակահար Իվան Ղալամյանի մասին, ով ԱՄՆ—ում ամենաազդեցիկ ջութակի ուսուցիչներից է եղել եւ կրթել ու դաստիարակել է երաժիշտնեի մի քանի սերունդ։ Նրա ամենահայտնի աշակերտներից են Իցհակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Կյունգ վա Չունգը, վաղամեռիկ Մայքլ Ռաբինը, Ջեյմ Լարեդոն, Պոլ Ղուկովսկին, Իդա եւ Անի Քավաֆյանները եւ ուրիշներ։ Դրաքերը նշեց, որ բազմիցս պատիվ է ունեցել հանդիպելու Ի. Ղալամյանին Ջուլիարդի երաժշտական դպրոցում, տեսնելու, թեեւ ափսոսանք հայտնեց, որ նրա դասարանում չի սովորել։ «Նա ամենահարգված անձնավորություններից է եղել։ Դուք՝ հայերդ, հպարտության առիթ ունեք՝ հանձին Իվան Ղալամյանի»,–ասաց հյուրը։
Լոուրենս Դաթընը հավելեց, որ Ի. Ղալամյանը հայտնագործել եւ մշակել է ջութակի ուսուցման ֆանտաստիկ համակարգ՝ ապլիկատուրայից մինչեւ աղեղը բռնելու ձեւերը՝ հանդիսանալով աշխարհում ջութակի ժամանակակից կատարողական դպրոցի հիմնադիրը։ Ալտահարը պատիվ է համարում, որ ուսանել է Ղալամյանի ասիստենտներից մեկի մոտ։
Ղալամյանի աշակերտն է եղել Փոլ Ուոթքինզի կնոջ հայրը, ով ԱՄՆ—ում հայտնի ջութակահար է։ Նա անդրադարձավ նաեւ սփյուռքահայ երաժիշտներին, մասնավորապես ծնունդով դետրոյթցի Անի եւ Իդա Քավաֆյան քույրերին, հռչակավոր ալտահար Քիմ Քաշքաշյանին եւ, իհարկե, Միացյալ Թագավորությունում բնակվող հայազգի ջութակահար, դիրիժոր, «Չիլինգիրյան» լարային քառյակի հիմնադիր, Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր Լեւոն Չիլինկիրյանին, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել թե իր եւ թե իր սերնդի մյուս երաժիշտների վրա։
Փառատոնի կազմակերպիչները տեղեկացրին, որ հյուրերը կհյուրընկալվեն Բյուրականի արվեստի ակադեմիայում, որտեղ կփորձեն հնարավորինս շատ տեղեկություն տալ Հայաստանի մասին։
Ի դեպ, «Երեւանյան հեռանկարների» փառատոնային տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

14-11-2017





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO