Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ՆԱԽԱԳԱՀ


Գիտելիքահենք արդյունաբերության ճանապարհին

Նոր ինովացիոն կենտրոնը կնպաստի որակյալ կադրերի պատրաստմանը

Էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում այսուհետեւ կրթական տարբեր աստիճաններում սովորող ուսանողները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները ավտոմատացված ժամանակակից համակարգերի, նորարարական տեխնոլոգիական սարքավորումների միջոցով եւ կստանան էներգետիկ համակարգում աշխատելու փորձառություն։
Դրան կնպաստի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացված ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո—Տաշիր—ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնը, որի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը կրթության եւ գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի, խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաեւ «Կասկադ—էներգո» ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց կատարեց նորաբաց ինովացիոն կենտրոնում, ծանոթացավ բարձր եւ միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայի, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման եւ հսկման համակարգի ուսումնական կենտրոնի եւ լսարանների պայմաններին։ Սերժ Սարգսյանին ներկայացվեցին նաեւ համակարգի ներդրումից հետո ակնկալվող հիմնական արդյունքները։
Նշվեց, որ լաբորատորիաների ստեղծմամբ տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել եւ ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Կենտրոնի ստեղծումը կխթանի նաեւ Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների, գիտելիքահենք արդյունաբերական արտադրության զարգացմանը։ Պատասխանատուների հավաստմամբ, ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կիրականացվի կրթաթոշակների տրամադրում ՀԱՊՀ էներգետիկայի եւ էլեկտրատեխնիկայի ու մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի եւ դիզայնի ինստիտուտների՝ 2016—2017 թվականների ուսումնական տարվա արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցող 55 ուսանողի։
ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գնահատմամբ՝ ե՛ւ բակալավրիական, ե՛ւ մագիստրոսական կրթական աստիճաններում գերազանցության կենտրոնի դերը էներգետիկ մասնագետների պատրաստման գործընթացում անգնահատելի է։ Անդրադառնալով նորաստեղծ կենտրոնի հնարավորություններին՝ նա նշեց, որ այստեղ տեղադրված են սարքավորումներ, որոնցով մի քանի ամիս հետո կհագեցվեն նաեւ մեր էլեկտրական ցանցերը, այսինքն՝ ապագա մասնագետն իր ուսանողական տարիներին՝ բակալավրիական եւ մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանակներում կոնկրետ տեղակայանքների վրա կանցնի իր ուսուցումը։ «Այն մոդուլները եւ այն ծրագրերը, որոնք մշակված են համագործակցող կողմերի կողմից, միայն եւ միայն որակի բարելավում կապահովեն»,–նշեց բուհի ռեկտորը։
Այս կարճ ժամանակահատվածում մասնաշենքում կատարվել են կապիտալ վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներ, երկու հարկաբաժիններն ունեն ամենաբարձր չափանիշներին բավարարող լսարանային համակարգ, որտեղ ուսումնառության կազմակերպման համար, ըստ Ոստանիկ Մարուխյանի, ստեղծված են բավականին հաճելի պայմաններ։
Ըստ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի՝ ի վերջո Հայաստանում տեղի է ունենում երկու ուղղությամբ գործընթաց, որի կենտրոնում ուսանողն է եւ համալսարանը։ «Այդ ուղղություններից մեկը դեպի գիտություն է տանում, մյուսը՝ բիզնես։ Սա լավ փորձ է, երբ բիզնեսը մուտք է գործում համալսարան, կատարում իր պատվերը, ձեւավորում է համապատասխան պայմաններ, իսկ արդյունքում էլ ուսանողները ներշնչվում են վստահությամբ, որ ավարտելուց հետո աշխատանք են ունենալու»,–նշեց նախարարը։
«Ավտոմատացման ժամանակակից համակարգերի զարգացումը չափազանց հեռանկարային ուղղություն է մեր ոլորտի համար։ Բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած կենտրոնի շնորհիվ կկարողանանք ոչ միայն ապագա մասնագետների պատրաստել, այլ նաեւ նոր հնարավորություններ ստեղծել արդեն կայացած աշխատակիցների համար»,–լրագրողների հետ զրույցում նշեց «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Կասկադ» հոլդինգի վարչության անդամ Սերգեյ Պողոսովը։
Գերազանցության կենտրոնի բարձր եւ միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայում, օրինակ, տեղակայված են միջին եւ ցածր լարման նորագույն էլետրաէներգիայի բաշխման համակարգեր, որտեղ ուսանողները կծանոթանան բաշխիչ սարքավորումներին, կառուցվածքին, աշխատանքի սկզբունքներին, կիրառման սահմաններին եւ կկարողանան կատարել նախագծային եւ գիտահետազոտական աշխատանքներ այս սարքավորումների կիրառմամբ։ Կենտրոնի համակարգող Վարուժան Առաքելյանի տեղեկացմամբ, իրենց նպատակն է փոխանցել համակարգված գիտելիքներ եւ կարողություններ, որպեսզի ուսանողները կարողանան հետագայում դրանք կիրառել նախագծահաշվարկային, մոնտաժային, կարգաբերական, սպասարկման եւ գիտահետազոտական տարբեր աշխատանքներում։
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի տեղեկացմամբ՝ կենտրոնում դասավանդման են հրավիրվելու բարձրակարգ դասախոսներ նաեւ արտերկրներից, ովքեր կիսելու են իրենց նորարարական գիտելիքները հայ ուսանողների հետ, որպեսզի նրանք այդ փորձն ու գիտելիքները կարողանան ծառայեցնել մեր երկրի էներգետիկ ոլորտում։
Նշենք, որ կենտրոնում սովորող բացառիկ գերազանց ուսանողները ստանալու են 250 հազար դրամ ամսական կրթաթոշակ։ «Տաշիր» ընկերության կողմից կրթաթոշակներ տրամադրվեցին գերազանցությամբ սովորող 55 ուսանողի։ Նրանցից 5 մագիստրանտի հետ, ըստ Կարեն Դարբինյանի, տարեսկզբից կկնքվեն ՀԷՑ—ում աշխատելու աշխատանքային պայմանագրեր։
«Մենք ունենք որակյալ մասնագետների պակաս եւ պատրաստվում ենք ներկայացնել մեծ ներդրումային ծրագիր առաջիկա 10 տարիների համար, ինչը ենթադրում է, որ տարբեր նախագծերում մեզ անհրաժեշտ կլինեն մեծ թվով մասնագետներ»,–ասաց Կ. Դարբինյանը։
Նա նկատեց, որ էներգետիկ ոլորտում աշխատողների միջին տարիքը 50 է։ Նրա վստահեցմամբ՝ տեղի կունենա երիտասարդ մասնագետների համալրում։ Լավագույն մասնագետները հայ էլեկտրական ցանցերում աշխատանքի կանցնեն միջինը 1000 ԱՄՆ դոլար աշխատավարձով։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

14-11-2017





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO