Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ԱՇԽԱՐՀ


Ինչքա՞ն կտեւի կայունությունը Լիբանանում

Նախօրեին, շուրջ մեկ ամիս ընդմիջումից հետո, Լիբանանի կառավարությունը, նախագահ Աունի գլխավորությամբ, առաջին նիստն է գումարել եւ հանդես եկել հայտարարությամբ, որտեղ խիստ կարեւորվել է Լիբանանի զսպվածության ու չեզոքության քաղաքականությունը։ Նա անդրադարձել է վարչապետի հրաժարականին հաջորդած իրադարձություններին եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով քաղաքական ուժերի ու տարբեր երկրների ղեկավարների հետ բանակցություններին։ Իսկ Հարիրին կառավարության նիստում պաշտոնապես հայտարարել է, որ հետ է վերցնում հրաժարականը։ Այսպիսով, կարելի է ասել, ճգնաժամը հաղթահարվել է։
Նիստից հետո Հարիրին ԶԼՄ—ներին տված հարցազրույցներում հայտարարել է նաեւ, որ երկրի կայունության պահպանումը պետք է գերակա լինի առաջնային բոլոր հարցերից, իսկ ինքը ձգտելու է երկիրը հեռու պահել տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտություններից։ Նա նաեւ շեշտել է, որ Լիբանանն անթույլատրելի է համարում այլ երկրների միջամտություններն իր ներքին գործերին, ուստի որեւէ լիբանանցի չպետք միջամտի այլ երկրների եւ մասնավորապես Պարսից ծոցի ավազանի արաբական եղբայր երկրների ներքին գործերին։ Նա հավելել է, որ պաշտոնապես պետք է հայտարարել Բեյրութի չեզոքության քաղաքականությունը։
Փաստորեն Հարիրին դարձյալ իրանական կողմնորոշմամբ «Հեզբոլահից» պահանջում է չմասնակցել արաբական երկրներում տեղի ունեցող հակամարտություններին, նույնիսկ ԶԼՄ—ների մակարդակով, իսկ Իրանից՝ չմիջամտել Լիբանանի ներքին գործերին։ Թեեւ Հարիրին ակնարկում է Պարսից ծոցի երկրներին, սակայն ավելի շուտ նա նկատի է ունեցել «Հեզբոլահի» ուժերի մասնակցությունը Սիրիայի ներքին բախումներին, որտեղ բավական լուրջ դերակատարություն ունեն՝ կանգնելով Սիրիայի բանակի կողքին։ Մինչդեռ Սիրիայի հարցում Լիբանանը պաշտոնապես չեզոքություն է հայտարարել։ Մյուս կողմից, հաշվի առնելով, որ «Հեզբոլահի» զինված թեւը նույնիսկ ավելի հզոր է, քան այդ երկրի բանակը, այն զինաթափելը գրեթե անհնար է եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով։
Այսուհանդերձ, Էր Ռիյադին հակված եւ ծագումով Սաուդյան Արաբիայից վարչապետ Հարիրին եթե համաձայնել է պաշտոնավարել, ապա դա անշուշտ պետք է պայմանավորված լինի «Հեզբոլահի» հետ որոշ փոխզիջումներով, ինչը բխում է այդ երկրի շահերից։ Քանի որ, ինչպես նշում է միջինարեւելյան հարցերի փորձագետ Մոհամեդ Մոհեբին, Լիբանանի իշխանությունը ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական եւ ո՛չ էլ նույնիսկ տնտեսական առումով ի զորու չէ «Հեզբոլահի» գործունեությունը կասեցնելու։ Նրա կարծիքով՝ Լիբանանի հարցում լուրջ դերակատարություն ունի Իրան—Սաուդյան Արաբիա հակամարտությունը, ինչը շարունակվում է, ուստի ճգնաժամի հաղթահարումը թերեւս ժամանակավոր բնույթ է կրում։
Մոհեբին նշում է, որ Թեհրանը նպատակամղված է հզորացնել «Հեզբոլահին», իսկ Էր Ռիյադը ձգտում է հասնել վերջինիս զինաթափմանը, այն դեպքում, երբ դրա հզորացումը ճգնաժամածին է, իսկ զինաթափելը՝ արկածախնդրություն։ Ըստ Մոհեբիի եւ այլ փորձագետների՝ Լիբանանի եւ տարածաշրջանի հարցերի լուծումը պայմանավորված է հիշյալ երկու տերությունների՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելով, ինչին գոնե Էր Ռիյադը հակված չէ, իսկ Իրանի կողմից նման ցանկություն տարբեր առիթներով հնչել է։ Փորձագետների կարծիքով, նման բանակցությունները միայն միջազգային մակարդակի գերտերությունների միջամտությամբ հնարավոր կլինեն, ինչի հավանականությունը եւս մեծ չէ, հաշվի առնելով տարածաշրջանի զարգացումներն ու գերտերությունների դիրքորոշումները։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

07-12-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO