Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են

2017թ. 11 ամիսներին խոշոր եւ միջին բիզնեսը շուրջ 40 մլրդ դրամով ավելի եկամուտ է ապահովել

Խոշոր բիզնեսը շարունակում է ավելացնել պետբյուջե վճարած հարկերը, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն—վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 11 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39.9 մլրդ դրամով կամ 9%–ով։
«Նախորդ տարի ցուցանիշը մոտ 443 մլրդ դրամ էր, իսկ այս տարի կազմում է ավելի քան 483 մլրդ դրամ։ Ընդ որում, 2017թ. 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարները նվազել են 4.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ. հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արմեն Սաֆարյանը։ Ըստ նրա՝ 2016թ. դեկտեմբերի 1—ից մինչեւ 2017թ. դեկտեմբերի 1—ը բոլոր հարկատեսակների եւ վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 մլրդ դրամով կամ 7.3%—ով։ Այս տարվա 11 ամիսների ընթացքում վարչարարության արդյունքում հնարավոր է եղել հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները, կրճատել 5.8 մլրդ դրամով կամ 36,3%—ով։
Տեսչությունն աշխատանքներն իրականացնում է 2 սկզբունքով՝ կանխարգելելով հարկային իրավախախտումները եւ վարչարարական միատեսակ մոտեցում ցուցաբերելով թիրախային միեւնույն խմբերում հայտնված հարկ վճարողների նկատմամբ։ «Վերլուծական կարողությունների կատարելագործման շարունակական աշխատանքներ են իրականացվում՝ օգտագործելով հնարավոր բոլոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, միաժամանակ խորացվում է կոմիտեի եւ իրավասու այլ մարմինների միջեւ համագործակցությունը։ Արդյունքում ամրապնդվում են օրինապահ հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ ռիսկային համարվողների նկատմամբ ուժեղանում է հարկային վարչարարությունը»,– տեղեկացրել է Արմեն Սաֆարյանը։ Նա վստահեցրել է, որ ստուգումները եւ ուսումնասիրություններն անց են կացվում բացառապես ռիսկերի առկայության դեպքում, երբ ինքնահայտարարագրման մղող բոլոր ջանքերն արդյունք չեն տալիս։ Դա է փաստում հսկողական աշխատանքների քանակի նվազումը, մասնավորապես՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները պակասել են 45—ով կամ 12.7%—ով, փոխարենն ավելացել է մասնակի ստուգումների քանակը։
Խոշոր եւ միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում գտնվող ռիսկային հարկ վճարողների մոտ արձանագրվել են հարկային եկամուտների եւ իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշներ։ Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%—ով, ապա ռիսկայիններինը՝ 17,4%—ով։ «Ստվերի վերացման հիմնասյունը փաստաթղթավորման կարգավորումն է, որի ուղղությամբ իրականացված հետեւողական վարչարարության արդյունքում տեսչություն—վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից 2017թ. հունվար—նոյեմբեր ամիսներին դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 19%—ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է ավելի քան 176 մլրդ դրամով կամ 10,5%—ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 74.8 մլրդ դրամով կամ 11%—ով»,—նշել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը՝ ընդգծելով, որ հարկային հաշիվների քանակը եւ շրջանառությունը հիմնականում աճել են արտադրության, ներմուծման եւ մեծածախ առեւտրի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ, իսկ ֆիսկալային հասույթները՝ մանրածախ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում. «Տեսչությունում հաշվառված հարկ վճարողների նկատմամբ հետեւողական վարչարարությունը կարեւոր է, քանի որ նրանք ոչ միայն ապահովում են ընդհանուր հարկային եկամուտների գերակշիռ մասը, այլեւ նրանց կողմից են ձեւավորվում տնտեսության մեջ առկա ֆինանսական եւ առեւտրային փոխհարաբերությունները փոքր հարկ վճարողների հետ։ Ուստի կազմվում են հարկերի վճարման ամբողջական շղթաներ՝ ներմուծողներից, արտադրողներից մինչեւ առեւտրի եւ ծառայությունների մատուցման վերջնական փուլ»։ Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում 2017թ. հունվար—նոյեմբեր ամիսներին ԱԱՀ—ի եւ շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 մլրդ դրամ հարկ։
«Ոլորտային վերլուծությունները ցույց են տալիս, որ 2017թ. 11 ամիսների հարկային եկամուտները 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ 28 ոլորտներում նվազել են ընդհանուր գումարով 17.9 մլրդ դրամով, ինչն առավելապես մրցակցության պայմաններում առեւտրային վերադիրների նվազման եւ գերավճարների հաշվին պարտավորությունների մարման հետեւանք է»,—նշել է Արմեն Սաֆարյանը։ Մասնավորապես՝ կապի ոլորտում 2017թ. 11 ամիսների հարկային եկամուտները նվազել են 5.6 մլրդ դրամով կամ 21%—ով, շինարարության ոլորտում՝ 1.6 մլրդ դրամով կամ 10.3%—ով, կառուցապատման ոլորտում՝ 1.3 մլրդ դրամով կամ 47%—ով։ Միեւնույն ժամանակ 57.8 մլրդ դրամի չափով կամ 49,4%—ով հարկային եկամուտների աճ է գրանցվել 55 ոլորտներում, այդ թվում՝ հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման եւ առեւտրի ոլորտներում։ Օրինակ՝ մետաղական հանքարդյունահանման ոլորտում 11 ամիսների հարկային եկամուտների աճը կազմել է 12.3 մլրդ դրամ կամ 43%, ծխախոտի արտադրության ոլորտում՝ 12.1 մլրդ դրամ կամ 51.7%, վառելիքի ներմուծման ոլորտում՝ 3.3 մլրդ դրամ կամ 16.6%։ Ըստ հարկ վճարողների կատարված վերլուծության արդյունքով՝ 514 հարկ վճարողների մոտ հարկային եկամուտների՝ ընդհանուր գումարով 63.2 մլրդ դրամ նվազում է արձանագրվել, փոխարենը 574 ի մոտ արձանագրվել է 103.1 մլրդ դրամի աճ. այսինքն՝ նրանց հարկային եկամուտներն ավելացել են 49,4%—ով։

07-12-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO