Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նոր հմտություններ ՓՄՁ—ներին

Դասընթացները կնպաստեն նրանց կարողությունների մեծացմանը

Հայաստանի տնտեսական ներուժի լիակատար իրագործման համար անհրաժեշտ է ճիշտ եւ արդյունավետ օգտագործել փոքր ու միջին ձեռնարկությունների հմտություններն ու կարողությունները։ ՎԶԵԲ—ը եւ Ճապոնիայի կառավարությունը աջակցում են ՀՀ—ում կապիտալի շուկայի զարգացմանը եւ ցանկանում իրենց արդեն արդյունավետ փորձը կիրառելի դարձնել նաեւ հայաստանյան գործարարության աջակցության ոլորտում։ Աջակցությունը տրվում է խորհրդատուների համար նախատեսված դասընթացների տեսքով։
Երեկ մեկնարկեց եռօրյա ուսուցման ծրագիրը՝ «ՓՄՁ—ների ֆինանսավորման համար անհրաժեշտ կապիտալի շուկաներում կիրառվող գործիքները» թեմայով, որի նպատակն է ապահովել Հայաստանում ֆինանսական խորհրդատուների մասնագիտական վերապատրաստումը՝ զինելով նրանց անհրաժեշտ հմտություններով եւ անհրաժեշտ փորձով։ Դասընթացները թույլ կտան ծանոթանալ այն գործառույթներին, որոնք կօգնեն ՓՄՁ—ներին օգտվել կապիտալի շուկաներում առկա պարտքային եւ բաժնեմասնակցային գործիքներից եւ դիվերսիֆիկացնել իրենց ֆինանսավորման աղբյուրներն ու նոր ներդրումներ ներգրավել։
ՎԶԵԲ—ի ներկայացուցիչները երեկ լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին դասընթացների կարեւորության մասին՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության մեջ Ճապոնիայի կառավարության կողմից իրականացված ներդրումներին։
Ըստ ՀՀ—ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիի, Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ տնտեսական հարաբերությունները զարգանում են, եւ երկու երկրների միջեւ վերջին տարիներին բավական արդյունավետ համագործակցություն է ընթացել։ Մինչ օրս Ճապոնիայի կառավարության կողմից շուրջ 400 մլն դոլար գումար է տրամադրվել Հայաստանին, որը նպատակաուղղվել է աղետների ռիսկերի կառավարման նվազեցման ծրագրերին, ձեռք են բերվել հակահրդեհային տարբեր միջոցներ։
Երկրորդ ուղղությունը, ըստ Ճապոնիայի կառավարության ներկայացուցչի, ՓՄՁ զարգացումն է, եւ այս հարցում եւս իրենք անուղղակիորեն նպաստել են Հայաստանի տնտեսության զարգացմանը։
«Ճապոնիան ՎԶԵԲ—ի հիմնադիր երկրներից է եւ այս ծրագրի շրջանակներում իր մեծ դերակատարումն ունի։ Ճապոնիան ոչ միայն երկկողմանի, այլեւ եռակողմ ու բազմակողմ համաձայնագրեր է կնքել Հայաստանի հետ։ Այս եռօրյա դասընթացը հարթակ կստեղծի երկրում ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող գործոնները բացահայտելու առումով եւ միտված կլինի հզորությունների ամրապնդմանը։ Համոզված եմ, որ այս դասընթացը կնպաստի տնտեսական զարգացմանը եւ կապահովի բավարար գործառնական համագործակցություն՝ համապատասխան ներդրումները դեպի երկիր ուղղելու համար»,–ասաց դեսպանը։
Դասընթացի հիմնական թեմաներն են՝ կապիտալի շուկաներ, ՓՄՁ—ներին հասանելի ֆինանսական գործիքներ, կազմակերպության արժեքի գնահատում, ռիսկեր, ՓՄՁ—ների զարգացման եւ դրանց «ներդրումային պատրաստվածության» բարձրացման համար անհրաժեշտ հիմնական ֆինանսական ցուցանիշներ եւ ծրագրեր։ Դասընթացը մշակվել եւ կազմակերպվել է ՎԶԵԲ—ի տեղական արժույթով ՓՄՁ—ների վարկավորման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։
Ըստ ՎԶԵԲ—ի ներկայացուցիչների, Հայաստանում ՓՄՁ—ներն ունեն ընդլայնման նպատակով կիրառելի բազմազան ֆինանսական գործիքների հասանելիության խնդիր, ուստի այս համատեքստում ԵՄ—ՎԶԵԲ համագործակցության շրջանակներում ստեղծվել է Հայաստանում ՓՄՁ—ների ֆինանսավորման եւ խորհրդատվության բաղադրիչը՝ միտված լինելով ՓՄՁ—ների համար նման խորհրդատվությունների հասանելիության բարձրացմանը, դրանց ներդրումային պատրաստվածության խթանմանը եւ Հայաստանում առկա ֆինանսական լուծումների դիվերսիֆիկացմանը մասնավոր ներդրումային ֆոնդի ստեղծման միջոցով։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյի խոսքերով, ծրագրի շրջանակներում անցկացվել են մի շարք վերապատրաստումներ Ճապոնիայում, որոնց մասնակցել են եւ փորձագետներ, եւ կառավարության անդամներ։ Ուստի իրենց նպատակը նույն փորձը Հայաստանում տեղայնացնելն է եւ ՓՄՁ —ների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը։
«Դեռեւս 2013 թ. մայիսից այդ գաղափարը բերվել է Հայաստան եւ ներկայացվել տարածաշրջանային այլ երկրների, 296 սկսնակ բիզնեսներ ստացել են խորհրդատվական տեխնիկական աջակցություն, 90 ձեռնարկատեր մասնակցել են շուկայավարման հմտությունների զարգացմանը, 67 սկսնակներ՝ զբոսաշրջության ոլորտի ծրագրերի մշակմանը։ Հայաստանում ընտրվել են Վայոց ձորը, Տավուշը, Արմավիրը, Լոռին, Սյունիքը, որտեղ կանցկացվեն դասընթացներ։ Իսկ 10 հայ փորձագետ հրավիրվել է Ճապոնիա ծանոթանալու բիզնեսի զարգացման հնարավորություններին։ Հայաստանը դիտարկում ենք որպես կարեւոր գործընկեր եւ շարունակելու ենք աջակցել ՓՄՁ—ներին, քանի որ համոզված ենք՝ այն կլուծի տնտեսական—սոցիալական խնդիրներ նաեւ մարզերում»,–ասաց Էջիրի Յուկիհիկոն։
ԵՄ—ի աջակցությունը ՓՄՁ—ներին ԵՄ—ի Հայաստանի հետ զարգացման համագործակցության հիմքն է։ Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 250 ՓՄՁ խորհդատվություն է ստացել, ինչը, ըստ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա—Բին Աջեմյանի, նպաստել է նրանց գործունեության 30 տոկոս միջին աճին, իսկ ավելի քան 30 նորաստեղծ ձեռնարկություն ստացել է նախնական ֆինանսավորում, 100 ՓՄՁ—ներ շահել են ֆինանսավորման ավելի մատչելի աղբյուրների հասանելիությունից, իսկ 40 մլն եվրո ներդրվելու է Հայաստանում նորաստեղծ բաժնեմասնակցային ֆինանսավորման միջոցով։ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի՝ GSP+ առեւտրային սխեմայի շնորհիվ 6 հազար հայկական ապրանքներ կարող են ներկրվել ԵՄ առանց մաքսատուրքերի։ ԵՄ—ի բիզնեսի համար նախաձեռնությունները նպաստում են Հայաստանում ՓՄՁ—ների մրցունակության բարձրացմանը եւ ընդհանուր աճին»,–նշեց նա։
Դասընթացը վարելու է շվեյցարացի առաջատար փորձագետ, խորհրդատու, մասնագիտացված թրեյներ Պետկո Բահովսկին, ում դիտարկմամբ դասընթացը կազմակերպվել է ճիշտ ժամանակին։ «Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական շուկաների ներկայիս վիճակը, որտեղ ներդրողներն ավելի հետաքրքիր ուղիներ են փնտրում իրենց պորտֆելները դիվերսիֆիկացնելու համար, Հայաստանում ներդրումներ կատարելը գրավիչ է ավելի, քան երբեւէ։ Մասնակիցները կծանոթանան այնպիսի գործիքների եւ ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնք կնպաստեն հայկական կապիտալի շուկայի եւ ՓՄՁ—ների աճին եւ զարգացմանը»,–համոզված է դասընթացավար Բահովսկին։
ՎԶԵԲ—ի ՓՄՁ—ների ֆինանսավորման ու զարգացման խմբի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում» ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը նշեց, որ նման դասընթաց կազմակերպվում է ՎԶԵԲ—ի կողմից առաջին անգամ, այն պիլոտային է եւ արդյունավետություն ապահովելու պարագայում կդառնա շարունակական։
Հավելենք, որ 1992 թ. Հայաստանում իր գործունեության մեկնարկից հետո ՎԶԵԲ—ը 1,12 մլրդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկայի ոլորտներում գործող 161 ծրագրերում. այս ներդրումների 89 տոկոսը կատարվել է մասնավոր հատվածում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

07-12-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO