Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ՍՈՑԻՈՒՄ


2018թ. կանցկացվի տնակային տնտեսությունների փաստագրում

Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրը 90 տոկոսով կատարվել է

Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրը 90 տոկոսով կատարվել է։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։
«Մինչ այս պետական ծրագրի մեկնարկը, արդեն աղետի գոտում 60 հազար ընտանիք բարելավել էր իր բնակարանային պայմանները։ 2008 թվականին ծրագիրը մեկնարկեց, որով հաշվառվեց 7 հազար ընտանիք, սակայն շահառու ճանաչվեց 5 հազար 381—ը։ Այսօր ծրագիրը կատարված է 90 տոկոսով։ Մինչեւ 2016 թվականը լուծվել է 4 հազար 737 ընտանիքի բնակարանային խնդիր։ Ներդրվել է 64.4 մլրդ դրամ։ 2017 թվականին բյուջեով կես միլիարդից ավելի միջոցների հաշվին նախատեսված էր ավարտին հասցնել քաղաքային բնակավայրերում շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը։ Ինչը հաջողվեց, նույնիսկ տնտեսում ունեցանք եւ 12 հոգի էլ գյուղական բնակավայրերից հնարավորություն ստացավ։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականին եւս 102 ընտանիք բարելավեց բնակարանային պայմանները»,–ասաց նա։
Պետական ծրագրով շահառու ճանաչված ընտանիքներին աջակցություն էր ցուցաբերվում երկու ուղղությամբ՝ կառուցված բնակելի տների հատկացում եւ ֆինանսական աջակցություն՝ուղղակի ֆինանսավորման ձեւով կամ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով։ 2014 թվականից սկսած միակ ուղղությունը ֆինանսական աջակցության տրամադրումն է ուղղակի եղանակով կամ բնակարանի գնման վկայագրերով։
«Առաջիկա անելիքների հետ կապված՝ նշեմ, որ մոտ 540 ընտանիք սպասում է բնակարանային խնդրի լուծմանը։ Դրանք հիմնականում Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերի ընտանիքներ են։ Այդ ընտանիքների մեծ մասը բնակվում է Լոռու մարզում, մի որոշ մասը՝ Շիրակում, այնուհետեւ՝ Արագածոտնի մարզում։ Արդեն 2018 թվականի բյուջեով նախատեսվել է եւս կես մլրդ դրամի չափով գումար մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար։ Ամբողջական պարտավորությունների ավարտը նախատեսված է 2020 թվականը»,–ասաց Տանյա Արզումանյանը։ Նրա խոսքով՝ դա առավելագույն ժամկետն է, աշխատանք է տարվում ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ։
Տանյա Արզումանյանն անդրադարձավ նաեւ բնակարան ստացած ընտանիքների նվիրատվությունների պայմանագրերի կնքման գործընթացին։ Մարդիկ ստացել են բնակարաններ, սակայն դեռ սեփականության իրավունքը գրանցված չէ։
«Մոտ 600 ընտանիքի մասին է խոսքը՝ Գյումրիից, Սպիտակից, Մարալիկից։ Սահմանվեց վերջնաժամկետ պայմանագրեր կնքելու համար, սակայն գործընթացը չավարտվեց, արդյունքում մշակվեց նախագիծ, որը կառավարության քննարկմանն է ներկայացվել։ Դրանով բնակարանները նվիրաբերվում են համայնքին, որպեսզի համայնքը շարունակի այդ գործընթացը։ Պայմանագրերը չկնքելու խնդիրները տարբեր են. մոտ 60 տոկոսը չի քանդել ժամանակավոր կացարանը, 30 տոկոսից ավելին ընտանիքում բացակա անդամներ ունեն եւ անհրաժեշտ փաստաթղթեր չեն կարողանում բերել։ Մի փոքր տոկոս էլ կապված է ներընտանեկան անհամաձայնության հետ»,– հավելեց Տանյա Արզումանյանը։
Տանյա Արզումանյանը նշեց, որ Հայաստանում 2018 թվականին կանցկացվի տնակային տնտեսությունների փաստագրում։
«Պետական ծրագիրն ավարտվելու դեպքում էլ մենք դեռ ունենք անօթեւանության խնդիր։ Խոսքը տնակային ավաններում ապրող ընտանիքների մասին է, որոնք տարբեր պատճառներով են այդտեղ։ Ներկայումս տնակային տների մասին տարբեր թվեր են ներկայացվում, դրա համար կառավարությունը միջոցառումների ծրագրում ներառել է այդ ժամանակավոր կացարանների փաստագրման, ազատման եւ հեռացման կարգը հաստատելու մասին նախաձեռնությունը։ Այն ներկայացվել է կառավարության քննարկմանը»,– ասաց Տանյա Արզումանյանը։
Նախատեսվում է կատարել տնակային տնտեսությունների ամբողջական գույքագրում՝ հասկանալու համար, թե ինչ կա։ Տանյա Արզումանյանը նշեց, որ տնակներից ոչ բոլորն են բնակության համար օգտագործվում։ 20—30 տոկոսի դեպքում տնակները վերածվել են հիմնական շինությունների՝ իրենց ենթակառուցվածքներով, պարզապես դրանք համարակալված են որպես ոչ հիմնական շինություն։
«Այն տները, որոնք ենթակա են օրինականացման, դրանք կօրինականացվեն, նրանք, որոնք ժամանակավոր շինություններ են, պետք է հասկանալ, թե ինչ նպատակով են օգտագործվում, որովհետեւ բացի բնակությունից, կան դեպքեր, երբ տնակներն օգտագործվում են որպես փոքր խանութներ, սպասարկման օբյեկտներ։ Այն ընտանիքները, որոնք անօթեւան են մնացել երկրաշարժի հետեւանքով, փախստական են կամ կան այլ պատճառներ, այդ ամենը կվերհանվեն, դրանց հիման վրա էլ կձեւավորվեն պետական, համայնքային պարտավորություններ։ Այն ընտանիքները, որոնք ունեն սեփականություն, սակայն ինչ—ինչ պատճառներով շարունակում են բնակվել տնակներում, նրանց ժամկետ կտրվի դրանք ազատելու»,—ասաց Տանյա Արզումանյանը։

07-12-2017





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO