Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ՄԱՐԶԵՐ


Պատմական քաղաքի այսօրն ու վաղը

Գյումրեցին ոչ մի փորձության առջեւ չի ընկրկում

Գյումրիում երկրաշարժից տարիներ անց քաղաքի վերականգնման գործում նկատելի աշխատանքներ սկսվեցին 1999—2002թթ., երբ կառավարությունն ընդունեց աղետի գոտու վերականգնման եւ զարգացման հայեցակարգը, ապա գործողության մեջ մտավ աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը։
Մեծ աջակցություն էին ցուցաբերում նաեւ «Լինսի», «Հանթսմանի» հիմնադրամները, «Կարմիր խաչը»։ Այդ ժամանակաշրջանում քաղաքում կառուցվեցին ու վերակառուցվեցին տասնյակ բազմաբնակարանային շենքեր։ Ասֆալտապատվեցին գլխավոր փողոցները, հիմնովին վերանորոգվեցին Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, Ասլամազյան քույրերի պատկերասրահը եւ այլ հասարակական շինություններ։ Նույն ժամանակահատվածում մեծ աշխատանքներ կատարվեցին նաեւ դպրոցաշինության, առողջապահական ու մարզական նշանակության կառույցների վերականգնման գործում։
2008թ. կեսերից ուժի մեջ մտավ աղետի գոտու բնակարանաշինության ծրագիրը, որի շնորհիվ 300—ից ավելի անօթեւան ընտանիքներ ապահովվեցին բնակարաններով։ Այս մասին «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
«Պատմական Գյումրին դեռ կա ու նշանավորվում է «Կումայրի» արգելոց—թանգարանով, որի կազմում գտնվող շինությունների թիվը հասնում է մոտ 1200—ի։ Շարունակվում են վերանորոգվել փողոցներ, շենքեր ու շինություններ։ Պատմական Գյումրիի ոճի մեջ մեկ փողոց արդեն վերականգնել ենք։ Ռուսթավելու փողոցն է։ Ծրագրում հիմա Շիրազի փողոցն է եւ դրան հատող բոլոր փողոցները։ Հուսով եմ, մինչեւ մյուս տարի՝ երկրաշարժի 30—րդ տարելիցը, կհասցնենք նախատեսված ծրագիրն ավարտել։ Մեզ այս հարցում մեծ աջակցություն են ցուցաբերում ՀՀ կառավարությունն ու «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը։ Առաջիկա նպատակներից մեկն է վերականգնել Շիրազի փողոցում գտնվող վթարային բնակարաններն ու պատմական շենքերը։ Սա նաեւ զարկ կտա զբոսաշրջության զարգացմանը»,–ասաց քաղաքապետը։
Անդրադառնալով քաղաքում առկա խնդիրներին՝ ասաց, որ դեռ անելիքներ շատ կան։ Առաջնային լուծման են սպասում մինչ օրս անօթեւանի կարգավիճակում գտնվող անձանց բնակարանային հարցերն ու աշխատատեղերի ստեղծումը. «Երկրաշարժից հետո, այսօր էլ ունենք խնդիրներ, որոնք դեռ չեն լուծվել։ Բնակարանների մասով պետությունն իր գործն արդեն արել է։ Անօթեւանի կարգավիճակում գտնվող մինչեւ վերջին մարդուն տուն է տվել։ Բայց երբ ուսումնասիրում ենք արխիվային նյութերը, տեսնում ենք, որ դեռեւս այդ կարգավիճակում գտնվող մարդիկ շատ կան։ Նրանք ինչ—ինչ պատճառներով դուրս են մնացել ցուցակներից։ Այս հարցը բաց է մնում։ Հիմա պետք է մտածենք, թե ինչպես ենք լուծելու մարդկանց կեցավայրի հարցերը։ Սա Գյումրիի այսօրվա կենսական խնդիրներից մեկն է։ Փորձում ենք բարերարների, բարեգործական հիմնադրամների միջոցով այս հարցին լուծում տալ։ Տարբեր կազմակերպություններ են աջակցում։ Դեռ կան տնակային թաղամասեր։ Մենք պետք է կարողանանք դրանք իսպառ վերացնել։ Մարդիկ չպիտի տեսնեն ու վերապրեն 1988թ. աղետը»։
Գյումրին արդյունաբերության ու բանկային ներուժի քաղաք է, ուր գործում են 12 բանկային մասնաճյուղ, 20—ից ավելի խոշոր ՓԲԸ եւ ՍՊԸ, բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ։ Քաղաքը շատ մեծ հույսեր է կապում հատկապես տուրիզմի զարգացման հետ։
Բայց, այդուհանդերձ, դեռեւս բաց է մնում աշխատատեղերի հարցը, որը, քաղաքապետի խոսքերով, փորձում են տարբեր ծրագրերով լուծել. «Քաղաքում կան փոքր բիզնեսներ, որոնք չեն կարող շատ աշխատատեղեր ունենալ։ Պետք է կարողանանք վերականգնել Գյումրիի արհեստներն ու արվեստները։ Թեթեւ արդյունաբերության ոլորտի գործարանն իր հետ կբերի 400—ից ավելի աշխատատեղեր, տուրիզմը՝ ծառայություն մատուցելու համապատասխան կառույցներ։ Փորձում ենք այստեղ տեղափոխել նաեւ նախարարություններ ու ինստիտուտներ։ Եթե հյուսիս—հարավ ճանապարհը լինի, պետք է կարողանանք Երեւանը «բեռնաթափել»։ Քաղաքը պետք է դառնա մշակութային։ Այս տարի  տուրիստական մեծ ակտիվություն նկատեցինք ընդամենը մեկ փողոց կառուցելով, ունենալով նորակառույց օդանավակայանը, էլ չեմ ասում «Սեւ» ամրոցը, որտեղ քաղաք եկող ամեն մի տուրիստ այցելում է»։
Գյումրին իսկապես այսօր վեր է բարձրացել իր մշակույթով։ Վերջերս Գյումրի այցելության ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համոզմունք հայտնեց, որ, ընդամենը մի քանի տարի անց այն կդառնա Հայաստանի մշակութային մայրաքաղաքը։ «Կկոչվի այդպես այլ քաղաքների հանդեպ իր մշակույթի առավելությամբ»,–մեզ հետ զրույցում շեշտեց նախարարը։
Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, ուր, նրա խոսքով, բաբախում է Գյումրիի մշակութային «սիրտը», շաբաթվա գրեթե յուրաքանչյուր օր հրաշալի ներկայացումներ են լինում։ Եթե անցյալ տարի թատրոնն ուներ ընդամենը 11 հազար հանդիսատես, այս տարի միայն 6 ամիսների ընթացքում նրանց թիվը հասել է 23 հազարի։ «Թատրոնի կոլեկտիվի քրտնաջան աշխատանքը ապացուցում է, որ քաղաքում մշակութային կյանքը եռում է։ Գումարենք նաեւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մասնաճյուղը, հրաշալի սիմֆոնիկ նվագախումբը, թանգարաններն ու այն մշակութային օջախները, որ այսօր «ապրում» են քաղաքում»,–ընդգծեց մշակույթի նախարարը։
ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռազմիկ Բադալյանը այն մարդկանցից է, ով իր սեփական աչքերով է տեսել ու վերապրել այդ պատուհասը։ Նրա համար այն իսկական ողբերգություն էր, որովհետեւ միաժամանակ կորցրեց կնոջը, աղջկան ու երկու թոռանը։
Երկրաշարժից հետո Ռ. Բադալյանին Խորեն Աբրահամյանը հրավիրել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն։ «Ամբողջ աշխարհը Խորեն Բաբկենիչի հետ ման եկա, մի անգամ ժպիտ չեկավ երեսիս։ Աղետից գլուխս կորցրել էի...»,–ասում է դերասանը։ Խ. Աբրահամյանի վախճանից հետո դերասանը վերադարձել է հարազատ քաղաք՝ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն։
«Ճիշտ է, երկրաշարժը մեզ կոտրեց, բայց մենք շատ ուժեղ ազգ ենք, ոտքի ելանք ու դեռ վեր կելնենք»,–ասում է դերասանն ու շտապում թատրոն մասնակցելու հերթական ներկայացման փորձին։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

07-12-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO