Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Գիտական հաջողությունների տարի

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը՝ 2017—ի աշխատանքների մասին

Բյուրականի աստղադիտարանի համար 2017—ը եղել է բովանդակալից եւ իրադարձություններով լի տարի։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ զրույցում Բյուրականի աստղադիտարանի աշխատանքներն ամփոփեց տնօրեն Արեգ Միքայելյանը։
«Ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի եղել են տիեզերական անկայուն երեւույթների ուսումնասիրություններ։ Դրանց արդյունքում հայտնաբերվել են ակտիվ գալակտիկաներ, ռադիոաղբյուրներ։ Մեր երկու մեծ դիտակները եւս աշխատել են կանոնավոր կերպով։ Տեղի են ունեցել նաեւ կառուցվածքային փոփոխություններ՝ կազմավորվել են երիտասարդական խորհուրդը եւ գիտահետազոտական բաժինները»,—նշեց աստղադիտարանի տնօրենը։
Միքայելյանի խոսքով՝ աստղադիտարանում սկսել են մշակել նաեւ նոր ուղղություններ՝ աստղաքիմիայի եւ աստղակենսաբանության։ Ստեղծվել են պատմամշակութային աստղագիտության, ինչպես նաեւ աստղաինֆորմատիկայի բաժիններ։ Աստղաինֆորմատիկայի բաժնում ներառված է նաեւ թվայնացման եւ վիրտուալ աստղադիտարանի նախագիծը։
«Այս տարի շատ ակտիվ ենք աշխատել։ Եղել են ռեկորդային թվով սեմինարներ, աշխատանքային խորհրդակցություններ, միջազգային համագործակցության շրջանակում 53 գործուղումներ արտասահմանյան երկրներ։ Առաջին անգամ անցկացրել ենք աստղավիճակագրության եւ ծրագրային ապահովման դասընթացներ՝ խորացնելու աստղագետների գիտելիքները։ Անցկացրել ենք մի քանի գիտաժողովներ, կոնֆերանս, տիեզերագնացության դպրոց»,—ասաց Միքայելյանը։
Նա կարեւորեց նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի կողմից համաֆինանսավորվող կոնֆերանսի անցկացումը ՀՀ ԳԱԱ—ում։ Դրանում շեշտը դրվել էր Հայաստանի աստղագիտական ժառանգության վրա։ «Մենք ուրախ ենք, որ ոչ միայն հայ աստղագետները, այլ նաեւ օտարերկրացիները հետաքրքրված են Հայաստանի աստղագիտական ժառանգությամբ»,– նշեց Միքայելյանը։
«Մենք առաջարկել էինք փոփոխություններ կատարել Վիկտոր Համբարձումյանի անվան աստղագիտության միջազգային մրցանակի շնորհման կարգում։ Տրվել է համաձայնություն, եւ շուտով կլինի ՀՀ կառավարության համապատասխան որոշումը։ Փոփոխություններով 100 000 ԱՄՆ դոլար կտրամադրվի հայ աստղագիտության զարգացմանը»,—ասաց Միքայելյանը։
Այդ գումարից տրամադրվելու է ԵՊՀ ուսանողների կրթաթոշակների, պրոֆեսիոնալ աստղագետների միջազգային համագործակցության, գիտաժողովների աջակցությունների համար։
«Գումարը շատ ավելի արդյունավետ կծախսվի։ Ողջ գումարը կտրամադրվի գիտական ծրագրերին։ Իսկ աստղադիտարանի բյուջեի զգալի մասը հատկացվում է անհրաժեշտ ծախսերին, եւ քիչ գումար է մնում կարեւոր գիտական ծրագրեր իրականացնելու համար»,—նշեց աստղադիտարանի տնօրենը։
Արեգ Միքայելյանը նաեւ ուշագրավ մի տեղեկություն հայտնեց. «Հունվարի 2—ին տեղի կունենա գերլուսին երեւույթը, երբ Լուսինը Երկրին շատ մոտ կլինի իր էլիպսաձեւ ուղեծրով շարժվելիս եւ իր սովորական չափից մեծ կլինի մոտ 15 տոկոսով։ Սովորաբար ամեն տարի գոնե մեկ անգամ լինում է գերլուսին»։

21-12-2017





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO