Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ԼՂՀ


Ամանորի տոները՝ հայրենի գյուղում

Թալիշցիների ուրախությունը կիսելու էր եկել նաեւ Արցախի նախագահը

Ահա արդեն շուրջ երկու տարի է, ինչ ապրիլյան հայտնի իրադարձությունների պատճառով Թալիշ գյուղի բնակիչները ստիպված ժամանակավոր բնակություն են հաստատել Ալաշանում, Մարտակերտում, շրջակա գյուղերում եւ Ստեփանակերտում։ Ու թեկուզ նրանք ապրում են հայրենի օջախներից հեռու, սակայն երբեք չեն կորցնում հարազատ բնօրրան վերադառնալու եւ մշտապես բնակվելու, պատմական Թալիշը շենացնելու եւ զորացնելու հավատը։ Նրանցից շատ շատերը վաղուց ակտիվորեն ներգրավվել են գյուղի վերականգնման ու վերակառուցման շինարարական աշխատանքներին, տնամերձ այգիներն ու հողամասերն են մշակում։ Ոմանք անգամ հասցրել են պետական աջակցությամբ հերկել սեփականաշնորհված տարածքներն ու աշնանացան կատարել՝ համոզված լինելով, որ 2018—ին հնձելու եւ վայելելու են հասուն բերքը եւ բնակարանամուտ են նշելու։
Նման լավատեսության համար նրանք, իրոք, հուսալի հիմքեր ունեն։ Գյուղում լայն թափով շարունակվում է ավերված տների եւ կենսական նշանակության օբյեկտների շինարարությունը։ Լիովին վերափոխվում են ենթակառուցվածքները՝ էլեկտրագծերն ու ջրագծերը (կոյուղու հետ մեկտեղ), հիմնանորոգվում են ճանապարհները։ Մինչեւ տարեվերջ կշահագործվեն ժամանակակից մշակույթի տունը, համայնքային կենտրոնը, հանդիսությունների սրահը, դպրոցն ու մանկապարտեզը։
Բնակավայրում իրականացվող լայնածավալ աշխատանքներին սեփական աչքով ծանոթանալու լավ առիթ էր ընձեռնել թալիշցիներին Ամանորի տոներին։ Նրանք ընտանիքներով, մեծ ու փոքրով Նոր տարին դինավորել են հարազատ գյուղում՝ երկրի նախագահի ու պետական մյուս այրերի հետ, տոնական սեղանների շուրջ։ Թալիշցիները, որ միշտ հայտնի են եղել իրենց հյուրասիրությամբ եւ աշխատասիրությամբ, հավատարիմ են մնացել լավագույն ավանդույթներին ու սովորություններին, իրենց երախտիքի եւ բարեմաղթանքի խոսքերն են փոխանցել հյուրերին։ Նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը գյուղի բնակիչներին, տոնական միջոցառման բոլոր մասնակիցներին ջերմորեն շնորհավորել են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, երջանկություն ու ամենայն բարիք։
Արցախի Հանրապետության ղեկավարը ներկաներին վստահեցրել է, որ հետեւողականորեն շարունակվելու եւ ավարտին են հասցվելու Թալիշի վերականգնման ռազմավարական ծրագրերը։ «Հիմնական դժվարությունները գրեթե հաղթահարված են,–ասել է նա։–2017—ին լուծում են ստացել բազմաթիվ խնդիրներ, մարդկանց համար ստեղծվում են աշխատանքի, կենցաղի ու հանգստի լավագույն պայմաններ, ինչին նրանք միանգամայն արժանի են՝ հայրենասիրական իրենց ընդգծված կեցվածքով ու ակտիվ քաղաքացիությամբ, աշխատասիրությամբ։ Համոզված եղեք, որ իշխանություններն այսուհետ եւս հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելու են բնակչության անվտանգությունն ու բնականոն կյանքն ապահովելու համար, եւ համայնքի կողմից բարձրացված ոչ մի խնդիր անարձագանք չի մնալու»։ Եթե քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը թալիշցիների հետ հանդիպմանը խոստացել է «գյուղի շինարարական հարթակում ծավալված աշխատանքներին նոր թափ հաղորդել», ապա մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը հավաստիացրել է, որ «2018—ին Թալիշում մշակութային միջոցառումներն անցկացվելու են առավել բարձր մակարդակով, հորդաբուխ եւ մարդաշատ»։
Ամանորը գյուղի փոքրիկները, բնականաբար, ուրախ երգ ու պարով դիմավորել են զուգված տոնածառի շուրջ, ուր նրանց Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հետ առատ նվերներով այցի են եկել նաեւ Ձմեռային հեքիաթի հայտնի հերոսները։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

12-01-2018





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO