Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ապրիլի 1—ից աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի

Իսկ մինչ այդ ժամկետը ներմուծածները հանգիստ կարող են վարել իրենց ինքնաշարժերը

Այս տարվա ապրիլի 1—ից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան կարգելվի։ Գործադիրը այս որոշումը կայացրեց երեկվա՝ այս տարվա առաջին նիստում, որ վարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը համոզված է, որ դա ճիշտ որոշում է, քանզի Հայաստանի ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթեւեկություն։ Դրանով պայմանավորված էլ մեր երկրում ճանապարհային երթեւեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթեւեկությանը համապատասխան։ Տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարվող տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի եւ ընկալելի լինելու հանգամանքը։ «Հետեւաբար, աջակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն։ Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթեւեկության գոտի վերադասավորվելու, երթեւեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում»,—պարզաբանեց նախարարը նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Նախարարը համոզված է նաեւ, որ աջակողմյան ղեկով մեքենաները պարունակում են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր։
Ի դեպ, որպեսզի թյուրըմբռնում չլինի, Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստում հստակեցրեց, որ ապրիլի 1—ից հետո գործող արգելքը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1—ը ներմուծված աջ ղեկ ունեցող մեքենաների վրա։ Տվյալ տրանսպորտային միջոցների սեփականատերերը սեփականության տնօրինման իրավունքով կարող են ազատ շահագործել, հաշվառել ու վերահաշվառել իրենց մեքենաները։ Խնդրո առարկան հանրությանը առավել ընկալելի դարձնելու համար փոխվարչապետը կրկին պարզաբանում խնդրեց. «Արդյո՞ք դա նշանակում է, որ որեւէ քաղաքացի, որն այժմ ունի աջ ղեկով մեքենա, որեւէ սահմանափակման չի ենթարկվում, այսինքն՝ կարող է թե՛ օգտագործել, թե՛ օտարել, թե՛ այլ կերպ տնօրինել այդ մեքենան»։
Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը դրական արձագանքեց։
Հանրությանը մի հարց էլ է հուզում, որ հնչեցրեց Վաչե Գաբրիելյանը։ Այն է՝ կա՞ վիճակագրություն, ու խնդիրներ իրականում առաջացե՞լ են, թե՞ խնդիրները տեսական են։
Ո՛չ, տեսական չեն։ Համենայնդեպս՝ ըստ նախարար Վահան Մարտիրոսյանի. «Գիտեք, նախ մտահոգությունները կան օրենքից ելնելով, բացի դրանից, ըստ ոստիկանության ու ապահովագրական ընկերությունների տվյալների՝ վթարների քանակը տոկոսային հարաբերակցությամբ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ մոտ 28 տոկոսով ավելի է»։ Նախարարը մեկ այլ թիվ էլ մեջբերեց, համաձայն որի՝ վթարների ժամանակ վիրավորների թիվը մոտ 39 տոկոսով ավելի է։ «Դա լուրջ թիվ է, եւ առաջին հերթին մտածելով ժողովրդի անվտանգության մասին, հանգել ենք այդ որոշմանը»,— նշեց նախարարը։
Այսպիսով, նախաձեռնությունն ամբողջացնելու համար ներմուծման մասով օրենսդրական սահմանափակում կմտցվի։ Համապատասխան օրինագիծը կհամարվի անհետաձգելի եւ շտապ կուղարկվի ԱԺ։
Հավելենք նաեւ, որ, ինչպես նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը, հիշյալ 39 տոկոսով ներկայացվում է վթարների քանակը միայն ապահովագրական ընկերություննեում գրանցված մեքենաների թվին համապատասխան։ Ասել է թե՝ իրականում տոկոսն ավելի բարձր է։ Այսօր Հայաստանում աջ ղեկով ավելի քան 36 հազար մեքենա կա։ 2017 թվականին ներկրվել է ընդամենը 13800—ը։ «Եթե միտումը շարունակվի, ստիպված կլինենք աջակողմյան երթեւեկությունը փոխել ձախակողմյանի, իսկ դա բարդ կլինի»,— շեշտեց նախարարը։
Նախարարը մի առիթով ասել էր, որ ինքը «կամիկաձե» չէ, որ աջ ղեկով մեքենա նստի։ Ու քանի որ այդ արտահայտությունը քննարկման առիթ էր տվել, նա պարզաբանեց, որ որեւէ մեկին չի համարում այդպիսին, ու ինքը չի ցանկացել որեւէ մեկին վիրավորել, այլ իր կարծիքն է արտահայտել ընդամենը։
Լրագրողները երեկ նախարարի հետ խոսեցին Երեւան—Հրազդան երթուղու սակագնի թանկացման մասին։
Իբրեւ պարզաբանում Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց, որ այդ երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով, ուստի իրավունք ուներ իր հաշվին այդ գինը իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ։ Եվ այսօր պարզապես բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց հնարավոր է ժամանակի ընթացքում նորից փոխի այդ որոշումը ու շարունակի աշխատել 400 դրամով։
Կա՞ն ուրիշ ընկերություններ, որոնք նույն տրամաբանությամբ կարող են սակագին բարձրացնել։ Ի պատասխան՝ նախարարը համառոտեց, որ կան մի քանի ընկերություններ, բայց այդ ընկերությունների անվանացանկը չի կարող նշել։ Իրենք միասնական տրանսպորտային համակարգ են ներկայացնում, եւ այդ համակարգով ընդհանուր պատկերը կփոխվի։
Հավելենք, որ տրանսպորտային միասնական ցանցը կներկայացվի այս տարվա առաջին եռամսյակում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

12-01-2018





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO