Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Նպատակային աշխատանք եւ արդիականացում

ՊԵԿ նախագահը զեկուցել է 2017թ. հարկային եկամուտների կատարողականի եւ անելիքների մասին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը երեկ զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումների մասին՝ ուղղված ինչպես հարկեր—ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաեւ 2018թ. կոմիտեի գործունեության առաջնահերթությունները, տարեսկզբից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքի կարգավորումներով նախատեսվող աշխատանքերն ու ակնկալվող արդյունքները։
Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25%—ով կրճատվել է թեմատիկ ստուգումների քանակը։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ մոնիթորինգային կենտրոնի գործարկման շնորհիվ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ։ Կոմիտեի ղեկավարը նախագահին հայտնել է, որ 2017թ. ընթացքում իրականացված 3117 օպերատիվ—հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 3 մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար, իսկ 2017թ. ընթացքում ավարտված քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել 8.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 4.6 մլրդ դրամով կամ 85.3%—ով ավելի։
Օրենսդրական դաշտի բարեփոխումներից ՊԵԿ նախագահն առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների եւ հումքի ներմուծումն ԱԱՀ—ից ազատելու նախաձեռնությունը։ Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ 2000 ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենքներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանքներից՝ հաշվարկներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում։ Կոմիտեի ղեկավարի հավաստմամբ՝ մինչեւ 20 մլն դրամի հայտերի հիման վրա արտահանողներին ԱԱՀ—ի գումարները վերադարձվել են ընդամենը 4 օրվա ընթացքում եւ առանց ուսումնասիրության։
Վարդան Հարությունյանը նախագահին ներկայացրել է նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգերի կարողությունների զարգացման աշխատանքի արդյունքները՝ ընդգծելով, որ 2017թ. ընթացքում հարկ վճարողների շուրջ 97%—ը հաշվարկները հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային եղանակով։ Բացի այդ, հարկային պարտավորությունները օնլայն դիտելու հնարավորություն է ստեղծվել։ Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է, որ արդեն գործարկվել է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, իսկ մաքսային մուտքի անդորրագրերի մշակման եւ ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգերի շնորհիվ մաքսային ձեւակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Զեկույցի ընթացքում կոմիտեի ղեկավարն անդրադարձել է նաեւ ՊԵԿ—ի նոր կառուցվածքին՝ նշելով, որ հարկային տեսչությունները եւ մաքսատները լուծարվել են, իսկ դրանց փոխարեն ձեւավորված վարչությունները ներառվել են կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում։
Անդրադառնալով 2018թ. ընթացքում նախատեսված ծրագրերին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է մոնիթորինգային կենտրոնի գործունեության ընդլայնումը, որի նպատակը, ըստ կոմիտեի ղեկավարի, ստուգումներն առավել հասցեական դարձնելն է։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը զեկուցել է նաեւ մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման աշխատանքի մասին, որի արդյունքում ապրանքները հսկողության կենթարկվեն հետբացթողումային փուլում։ Վարդան Հարությունյանը հավաստիացրել է, որ հարկ վճարողը գրասենյակից ինտերնետ կապի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հնարավորություն կստանա։ ՊԵԿ նախագահի զեկույցը ներառել է նաեւ ներքին անվտանգության համակարգի կատարելագործման եւ հակակոռուպցիոն միջոցառումները։
Աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվել է նաեւ Մեղրիի անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը։
Հանրապետության նախագահը հանձնարարել է շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսավարողների բնականոն գործունեությունը։ Հիմնականում կենտրոնանալ փաստաթղթային ստուգումների վրա՝ բացահայտելու համար ռիսկային տնտեսավարողներին։ Շարունակել հարկային եւ մաքսային մարմինների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացումը, հատուկ ուշադրություն դարձնել մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, պահանջվող ժամանակի կրճատմանը։ Հնարավորին կարճ ժամանակահատվածում գործարկել էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն կտա մաքսային ձեւակերպումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ նվազագույնի հասցնելով տնտեսավարողների եւ մաքսային մարմինների միջեւ շփումները։
Նախագահը հանձնարարել է նաեւ ապահովել պետական սահմանի Մեղրիի անցումային կետի արդիականացման եւ վերակառուցման ծրագրի իրականացումը՝ դրանով ավարտին հասցնելով Հայաստանի պետական սահմանի անցակետերի արդիականացման եւ վերազինման աշխատանքները։ ՊԵԿ—ին հանձնարարվել է նաեւ շարունակել նպատակային աշխատանքը միջազգային կազմակերպությունների տարբեր վարկանիշներով հարկային եւ մաքսային ընթացակարգերին տրված գնահատականների բարելավման ուղղությամբ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

12-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO