Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.07.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Գարնանը կունենանք նոր նախագահ եւ վարչապետ

Հայաստանը «պաշտոնապես» կդառնա խորհրդարանական երկիր

2018 թվականը Հայաստանում ընտրությունների տարի է։ Համաձայն 2015թ. սահմանադրական փոփոխությունների՝ գարնանն արդեն կունենանք նոր նախագահ եւ վարչապետ։ Նրանց առաջադրման եւ ընտրության կարգը «ՀՀ»—ին ներկայացրեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
«Եթե նախագահի պաշտոնին անցնելու օրը համարում ենք ապրիլի 9—ը, ապա այս տարի մինչեւ մարտի 9—ը հանրապետության նախագահը պետք է ընտրված լինի»,–ասաց նա՝ նշելով, որ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան քառասուն եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ։ Վ. Պողոսյանը նշեց, որ նախագահի ընտրության հետ կապված հարցերը ներկայացված են Սահմանադրության 211, 125 հոդվածներում, իսկ հավելյալ կարգավորումները, որոնք Սահմանադրությունում ներառված չեն, ուղղակիորեն ամրագրված են «ԱԺ կանոնակարգ» օրենքի 139 հոդվածում։
Սահմանադրագետը տեղեկացրեց, որ նախագահի ընտրության պարագայում նույն 139 հոդվածում նշված են նաեւ արտահերթ ընտրության, հերթական ընտրության ժամանակ թեկածուների առաջադրման ժամկետները, ովքե՞ր թեկնածու առաջադրելու իրավունք ունեն, ո՞վ չի կարող առաջադրել եւ այլն։ Անդրադառնալով ընդդիմության կողմից թեկնածուի առաջադրման հարցին՝ նա նշեց. «Այստեղ կարեւոր է, որ առաջադրելու իրավունք ունի մեկ քառորդը, դրանից պակաս թվով պատգամավորները չեն կարող թեկնածու առաջադրել»։
«Հարկ է մատնանշել Սահմանադրության 211 հոդվածը, որտեղ նշվում է, որ նախագահն ընտրվում է Սահմանադրության 125 հոդվածով սահմանված կարգով, այսինքն՝ հոդվածը նախատեսում է ընտրություն պառլամենտի կողմից։ 211 հոդվածը ներառող գլուխը ուժի մեջ է մտնելու ապրիլի իննից հետո, սակայն անցումային դրույթներում հստակ նշվում է, որ 125 հոդվածը կիրառելի է»,—ասաց նա՝ նշելով, որ ընտրության ժամանակ կարող է լինել նաեւ երկրորդ փուլ, եթե նախագահը չի ստանում անհրաժեշտ ձայների մեծ քվորումը՝ երեք քառորդը։ Երկրորդ փուլի համար անհրաժեշտ է ձայների երեք հինգերորդը, երրորդ փուլի համար նախատեսված է պարզ մեծամասնություն։ Սակայն 211 հոդվածը առաջիկա ընտրության համար բացառություն է սահմանում, քանի որ նշված է, որ 3—րդ փուլում նախագահն ընտրվում է անգամ այն դեպքում, երբ ստանում է պարզ մեծամասնություն։ «Դա կատարվել է նրա համար, որ, ամեն պարագայում, ապրիլի 9—ին մենք ունենանք նոր նախագահ։ Իսկ 7 տարի հետո եթե նոր նախագահի ընտրությունը միանգամից չստացվի, ոչ մի խնդիր չի լինի, քվեարկությունը կկրկնվի. անցումային դրույթներում այդ առանձնահատկությունը նշված է»,–ասաց նա։

Ամենափոքր խմբակցությունն էլ կարող է վարչապետ առաջադրել

Ինչ վերաբերում է վարչապետի ընտրությանն ու նշանակմանը, ապա դիտարկվում է Սահմանադրության 149 եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 140 հոդվածները։ «Ապրիլի 9–ին երկրի վարչապետը պարտավոր է հրաժարական տալ։ Հանրապետության նախագահը պարտավոր է անհապաղ ընդունել այդ հրաժարականը։ Հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում խմբակցությունները պետք է առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուներին»,–նշեց սահմանադրագետը։ Վարդան Պողոսյանն ընդգծեց, որ այսօր ամենափոքր խմբակցությունն էլ իրավունք ունի առաջին փուլի համար առաջադրելու վարչապետի թեկնածու։ «Վարչապետին պետք է ընտրել բացարձակ մեծամասնությամբ եւ անվանական քվեարկությամբ, ինչի վերաբերյալ նշված է 149 հոդվածի 4—րդ մասում։ Եթե վարչապետ չի ընտրվում, ինչն այսօրվա պառլամենտական հստակ մեծամասնության պայմաններում անհավանական է, ապա առաջադրելու իրավունքն այս անգամ ձեռք է բերում պատգամավորների մեկ երրորդը»,–ասաց նա՝ նշելով, որ դա արված է, որպեսզի խաղի մեջ միայն լուրջ թեկնածությունները մնան, որոնք հավանական է՝ կընտրվեն։ «Մեր առաջիկա ընտրության ժամանակ դա միայն տեսական հնարավորություն է։ Ենթադրենք ես 5—6—հոգանոց ֆրակցիա եմ. առաջադրել եմ իմ ֆրակցիայի ղեկավարին, մնացածներն էլ իրենց թեկնածուներն են առաջադրել, ակնհայտ է, որ ես 5—6 հոգու աջակցությամբ չեմ կարող դառնալ վարչապետ։ Ես իրավունք ունեմ առաջադրելու, իմ ծրագիրը ներկայացնելու, սակայն այդ թեկնածուի ընտրվելու հավանականությունը ձգտում է զրոյի, որովհետեւ ես մյուսների հետ համաձայնության չեմ եկել, եւ նրանք իրենց թեկնածուն են առաջադրել։ Սակայն եթե այնպես է ստացվում, որ ԱԺ—ում մեծամասնական հարաբերություններն այնպիսին են, որ բացարձակ մեծամասնություն ոչ ոք չի կարողանում ստանալ, ապա ընտրության հաջորդ շրջանում, եթե վարչապետ չի ընտրվում, եւ արդեն առաջադրվելու իրավունք է ստանում պատգամավորների մեկ երրորդը, ապա վեցհոգանոց ֆրակցիան այլեւս չի կարող թեկնածու առաջադրել, քանի որ մեկ երրորդի աջակցությունը չունի»,–նշեց Վ. Պողոսյանը։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

13-01-2018





21-07-2018
Երկիրը հետ տանելու իրավունք չունենք
«ԵՄ–Հայաստան. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը»

Երեկ տեղի ունեցավ «ԵՄ—ն ...


21-07-2018
Նոր գործարան՝ նոր արտադրանքով
Ներկրված տեսականին առաջիկայում կփոխարինվի տեղականով

Հայաստանում կսկսի գործել ...


21-07-2018
Որ մոդելն է նախընտրելի
Շարունակվել են ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների քննարկումները

Երեկ ...


21-07-2018
Հյուրընկալել է ՀՀ նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է «Հայաստան եւ ...


21-07-2018
Ընդունել է «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է մասնագիտացված աուդիտորական ...


21-07-2018
Մեծ նկարչի հոբելյանի առթիվ
Արմեն Սարգսյանն այցելել է Մինաս Ավետիսյանի արվեստանոց

Հանրապետության ...


21-07-2018
Մասնագիտական նոր գիտելիքներ
ՀԲԸՄ ծրագրերի մասնակից ուսանողների համար Հայաստանը հայտնություն է




21-07-2018
Հայաստանում օճառի արտադրությունն աճում է
Տեղական արտադրության լվացքի պարագաները ...

21-07-2018
Արցախում է աշխարհահռչակ երգչուհին
Հասմիկ Պապյանին ունկնդրել են նաեւ ...

21-07-2018
Խորհրդակցություն ԱԺ-ում
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մոտ տեղի է ունեցել ...

21-07-2018
Առավել արդյունավետ, առավել օրինական
Ավելի մեծ ծառայություն Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO