Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ՄԱՐԶԵՐ


Հայկական չրերը

Հրաշահամ հատկությունների շնորհիվ ընդլայնում են ճանաչման աշխարհագրությունը

–Մեր ընտանիքում կար այդ ավանդույթը,–«ՀՀ»—ին անկեղծացավ Արմեն Մանուկյանը։–Մայրս մեծ խանդավառությամբ մեր այգու մրգերից տարբեր տեսակի չրեր էր պատրաստում, որոնք ոչ միայն մենք էինք անուշ անում, այլեւ բաժին հանում բարեկամներին ու հարազատներին։ Երբեմն նաեւ շուկա էինք հանում, քանի որ բավականին շատ էր ստացվում։ Ահա մորս այդ նախասիրություն—հրապուրանքն էլ հետագայում մեզ համար հրաշալի ուղեցույց դարձավ, ինչի անմիջական արդյունքն այս արտադրությունն է…
Սուրենավան գյուղում բնակվող ավանդական այս մեծ ընտանիքից եկածն էլ փոխանցվել է ժառանգներին՝ ընտանեկան բիզնեսի ծավալման հրաշալի հնարավորություններ ընձեռելով։ Արդեն 2007թ. ընտանիքի անդամներով տեղում կանոնավորապես սկսեցին չրերի արտադրության բիզնեսը։ Դժվարություններ, բնականաբար, կային եւ այսօր էլ կան, սակայն ամենակարեւորի հարցում մինչեւ օրս էլ որեւէ տատանում կամ նահանջ չկա։ Խոսքը քրտնաջան աշխատանքի մասին է, ինչին երբ գումարվում են եռանդն ու նպատակասլացությունը, ցանկալի արդյունքն անպայման երաշխավորվում է։ Արմեն Մանուկյանի պարագայում գործ ունենք նաեւ հրաշալի այլ հատկությունների՝ լավատեսության, կենսախնդության ու անկոտրում համառության հետ։
–Այսօր բոլորիս, հատկապես գյուղում ապրողներիս,–շարունակեց գործարարը,–ամենակարեւոր խնդիրներից մեկը պետք է լինի մեր երկրի համար կարեւորագույն ճյուղի՝ գյուղատնտեսության զարգացմանը նպաստելը։ Ես կասեի՝ թիվ 1 խնդիրը։ Մեր բնակլիմայական պայմանները, ունեցած պաշարները, ի վերջո, խելքն ու միտքը ճիշտ, նպատակային օգտագործելու դեպքում ի վիճակի կլինենք, այսպես ասած, ոտք պարզելու ուրիշների հետ, մեր արժանի տեղն ապահովելու այս արեւի տակ։
Ահա այս առաջնահերթությունից ելնելով, շատ կարեւոր են հողի աշխատավորի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորումը, գյուղատնտեսության վարման նորագույն եղանակների ներդրումը։ Արմեն Մանուկյանը գոհ է՝ կառավարությունն օգնել է իրեն արտադրությունը գազաֆիկացնելու, երկու սարք տենդերով ձեռք բերելու հարցերում։ Հուսով է, որ այլ հարցերում եւս աջակցությունը չի ուշանա, քանզի գնալով ավելանում են արտադրողի նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը։ Ինքն իր հերթին շարունակաբար զարգացնում է արտադրությունը, հաջողություններ արձանագրում շուկայում եւ, ամենակարեւորը, տարեցտարի ավելացնում աշխատատեղերի քանակը։ 2018—ին այդ թիվը կարող է հասնել մինչեւ 25—ի։
Չրարտադրության ոլորտում հմտացած Արմեն Մանուկյանը մասնագիտությամբ ֆինանսիստ—տնտեսագետ է, ինչն էլ իր հերթին նպաստել է արտադրատնտեսական արդյունավետ գործունեության ծավալմանը։ Արտադրության կազմակերպման առումով, անշուշտ, վճռորոշ նշանակություն ունեն նորարարական միտքն ու տեխնոլոգիական ճիշտ մոտեցումը, անսխալ կողմնորոշվելու եւ ժամանակակից կառավարում իրականացնելու ունակությունը։ Ամեն ինչ պիտի իմանաս՝ ահա գործարարի համոզմունքը։ Ինչ վերաբերում է, մասնավորապես, արտադրանքի իրացմանը, ապա, նրա խոսքերով, առաջին հերթին ամեն մեկն իր լծակներով, որոշակի ներդրումներ կատարելով եւ, իհարկե, զուտ մարդկային գործոնի դերը պատշաճ արժեւորելով՝ պետք է լուծի տվյալ խնդիրը։
–Այդ գործը բավականին հեշտանում է,–հավատացած է սուրենավանցի չրագործը,–երբ որակյալ արտադրանք ես տալիս, ինչպես նաեւ շարունակ կատարելագործում ու բազմազան ես դարձնում արտադրատեսականին։ Ոչ պակաս կարեւոր են նաեւ արտադրանքի արտաքին տեսքն ու փաթեթավորումը, ինչին եւս մեծ կարեւորություն ենք տալիս։ Հասել ենք, կարելի է ասել, այն բանին, որ այսօր արդեն իրացնողն է գալիս մեր դուռը։ Ունենք առանց շաքարի, բնական չոր մրգերի արտադրություն՝ ե՛ւ արեւային, ե՛ւ կոնվեկտիվ եղանակով։ Արտադրում ենք նաեւ չրի հիմքի վրա ենթամթերքներ՝ պաստեղներ եւ շոկոլադապատ չրեր, որոնց պահանջարկը եւս շատ մեծ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում։ Վերամշակում ենք հիմնականում ծիրան եւ սեւ սալոր։ Ընդհանուր տեսականին հասնում է 65—ի։
Պատրաստի արտադրանքն արտահանում են Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Ավստրալիա, ԱՄԷ եւ այլուր։ Արմեն Մանուկյանի համոզմամբ, ժամանակի ընթացքում ե՛ւ արտադրության ծավալները կավելացնեն, ե՛ւ արտահանման աշխարհագրությունը կընդլայնվի, ինչի նախադրյալներն արդեն իսկ ակնհայտ են։ Այսօր, գյուղացիական տնտեսություններից մթերվածի հետ մեկտեղ, ընկերությունը նաեւ սեփական (մոտ 20 հեկտար) այգետարածքների բերքն է օգտագործում։ Հուսանք, որ ժամանակն, իրոք, աշխատում է հայ գյուղացու, արտադրողի օգտին, եւ շատ մոտ ապագայում հայոց հողի անուշահամ բերքը ճանաչման ու գնահատանքի նոր սահմաններ կնվաճի…
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
Արարատի մարզ

13-01-2018





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO