Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Անհրաժեշտ են ռեկուլտիվացման աշխատանքներ

Երբ ընդերքօգտագործողները գործը կիսատ են անում

Ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) հարցի մասին խոսելիս նկատել էինք, որ, ըստ ՀԲ փորձագետների, Հայաստանում հանքերի փակման ու խախտված հողերի վերականգնման աշխատանքների կարգավորումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, սակայն այդ աշխատանքների ժամանակ, այնուամենայնիվ, առաջանում են մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ։ Ավելի որոշակի՝ ի՞նչ կարգի խնդիրներ են դրանք եւ լուծման ի՞նչ ուղիներ է առաջարկում գործադիրը՝ հաշվի առնելով թեմայի հրատապությունը։
2011թ. նոյեմբերի 28—ին Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի ընդունումից հետո անցումային ժամանակահատվածում բազմաթիվ ընդերքօգտագործողներ չեն վերաձեւակերպել իրենց ընդերքօգտագործման իրավունքները, այդ թվում ամբողջությամբ չեն վճարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները եւ չեն արել ռեկուլտիվացիոն աշխատանքներ, որի արդյունքում մնացել են խախտված հողատարածքներ։ Եթե սրան հավելենք, որ խորհրդային ժամանակներից մինչեւ 2003թ. ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողատարածքները հիմնականում չեն վերականգնվել, պատկերն ավելի պարզ կուրվագծվի։ Իսկ գիտե՞ք ինչու չեն վերականգնվել, որովհետեւ բացակայել են այդ աշխատանքները կարգավորող իրավական ակտերն ու կանոնակարգերը, եւ հետեւաբար առաջացել են նախկինից ժառանգած բնապահպանական խնդիրներ։ Սրան հավելենք այն, որ ընդերքօգտագործողների սնանկացման եւ խախտված հողերի վերականգնման ծախսերը վճարելու անկարողության պայմաններում բացակայում են պետության կողմից ընդերքօգտագործողի փոխարեն խախտված հողերի վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով ֆինանսական ապահովման մեխանիզմները։
Բացի այս՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում հավաքագրված գումարները չեն բավարարում ռեկուլտիվացիոն աշխատանքների համար։ Հասկանանք, թե ինչ խնդիր կա։ Բանն այն է, որ ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման նախահաշիվը կատարվում է նախագծային փուլում, մենք էլ գիտենք, որ հանքավայրերի ծառայման ժամկետները հիմնականում երկար են (մինչեւ 50 տարի)։ Հավաքագրված գումարները մնում են սառեցված վիճակում, սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում գնաճի պատճառով արժեզրկվում են։ Այստեղ մի բայց էլ կա. իսկ ո՞վ է անում ռեկուլտիվացիոն աշխատանքների ինդեքսավորումը։ Պարզվում է՝ դա արվում է հենց ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ, ինչը հիմնականում պրակտիկայում չի իրագործվում։
Փորձեցի հասկանալ, թե ինչու պետք է գումարը չբավականացնելու խնդիր ծագի՝ հաշվի առնելով այն, որ մեր երկրի ընդերքի մասին օրենսգիրքը հստակ պահանջ ունի, ըստ որի՝ ընդերքօգտագործողները հանքի փակումից 2 տարի առաջ ներկայացնում են հանքի փակման վերջնական ծրագիր, իսկ հրաժարման դիմումին կից ներկայացնում են նաեւ օգտակար հանածոյի արդյունահանման հետեւանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ՝ հանքի գոյության ընթացքում կատարած ռեկուլտիվացման աշխատանքները, որոնցում ներկայացված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների գումարների չափերը համարժեք են փաստացի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարներին։
Պարզվում է՝ ընդերքօգտագործողների կողմից դրամագլխին նախագծային եւ փաստացի խախտված հողատարածքների վերականգնման համար անհրաժեշտ գումարների տարբերության վճարումների իրականացումն օրենսդրությամբ կարգավորված չէ։ Հասկանալի է, որ այս պարագայում սողանցքի տեղ կա, եւ հազիվ թե գործարարը դրանից չօգտվի, ինչ է թե բնությունը շատ է սիրում։
Փաստորեն, բացակայում են դադարեցված, լքված, ապօրինի շահագործված, տիրազուրկ հանքավայրերի խախտված հողերի վերականգնման ֆինանսավորման աղբյուրները։ Ռեկուլտիվացիոն աշխատանքների հետ կապված հիմնական իրավական ակտերն ամբողջությամբ չեն ապահովում այն ֆինանսական ու արդյունավետ կառավարման միջոցները, որոնք կերաշխավորեն այդ աշխատանքների ամբողջական իրականացումը։ Իսկ այդ աշխատանքների հետ կապված ծախսերն ուղղակի կամ անուղղակի կարող են լրացուցիչ բեռ լինել պետության համար։
Այստեղ մեկ այլ խնդիր էլ ծագում է տարածքի փոփոխության հետ կապված. 2016թ. երբ ընդունվեցին ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունները, սահմանվեցին ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ վերամշակման հետ կապված նոր ընթացակարգեր։ Օրենքով սահմանվում է, որ ընդերքօգտագործողներն օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության շրջանակներում կարող են իրականացնել նաեւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակում։ Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետեւանքով հնարավոր են արտադրական լցակույտերով զբաղեցրած տարածքների մակերեսների եւ, հետեւաբար, ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների փոփոխություններ։ Հասկանալի է, որ սա էլ իր հերթին կհանգեցնի ընդերքօգտագործողի կողմից հատկացումների չափի փոփոխությանը։ Տարածքների փոփոխության դեպքում կառաջանան կարգավորում պահանջող իրավահարաբերություններ։ Սա անպայման պետք է կարգավորվի, վերահաշվարկման մեխանիզմը ճշտվի։
Հարկ է հավելել նաեւ, որ ընդերքօգտագործման հետեւանքով հողերի վերականգնման մի խնդիր էլ կա. մեր երկրի տարածքում շահագործվող հանքավայրերի գերակշռող մասում (ավելի քանի 95 տոկոս) ընդերքօգտագործողները մշակում եւ անում են միայն լեռնատեխնիկական ռեկուլտիվացիայի աշխատանքներ։ Այլ կերպ՝ չի արվում հողերի կենսաբանական վերականգնում (սա եվրոպական փորձում է ընդունված), չեն արվում տնտեսական յուրացման նպատակով բարելավումներ։
Մի խոսքով՝ այս խնդիրները լուծելու համար ռեկուլտիվացիոն ֆոնդի գումարները պետք է արդյունավետ կառավարվեն եւ ամբողջական՝ սկսած նախագծման փուլից մինչեւ հանքի փակման ու ռեկուլտիվացիոն աշխատանքների ավարտը՝ զուգահեռ անելով իրավական բոլոր կարգավորումները, որպեսզի ընդերքօգտագործողին սողանցքի ոչ մի տեղ չթողնվի։ Ընդերքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, ոչ թե ընդերքօգտագործողի։ Բնապահպանության նախարարությունն առաջարկում է (եւ գործադիրն արդեն դա հավանության է արժանացրել) ընդերքի մասին օրենսգրքում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որը կարգելի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման եւ հրաժարման հավաստագրերի տրամադրման գործընթացներն իրականացնել առանց ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի մասնակցության։
Եթե ոլորտում նշյալ կարգավորումներն արվեն նաեւ գործնականում, ապա մեր փոքրատարածք երկրում շրջանառության մեջ կդրվեն վերականգնված լրացուցիչ հողատարածքներ, որոնք կնպաստեն գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացմանը՝ ապահովելով դրանց տնտեսական յուրացման հեռանկարները։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

13-01-2018





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO