Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Թանկացումները եւ գնաճը պետք է տարբերակվեն

Պարզաբանումներ է ներկայացնում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը

Թանկացումները եւ գնաճը հաճախ նույնացվում են, բայց դրանք տարբեր բաներ են։ Եթե որոշ ապրանքներ թանկանում են, դա դեռ չի նշանակում, որ կարող ենք արձանագրել, թե գնաճ է։ Երեկ «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում սա հստակեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Նրան դիմել էինք՝ պարզաբանումներ ստանալու վերջին թանկացումների հետ կապված. արդարացվա՞ծ են դրանք, թե՞ ոչ, թանկացումը գնաճի կվերածվի՞ արդյոք, չարաշահման տարրեր չե՞ն նկատվում եւ այլն։
Տնտեսագետը առաջին հերթին պարզաբանեց (որպեսզի հանրության շրջանում թյուրըմբռնում չլինի), թե ինչու այս թանկացումները դեռ գնաճ չի համարում։ Այն պարզ պատճառով, որ նախ գնաճը մի քանի օրում չի հաշվարկվում, եւ հետո՝ գնաճը յուրաքանչյուր ամիս սպառողական զամբյուղի, որի մեջ դրված է 470 ապրանք, կշիռներով հաշված, գնային փոփոխությունն է, ինդեքսն է։ Իսկ թանկացումներն, այո, վերաբերում են մի քանի ապրանքախմբերի՝ դիզվառելիք, բենզին, սեղմած գազ, ծխախոտ, ոգելից խմիչքներ եւ այլն։
Այս ապրանքախմբերի թանկացումը ակցիզների կիրառման հետեւա՞նք է, այսինքն՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների՞, թե՞ սուբյեկտիվ գործոն կա. չարաշահում, համաձայնություն... Մեր հարցադրմանն ի պատասխան Ատոմ Մարգարյանը նկատեց. «Դա պայմանավորված է Հարկային օրենսգրքի փոփոխություններով»։
Բայց անվերապահորեն ասել, որ այդպես է, դեռ վաղ է. «Դեռ պետք է ուսումնասիրել այդ բարձրացումների չափերը։ Արդյո՞ք բենզինը պետք է 20 դրամով թանկանար, կամ դիզվառելիքը՝ 60—ով։ Դա խնդիր է»։
Թանկացումներն ու գնաճը աշխարհում մշտառկա են։ «Վենեսուելայում, գիտեք, ինչ գործընթացներ են եղել եւ ընթանում։ Ոչ միայն Վենեսուելայում, մարդիկ միշտ էլ բողոքում են գնաճից ու թանկացումներից։ Դա պարզապես զգաստացնում է իշխանություններին, ստիպում, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված, կշռադատված»,– ասաց Ատոմ Մարգարյանը։
Տնտեսագետը նկատեց նաեւ, որ «չի կիսում այն մոտեցումը, որ խնդիրը պետք է միտինգներում, ցույցերում քննարկել, այն պետք է քննարկել տարբեր մասնագիտական, հանրային կլոր սեղանների շուրջ»։ Իսկ գների բարձրացման դեմ միտինգներով ու ցույցերով պայքարը նա համարում է դոնկիխոտյան պայքար՝ թղթե թրերով՝ հողմաղացների դեմ։ Այն պարզ պատճառով, որ գները իշխանությունները չեն ձեւավորում, գները ձեւավորում են վաճառողները, միջնորդները, արտադրողները։ Գները կառավարությունները կարող են կարգավորել լծակներով՝ հարկային, վերահսկողական եւ այլն։ Կառավարությունները կարող են զսպել, եթե գերիշխող դիրք ունեցողները չարաշահում են իրենց դիրքը։
«Եթե այս գնաճային ցածր մակարդակի ֆոնը համեմատենք մեր տարածաշրջանի երկրների հետ, ապա Հայաստանում պատկերն ավելի տպավորիչ է, ավելի ցածր գնաճային տիրույթում է, քան, օրինակ, ԵԱՏՄ երկրները, Թուրքիան, Իրանը»,–ասաց նա եւ նշեց, որ մեզ մոտ թեեւ գնաճը ցածր է, սակայն հավասարակշռված չէ։
Ի՞նչ է կարծում տնտեսագետը, այս թանկացումները որոշ ժամանակ անց շղթայական էֆեկտով գնաճի չե՞ն հանգեցնի։ «Հնարավոր է,–մեր հարցին ի պատասխան նշեց Ատոմ Մարգարյանը,–բայց թե այդ շղթան ուր կտանի, չես կարող ասել։ Գները սովորություն ունեն՝ իջնելու, բարձրանալու, տատանվելու՝ կախված ծախսերի, շահույթի, հարկերի եւ այլ գործոններից։ Սա պարզ տնտեսագիտություն է։ Նաեւ՝ տնտեսական քաղաքականություն»։
Խնդրո առարկայի հետ կապված՝ երկրի նախագահի խորհրդակցությունը կարեւոր «մեսիջ» ուներ՝ պատասխանատուները պարտավոր են ամենայն մանրամասնությամբ հասկանալ երեւույթի պատճառները։ Ի՞նչ է կարծում մեր զրուցակիցը (կրկին գանք սկզբին), սուբյեկտիվ գործոն չի՞ հայտնաբերվի՝ հաշվի առնելով, որ մեր շատ գործարարների բնորոշ է մի քիչ գերիշխող դիրքի չարաշահումը։ «Մի քիչ չէ,–ծիծաղեց տնտեսագետը,–եւ ոչ միայն մեր գործարարներին։ Ցանկացած երկրում ցանկացած գործարարի նպատակը գերշահույթ ստանալն է։ Գերիշխող դիրք ունենալը ինքնին վատ չէ, վատ է այդ դիրքը չարաշահելը։ Բայց դա արդեն կարող են որոշել մասնագիտական կառույցները, մեր պարագայում՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը»։
Փաստորեն, այս պահի դրությամբ, տնտեսագետի կարծիքով, առկա պատկերը բնականո՞ն է։ «Մեծ հաշվով՝ այո,–հայտնեց Ատոմ Մարգարյանը,–ավելի ստույգ՝ հասկանալի է, որովհետեւ ակցիզային հարկերը բյուջետային խնդիրներ լուծելու, բյուջեի ճեղքվածքը փակելու, ռազմական ծախսերի, արտաքին պարտքի սպասարկման ծախսերի հարցեր են լուծում։ Այդ աճող ծախսերը ֆինանսավորելու համար են։ Իսկ իրական լուրջ գնաճային երեւույթներից կարելի է խոսել միայն երեք ամիս հետո»։
Ամեն դեպքում, մեր զրուցակցի՝ հունվարի 1—ից հետո տեղի ունեցածի տրամաբանությունը հենց հարկային օրենսդրության մեջ էր դրված։ Լավ օրից չէ, որ պլանավորել են հարկային այսպիսի օրենսդրություն։ Առաջին հերթին այն պայմանավորված է, կրկնենք, երկրի բյուջետային իրավիճակով։ Որ 2018—2020 թվականներին երկրի պետական պարտքի սպասարկման տեսանկյունից լինելու է չափազանց ծանր, գաղտնիք չէ։ Մյուս հանգամանքն էլ ռազմական ծախսերն են, որոնք գնաճի դասական բեռ են, որտեղ ավելացված արժեք չի ստեղծվում, բայց մենք հարկադրված ենք գնալու ռազմական ծախսերի ավելացման։ Մյուս պայմանը սոցիալական բլոկն է, որտեղ անպայման պետք է պահել կայունությունը։ Մանավանդ, երբ խոսքը խոցելի խմբերի մասին է։
Հավելենք, որ տնտեսագետը երեկ ասուլիս էր տվել, որտեղ խոսելով մեր երկրի տնտեսական աճի մասին, հայտնել էր, որ այդ աճը 2017—ին կարող է ամփոփվել 5.8—6.2 տոկոսի սահմանում։ 2017թ. Հայաստանում վերականգնվեց մակրոտնտեսական պահանջարկը, որին նպաստեցին Ռուսաստանի տնտեսության կարգավորումը, ինչն էլ նպաստեց դեպի Հայաստան տրանսֆերտների ավելացմանը, ներդրումային աշխուժացումը, պղնձի միջազգային բարձր գները։
Այս գործոններին ավելացել է նաեւ վարկային ոլորտում աշխուժացումը։ Բանկերն ավելի շատ են վարկավորել տնտեսությունը, այդ թվում՝ անհատներին, դա նպաստել է մակրոտնտեսական պահանջարկի ավելացմանը, որը տնտեսական աճի դասական գործոն է։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

13-01-2018





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO