Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Առաջատարը Այվազովսկու ցուցադրությունն է

Որքանով էին համադրելի տոնական սեղաններն ու թանգարանային ցուցասրահները

Ձմեռային զբոսաշրջության զարգացումը խթանելու եւ հայկական մշակույթը հասանելի դարձնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք թանգարաններ աշխատեցին նաեւ Ամանորի արձակուրդների ընթացքում։
«ՀՀ»—ի թղթակիցը, «գնալով» թվերի ու փաստերի հետեւից, արձանագրել է, որ այս օրերին մեծ ակտիվություն է նկատվել հատկապես Հայաստանի պատմության թանգարանում, ազգային պատկերասրահում, «Գառնի» եւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց—թանգարաններում։ Վերոնշյալ կառույցներից բացի, հունվարի 3—5—ը գործել են նաեւ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, Կոմիտասի թանգարան—ինստիտուտը, Ռուսական արվեստի թանգարանը, Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Հովհաննես Թումանյանի, Օրբելի եղբայրների (Ծաղկաձոր) եւ Եղիշե Չարենցի տուն—թանգարանները։
538 այցելու է գրանցել պատմության թանգարանը, ինչը կառույցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը բավականին բարձր ցուցանիշ է համարում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ «Ըստ երեւույթին՝ տարածաշրջանի զբոսաշրջությամբ է պայմանավորված այցելությունների նման թվի բարձրացումը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում կարծիք հայտնեց Գրիգորյանը։ Առաջին տեղում ռուս զբոսաշրջիկներն են։ Այցելուներ են ունեցել նաեւ հեռավորարեւելյան երկրներից։ Թանգարանի էքսկուրսիոն աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Արմինե Զոհրաբյանի դիտարկմամբ, Ռուսաստանից այցելությունների թվի նման աճը պայմանավորված է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների նկատմամբ հետաքրքրությամբ. «Սա մեծապես կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ այս պետություններում, ի տարբերություն արաբական երկրների, անվտանգ է։ Բացի այդ, Հայաստանը բավականին բարեհաճ վերաբերմունք ունի ռուսների նկատմամբ։ Հաճույքով գալիս են»։
Սպասարկումը եւս առաջնային է։ Տոմսի արժեքը մեկ անձի համար 2 հազար դրամ է։ Զբոսավարով զբոսանքը առանձին ծառայություն է, արժեքը՝ 5 հազար դրամ։ Արտասահմանյան երկրներից մեծաթիվ զբոսաշրջիկներ չեն ունեցել։ Զոհրաբյանն ասում է՝ մտածելակերպի խնդիր է։ Եվրոպացիները ձմռանն ունեն իրենց մշտական հանգստի վայրերը։ Հայաստան այցելությունները սովորաբար սկսվում են մարտից մինչեւ հոկտեմբերի վերջը. «Սա է հիմնական պատճառը, որ այդ օրերին օտարերկրյա զբոսաշրջիկներ գրեթե չենք ունենում»։ Նախորդ տարվա համեմատությամբ այցելությունների թվի աճը ոլորտի պատասխանատուն պայմանավորում է առաջին հերթին կադրային աշխատանքով։ Տուրիստական ընկերությունների հետ տարեցտարի ավելի են ամրապնդում ու համակարգում իրենց գործունեությունը։ Կան կազմակերպություններ, որոնց հետ երկարաժամկետ պայմանագրերն արդեն կնքված են։ «Մշտական համագործակցություն կա։ Թեեւ վեց լեզվով խոսող զբոսավարներ ունենք, բայց հաճախ, երբ այցելությունները շատ են լինում, չեն հասցնում սպասարկումն ապահովել։ Այս խնդիրը լուծվում է, երբ կազմակերպությունները նախապես մեզ հետ պայմանավորում են այցելությունների օրն ու ժամը»,–մանրամասնեց թանգարանի աշխատակցուհին։
Կրկին՝ «Հովհաննես Այվազովսկի. Արարում»։ Ծովանկարչի 200—ամյակին նվիրված այս մեծածավալ ցուցահանդեսը ընդամենը երեք օրում ազգային պատկերասրահին տվել է 1068 այցելու։ Այստեղ եւս մեծաթիվ են հիմնականում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները։ «Մոտ 60 տոկոսից ավելին օտարերկրացիներ են եղել, մնացյալ 40—ը՝ հայեր։ Եվ սա այն պարագայում, երբ տոնական օրեր էին, եւ պատկերասրահը 12։00—ից մինչեւ ժամը 17։00—ն էր աշխատում։ Ընդհանուր առմամբ 50 հազար այցելու է բերել Այվազովսկու ցուցահանդեսը. այն գերազանցեց մեր սպասելիքները»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։ Ցուցադրության հինգ ամիսների ընթացքում (սեպտեմբերի 15—ից մինչեւ հունվարի 15—ը) ՀԱՊ—ը արձանագրեց այցելությունների աննախադեպ թվաքանակ։ Պատկերասրահի էքսկուրսիոն բաժնի պատասխանատու Ավինե Դուզդաբանյանի խոսքերով, օր է եղել, երբ սրահներում հնարավոր չի եղել նկարները մոտիկից դիտել. դպրոցներ, անհատական այցեր, տուրիստական կազմակերպություններ, ուսանողներ, աշխատանքային խմբեր... «Նախորդ տարվա մեկ ամբողջ հունվար ամսվա տված արդյունքը մենք այս երեք օրում ունեցել ենք։ Նույնիսկ առաջիկա օրերի համար դեռ ամրագրած տոմսեր կան»,—նկատեց Ա. Դուզդաբանյանը։ Այցելուներին մեծապես գրավել ու հիացրել է Այվազովսկու առանցքային գործերից մեկը՝ «Քաոս. Աշխարհի արարում» հայտնի կտավը, որը բերվեց Վենետիկի Մխիթարյան միաբանությունից։ Հուրախություն արվեստասերների՝ պատկերասրահի տնօրինությունը որոշել է հունվարի 15—ին ավարտվող ցուցադրության ժամկետը երկարաձգել մեկ ամսով։
Պատմության թանգարան ու պատկերասրահ մտնող զբոսաշրջիկը, ենթադրվում էր, որ չի շրջանցի նույն շենքի ետնամասում գտնվող Եղիշե Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանը։ Բայց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը հիասթափված է։ Կատակում է՝ թանգարանի շրջակայքում այդ օրերին ընդամենը երկու հարբած ձմեռ պապի է տեսել՝ մեկի մորուսը պոկած, մյուսինն էլ կիսապոկած. «Բայց մենք աշխատել ենք, հարգելով կառույցը, մտածելով, որ իսկապես այցելու կգա»։ Երեք օրերն էլ աշխատակիցների հետ է անցկացրել։ Այցելությունների գրանցամատյանը բացելու կարիք չկար, ընդամենը 2 ֆրանսախոս այցելու են ունեցել։
Տոն օրերին, ինչպես նշեցինք, ակտիվություն է նկատվել նաեւ «Գառնի» եւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց—թանգարաններում։ Ըստ ՀՀ մշակույթի նախարարության, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Գառնիում այցելուների թվի 63 տոկոսից ավելի աճ է գրանցվել։ Հունվարի 1—6—ը տաճարը 5080 զբոսաշրջիկ է հյուրընկալել, որոնցից 3502—ը օտարերկրացիներ են եղել, հիմնականում Ռուսաստանից, Իրանից ու Ֆիլիպիններից։ Զվարթնոցն էլ, երեք օրում 389 այցելու է ունեցել՝ 177—ը տեղացի, մնացյալը օտարերկրացի։ Ինչ վերաբերում է տուն—թանգարաններին՝ «Փարաջանովն» օրինակ 150 այցելու է ընդունել, «Քոչարը»՝ 25, «Օրբելի եղբայրների» տուն է գնացել 167—ը, «Չարենցը» այցելու չի ունեցել։ «Աշակերտներ չկային, որովհետեւ դպրոցական արձակուրդներ էին, մեծահասակներն էլ նախընտրել են տոնական օրերին հանգիստը վայելել իրենց տաքուկ բնակարաններում»,–սա էլ Չարենցի տուն—թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի կարծիքն է։ Տխուր պատկեր է նաեւ Կոմիտասի թանգարան—ինստիտուտում, կառույցն ընդամենը երկու այցելու է ունեցել, մեկով ավելի եղել է Ռուսական արվեստի թանգարանում։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

13-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO