Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հնագետների նոր բացահայտումը

Արմավիրում հայտնաբերվել է Ք.ա. 8—7—րդ հազարամյակների բնակատեղի

ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարեւանությամբ հնագետները նոր բացահայտում են արել։ «Լեռնագոգ—1» հնավայրում բացահայտվել է տարածք, որը թվագրվում է Ք. ա. 8—րդ հազարամյակի վերջով–7—րդ հազարամյակի սկզբով։
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ամփոփելով 2017 թ. աշխատանքները։
«Առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են Ք.ա. 8—րդ հազարամյակի վերջով—7—րդ հազարամյակի սկզբով։ Մինչ այդ Հայաստանի տարածքում հնագույն բնակատեղիների շերտերն առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, Ք.ա. 6—րդ հազարամյակի առաջին քառորդն էր։ Սա 2017 թ. հիմնարար հետազոտությունների փայլուն արդյունքներից է»,—ասաց Պավել Ավետիսյանը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետական հմտությունների։ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանի խոսքով՝ այդ հատվածում գտնվել են կավից շինության հետքեր։
«Այսինքն՝ կարող ենք ասել, որ 8—րդ հազարամյակում մարդիկ տիրապետում էին կավի ճարտարապետությանը։ Հնավայրում հայտնաբերված եւ ուսումնասիրված իրերը նույն ժամանակաշրջանի թվագրում են ունեցել»,—ասաց Արթուր Պետրոսյանը։
Ճապոնիայի Տոկաիի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրան տարիներ առաջ է Հայաստան եկել։ Մինչ այդ աշխատել է Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի տարբեր երկրներում։ Նրա հետաքրքրությունների շրջանակում են նեոլիթական հարցերը։
«Մերձավոր Արեւելքը, Կովկասը նեոլիթական մշակույթի առանցքային մասն են։ Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում այդ ժամանակաշրջանի հուշարձաններ շատ կան, բայց մենք քիչ տեղեկություններ ունենք Կովկասի մասին։ Մինչ այժմ եղած հուշարձանները 6—րդ հազարամյակով էին թվագրվում, դրանից ավելի վաղ շրջանի մասին տեղեկություն չունեինք։ Ահա այս ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կա ավելի վաղ ժամանակաշրջանի բնակատեղի, որտեղ մարդիկ ապրել են, ստեղծել։ Ինձ համար անակնկալ էր, որ ճարտարապետություն հայտնաբերվեց։ Կովկասում այդ ժամանակաշրջանում ճարտարապետություն առաջին անգամ էր հայտնաբերվում։ Նշանակում է մարդիկ մինչեւ 6—րդ հազարամյակը կառուցում էին»,–ասաց ճապոնացի հնագետը։
Պավել Ավետիսյանը տեղեկացրեց, որ դեռ փոքր տարածք է ուսումնասիրվել, ընթացիկ տարում պեղումները շարունակվելու են։ Նա ընդգծեց, որ հիմա հերթը ՀՀ մշակույթի նախարարությանն է, որպեսզի այս հնավայրն ընդգրկվի պահպանվող տարածքների ցանկում եւ պետության կողմից պահպանվի։
«Հայաստանի տարածքում ինչ պեղում ենք, ստացված նյութերը ուսումնասիրվում են, անալիզի են ենթարկվում աշխարհի տարբեր լաբորատորիաներում, մեր ուղարկած նյութերի արդյունքները այնտեղից են գալիս։ Այսինքն՝ միջազգային հարթակներում ապացուցելու խնդիր չունենք»,–ասաց Պավել Ավետիսյանը։
Հայաստանում հնագիտությունը բարձր մակարդակ ունի։
«Ես բազմաթիվ երկրներում եմ աշխատել։ Եղել եմ միջինասիական երկրներում, կարող եմ ասել, որ տարածաշրջանում Հայաստանն ամենալավն է։ Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի հնագիտությունն ամենաբարձրն է եղել։ Եթե հետխորհրդային որոշ երկրներում մի քանի հնագետների եմ հանդիպել, ապա այստեղ նրանց թիվն ավելին է։ Եվ ընդգծեմ, որ այստեղ բազմաթիվ հնագետներ կան, ովքեր որակապես առանձնանում են։ Ինձ համար շատ կարեւոր է համագործակցությունը նրանց հետ»,–ասաց Մակոտո Արիմուրան։
ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը Լոս Անջելեսի համալսարանի հետ ընթացիկ տարում Հայաստանում կկազմակերպի ամառային դպրոց։
«Ամառային դպրոցի շրջանակում ԱՄՆ—ի տարբեր համալսարանների ասպիրանտուրայի, մագիստրատուրայի ուսանողները Հայաստանի ուսանողների հետ կմասնակցեն «Մասիսի բլուր» հնավայրի աշխատանքներին։ Դա շատ կարեւոր հանգամանք եմ համարում։ Խոսում ենք Հայաստանը տարածաշրջանում գիտական կենտրոն դարձնելու մասին։ Տարածաշրջանում գիտական կենտրոն դառնում են կոնկրետ գործողություններով, ինչը արվում է»,–ասաց Պավել Ավետիսյանը։

13-01-2018





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO