Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.04.2018
ՆԱԽԱԳԱՀ


Խորհրդարանի աշխատանքի որակը աճել է

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր իշխանության հարգելի՛ գործընկերներ,
Այս հանդիպումը որոշ չափով աննախադեպ է։ Թեեւ ես պարբերաբար հանդիպում եմ Ազգային ժողովի նախագահի, այլ պատգամավորների հետ, բայց անհրաժեշտություն համարեցի այսօր հանդիպում կազմակերպել այս ձեւաչափով։ Ազգային ժողովի գործունեության իմ տեսլականը մանրակրկիտ ներկայացրել եմ անցյալ տարվա մայիսի 18—ի ծավալուն ելույթում եւ բնականաբար այսօր չեմ կրկնի այդ ուղերձի դրույթները, այլ կկենտրոնանամ բոլորիս հուզող այլ հարցերի վրա։
Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ։ Ապրիլի 9—ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, եւ պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18—ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15—ը լիովին նոր օրենքներ են։
Սրանք լավ եւ, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը եւ բավարարվենք արվածով։ Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին։
Կարճ ժամանակում էլի պետք է ահռելի օրենսդրական աշխատանք կատարվի, ուստի աշխատանքի արդյունավետությունը դառնում է խիստ կարեւոր։ Պետք է նոր եւ ամբողջական տեսքի բերվի դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության մասին, անվտանգության խորհրդի մասին, եւ այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ եւ անցնցում ընթացքը։
Հարգելի՛ գործընկերներ,
Ձեր աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական եւ քաղաքական գործընթացների կենտրոնական եւ հիմնական հարթակը։ Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլեւ մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաեւ տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում։
Կարեւոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձեւավորված նոր մարմնին՝ Ազգային ժողովի խորհրդին։ Այն պետք է զարգանա եւ ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը։
Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության եւ փոքրամասնության երկխոսության եւ համատեղ աշխատանքի կարեւոր հարթակ։ Այս առումով, ինչպես եւ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ եւ սահուն է ընթանում։ Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին եւ շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման եւ աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ հանդարտվելու են։
Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետեւողականությունը եւ համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում։ Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը եւ փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում։ Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը։
Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաեւ երկրի առօրյայի եւ սոցիալ—տնտեսական զարգացման խնդիրները։ Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի եւ դրա հետեւանքների մեղմման լուծումների շուրջ։ Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, եւ սա բնական է։ Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, եւ գուցե արժե նաեւ այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, եւ մարդիկ տեսնեն իրողությունները։ Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել։
Հուսով եմ, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները եւս չեն տուժի այս ընթացքում՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն։ Այս հարցին դեռեւս մանրակրկիտ անդրադառնալու, իհարկե, առիթներ մենք ունենալու ենք։ Եթե կուզեք այսօր էլ կարող ենք այս հարցերին անդրադառնալ, եթե ոչ՝ ապագա քննարկումների ընթացքում։ Տարեվերջին՝ դեկտեմբերին տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի կազմակերպման եւ անցկացման գործում Ազգային ժողովը, ըստ ավանդույթի, իր յուրահատուկ ներդրումը պետք է կատարի։
Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել։ Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլեւ իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն։ Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է։
Դրան զուգահեռ նաեւ ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը։ Ապագայում հանրապետության նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման եւ սրբագրման գործընթացին, ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա։ Սա էլ շատ կարեւոր հանգամանք է, եւ մենք շատ ուշադիր պետք է լինենք սրա նկատմամբ։
Ազգային ժողովի աշխատակազմը նաեւ պետք է փորձագիտական աջակցություն տրամադրի ոչ միայն օրենսդրության մշակման, այլեւ գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետությունը թեւակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ։ Մինչեւ այս տարվա մարտի 9—ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին։ Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ։ Եվ իհարկե, ցանկալի է, որ հանրապետության նախագահը ընտրվի խորհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում։
Մինչեւ այս տարվա մարտի 9—ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաեւ բարձրագույն դատական խորհրդի անդամներին։ Դժվար է գերագնահատել այս մարմնի կարեւորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների եւ դատավորների անկախությունը երաշխավորելու գործում։ Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար։
Գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաեւ լրացնել սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը։ Ազգային ժողովը նաեւ պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին։ Կարիք չկա բացատրելու, թե որքան կարեւոր է մեր երկրի եւ տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը։
Եվ, անշուշտ, ապրիլի 9—ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Ես նշեցի որոշ ուղենիշներ դեպի կառավարման նոր համակարգ տանող մեր ճանապարհային քարտեզի վրա։ Այսօր գուցե արժե կենտրոնանալ եւ անդրադառնալ ընդհուպ մինչեւ մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա։ Ակնկալում եմ, որ դուք ակտիվ եւ անկաշկանդ կլինեք այս քննարկման ընթացքում։
Այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100—րդ տարեդարձը եւ մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն ժամանակակիցների, այլեւ Հայաստան աշխարհի հազարամյակների պատմության եւ մայիսյան մարտերի հերոսների հիշատակի հանդեպ։ Վստահ եմ, որ այս հանգամանքի գիտակցումը ուղեկցելու է մեզ գալիք ամիսների ընթացքում։
Շնորհակալ եմ ուշադրության համար, այժմ անցնենք քննարկումներին։

13-01-2018





21-04-2018
Երկխոսության սպասելիս
Զսպվածության կոչերը շարունակվում են

Չնայած հանրապետության նախագահի, հոգեւոր ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Հրաժեշտի հանդիպում Լիտվայի դեսպանի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ ...


21-04-2018
Հյուրընկալվել են Վեհափառ հայրապետները
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ...


21-04-2018
«Շատ հասցեական պետք է աշխատենք»
ՀՀ առաջին փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել

«Ես պատասխանատու ...



21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության ...

21-04-2018
Հոբելյանական ցուցադրություն
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում ...

 
21-04-2018
Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +19... +21

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO