Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պահանջվում են նորարարական մոտեցումներ

Հայաստանի կառավարության օրակարգում է կայուն զարգացման նպատակների ազգայնացումը

ՀՀ կառավարության օրակարգում է կայուն զարգացման նպատակների ազգայնացման, սեփական տնտեսության եւ հասարակության հնարավորությունների համադրման եւ այդ համատեքստում նպատակադրման խնդիրը։ Երեկ Հայաստանի պարենային ապահովության եւ սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ հավելելով, որ այդ նպատակներն արտացոլվել են «Հայաստան–2030» զարգացման ռազմավարության մեջ։ «Հայաստանի պարենային ապահովության եւ սնուցման ազգային ուսումնասիրության մեջ փորձ է կատարել ներկայացնել երկրում առկա իրավիճակը՝ բացահայտելով հիմնական մարտահրավերները, առաջարկելով գործողություններ կայուն զարգացման նպատակներից երկրորդի առնչությամբ՝ վերացնել սովը, հասնել պարենային ապահովության եւ սնուցման վիճակի բարելավման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացման նպատակի իրականացումը»,–ըստ «Արմենպրեսի» ասել է փոխվարչապետը։
Վաչե Գաբրելյանն ընդգծել է, որ ազգային վիճակագրական ծառայության կայքում հստակորեն դրված են կայուն զարգացման բոլոր նպատակները՝ իրենց չափվող ցուցանիշներով, եւ այդ իմաստով Հայաստանը աշխարհում եզակի երկրների շարքում է։
Փոխվարչապետի խոսքով՝ պարենի եւ սնուցման ապահովման հարցերը պահանջում են նորարարական մոտեցումներ, նոր կառուցակարգեր։ Այդ իմաստով նա կարեւորել է 2017 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարության եւ ՄԱԿ—ի համատեղ նախաձեռնությամբ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ստեղծումը։
Հայաստանում թերսնուցման խնդիրները հիմնականում կապված են մինչեւ 5 տարեկան երեխաների հետ։ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ վիճակագրական տվյալներով՝ 2015 թ. Հայաստանում թերսնուցումը մոտ 5 տոկոս էր, գերսնուցումը կամ ճարպակալումը՝ 14 տոկոս։
«Կարեւորագույն մի խնդիր կա։ Կա թաքնված սով՝ երբ մարդիկ ուտում են, սակայն անհրաժեշտ քանակությամբ նյութեր կամ վիտամիններ չեն ստանում։ Դա հաճախ կախված չէ հնարավորություններից, այլ կախված է ազգային խոհանոցի առանձնահատկություններից կամ տվյալ մարդկանց դիետիկ սովորույթներից։ Մեզ համար կարեւոր է, որ հատկապես փոքր երեխաներին կերակրելու տեսակետից դրան մեծ ուշադրություն դարձվի»,–ասել է նա։
Նա հիշեցրել է կառավարության՝ նախադպրոցական եւ ցածր տարիքի դպրոցական երեխաների համար դպրոցներում իրականացվող ծրագրերը՝ որոշակի կերակրի տրամադրումը, նշել է, որ սա ուղղված է այդ պակասը լրացնելուն, նշեց՝ կա տաք սննդի պակաս, վիտամինների, երկաթի, ցինկի խնդիր, եւ այդ խնդիրն է լուծվում այդ կերպ։
«Այս խնդիրը՝ ընդհանուր առմամբ կենսակերպի փոփոխության եւ մեր ընդհանուր սննդակարգին ուշադրություն դարձնելու, շատ կարեւոր է, որովհետեւ առանց էական խոշոր միջոցների, որոնք եւս պետք է անել, մենք կարող ենք էական բարելավումներ ունենալ նաեւ այստեղ։ Այս ծրագիրը աղքատության մակարդակին որպես այդպիսին անմիջապես ուղղված չէ, որովհետեւ աղքատության մակարդակի կարեւորագույն խնդիրը տնտեսական աճի ապահովումն է»,–ասել է նա։
Գաբրիելյանը ընդգծել է՝ երբ ամփոփեն կայուն զարգացման ծրագրերը եւ «Հայաստան–2030» ռազմավարական ծրագիրը, այնտեղ կներկայացնեն այս խնդրի վերաբերյալ ամրագրված բոլոր թիրախները։
Հայաստանն առաջխաղացում է արձանագրել պարենային ապահովության եւ սնուցման վիճակի բարելավման առումով եւ կարող է լինել լավ օրինակ ինչպես հարեւան, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրների համար, ասել է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Շենգեն Ֆանը։ Նա շնորհակալություն է հայտնել լավ կատարված ուսումնասիրության համար՝ նշելով, որ ինքը եւս այդ աշխատանքներում ներգրավված է եղել։
«Անկախ այն փաստից՝ երկիրը մեծ է, թե փոքր, պարենի եւ սննդի անվտանգության եւ ապահովության հարցերը շատ կարեւոր են։ Այս տարածաշրջանում թերսնուցումը գոյություն ունի որպես մարտահրավեր, ու մենք պետք է փորձենք հասկանալ այդ երեւույթի պատճառներն ու դրանք վերացնելու քայլեր ձեռնարկենք։ Հայաստանը նշանակալի առաջխաղացում է արձանագրել, թերսնուցման տոկոսը 5 տոկոսի սահմանում է, որը բավականին նշանակալի է»,—ասել է միջազգային փորձագետը։
Շենգեն Ֆանը նշել է, որ արծարծվող խնդրի ուսումնասիրության ժամանակ կարեւոր է ուշադրության կենտրոնում պահել ինչպես թերսնուցման, այնպես էլ գերսնուցման եւ ճարպակալման հարցերը։ Մասնագետը նաեւ բարձրացրել է թաքնված քաղցի հարցը, որն առաջանում է սննդի միջոցով օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոսննդարար նյութերի թերստացման դեպքում։

16-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO