Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Բիզնեսի համար օրինակելի երկիր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ

Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային եւ մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թվականի անելիքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպումներ է նախատեսում բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ՝ ամփոփելու 2017 թվականն ու խոսելու 2018—ի անելիքների մասին։ «Այս տարի սկզբունքները նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»,–նշել է Կարեն Կարապետյանը։
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը վարչապետին ներկայացրել է 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները, որոնք կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ—ի վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 տոկոսով։ Առանց ԱԱՀ—ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, հետեւաբար նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 տոկոս։ ՊԵԿ նախագահը վարչապետին զեկուցել է, որ 2017 թվականի ընթացքում ԱԱՀ—ի 0—ական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձված գումարը կազմել է ավելի քան 60.6 մլրդ դրամ, ինչը 24.6 տոկոսով կամ 12 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը զեկուցել է, որ 2017—ին հարկային վարչարարության բարելավման աշխատանքներն իրականացվել են հիմնականում հարկային ստվերի բացահայտման, կանխարգելման եւ հարկային մարմնի կառավարման կառուցվածքի փոփոխության ու կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման ուղղությամբ։ 2017թ. ընթացքում խոշոր եւ միջին հարկ վճարողների մասով ներդրվել է «Անհատական վերլուծությունների եւ հսկողության համակարգը», որի միջոցով ամենօրյա դիտարկման եւ վերլուծությունների արդյունքում հարկային մարմինը կանխարգելում ու բացահայտում է յուրաքանչյուր հարկ վճարողի հարկային խախտումները։ «Փոքր» հարկ վճարողների մասով ներդրվել է «Ոլորտային վերլուծությունների եւ հսկողության համակարգը», որի միջոցով հարկային մարմինը նույնականացնում է ընդհանուր օրինաչափություններից շեղվող հարկ վճարողներին։ Նախ՝ հարկ վճարողին առաջարկվում է շտկել վարքագիծը եւ հետագայում բացառել խախտումները, որից հետո՝ խախտումը կրկնվելու դեպքում, անկախ հարկ վճարողի «փոքր» լինելու հանգամանքից, ինտենսիվ կերպով իրականացվում են հսկողական միջոցառումներ՝ մինչեւ խախտումները բացառվեն։ Նա նշել է, որ մինչեւ կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, նախ ուսումնասիրվել են հարկային տեսչությունների կողմից իրականացվող բոլոր գործընթացները։ Բացահայտվել է, որ առանձին դեպքերում տեսչությունները գործել են ոչ միասնական կարգով, տարբեր տեսչությունների եւ հարկային տեսուչների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը տարբեր է եղել՝ կախված տեսչության ղեկավարության հայեցողությունից եւ կարողություններից։ Ըստ Կարեն Բրուտյանի՝ այս հանգամանքներից ելնելով՝ տարածքային հարկային տեսչությունները լուծարվել են, եւ ստեղծվել է փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն—վարչությունը։ Վարչապետին զեկուցվել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25 տոկոսով կրճատվել է թեմատիկ ստուգումների քանակը։ ՊԵԿ փոխնախագահն ավելացրել է, որ 2018—ին շարունակելու են սկսված բոլոր բարեփոխումները։ «Նախատեսում ենք 2019 թվականի փաստացի կատարողական 10 տոկոս աճով հասնել մեր ծրագրային առաջադրանքին, որպեսզի դրա արդյունքում ստանանք մեկ տրիլիոն 325 մլրդ դրամ, արդյունքում՝ հարկային հատվածում առեւտրային հարկ վճարողների մոտ աճը կկազմի միջինը 13 տոկոս։ Հաշվի առնելով 2017—ի դինամիկան եւ առկա վիճակագրությունը՝ այդ թիրախն իրատեսական ենք գնահատում»,–ասել է Բրուտյանը։
Կարեն Կարապետյանը եւս իրատեսական է գնահատել եւ ավելացրել. «Կարծում եմ, որ հունվարի վերջին կամփոփենք 2017 թվականի տնտեսական ցուցանիշները։ Այս պահին տեսնում ենք, որ դրանք լինելու են բարձր, քան նախատեսել ենք 2016—ին։ 2018—ին ունենք նախադրյալներ, որպեսզի այդ տենդենցը պահպանվի։ Այսինքն, տնտեսության առումով որոշակի դրական ազդակներ ունենք եւ այն ինչ պլանավորել ենք, պետք է միանշանակ կատարենք»,–ընդգծել է վարչապետը։
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը զեկուցել է, որ պետական բյուջեի եկամուտներից 318 մլրդ դրամն ապահովվել է մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ մաքսային մասով աճը կազմել է 60 մլրդ դրամ կամ 23.3 տոկոս։ Նրա խոսքով, մաքսային եկամուտներն աճել են հիմնականում ներմուծման ծավալների աճի եւ վարչարարության շնորհիվ։ «Կառավաության ծրագրերի իրականացման շրջանակում ՊԵԿ—ի եւ բիզնեսի միջեւ փորձել ենք ձեւավորել փոխադարձ վստահության մթնոլորտ, ինչի արդյունքը նախորդ տարվա կատարողականի ցուցանիշն է։ Ներմուծման ծավալների ավելացումը փաստում է, որ բիզնեսի մոտ վստահություն է ձեւավորվել, որ ցանկացած ժամանակ ապրանքներ ներկրելու պայմաններում չեն ունենալու խոչընդոտ։ Բիզնեսի շրջանում մեծացել է նաեւ մրցակցությունը, ինչի արդյունքում սպառման լայն ապրանքների մասով արձանագրվել է գնանկում, ինչը վերաբերում է հիմնականում կենցաղային էլեկտրատեխնիկային, կահույքին, ավտոմեքենաներին եւ այլն»,–ասել է Ավետիքյանը՝ ավելացնելով, որ ներմուծման ցուցանիշները բացառիկ են վերջին տարիների համար, ինչին նպաստել են ընթացակարգերի պարզեցման եւ կոշտ քաղաքականության մեղմացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Որպես օրինակ Ավետիքյանը ներկայացրել է, որ 2017—ին ներկրվել է 39 հազար 270 ավտոմեքենա, այն պարագայում, երբ 2016—ին այդ թիվը կազմել է 16 հազար 887։ Արդյունքում պետական բյուջե լրացուցիչ փոխանցվել է ավելի քան 11 մլրդ 660 դրամ հարկ։
Մաքսային ոլորտում մի շարք միջոցառումներ են իրականացվել էլեկտրոնային հարթակը բարելավելու ուղղությամբ, էապես նվազեցվել են մաքսային մարմնի եւ քաղաքացիների շփումները՝ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։ Մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում ներդրվել է էլեկտրոնային տարբերակով մաքսային հայտարարագրերի ներկայացման, մշակման եւ բացթողնման «կանաչ ուղու» ավտոմատ բացթողման հնարավորություն։ Մաքսային մուտքի անդորրագրերի մշակման եւ ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգերի շնորհիվ մաքսային ձեւակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Բացի այդ, ըստ Սամվել Ավետիքյանի, ոչ ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով գործարկվել է գործարքի գնի մեթոդը։ «Ճիշտ փաստաթղթերի ներկայացման միտում է նկատվում նաեւ ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով։ 2017—ի դեկտեմբերի 1—ի դրությամբ ՊԵԿ պաշտոնական կայքէջում տեղադրվել են առաջին 250 անուն ապրանքների վիճակագրական արժեքները եւ դրանց ներկրողների թվաքանակը։ Աշխատանքներ են տարվում ներկրվող բոլոր ապրանքների հետ կապված տվյալները հրապարակելու ուղղությամբ։ Արդեն իսկ տեղադրվել են նաեւ մաքսային համակարգի կողմից ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքները»,–ասլ է Ավետիքյանը։
Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, հատկապես ապրանքների մատակարարումների քանակի, ներկրողների տվյալների հրապարակման հետ կապված։ «2018—ին իրականում շատ բան եք իրականացրել, ու դեռեւս շատ բան ունենք անելու։ Սահման անցնելը պետք է մաքսիմալ հեշտացնել, խաղի կանոնները հստակ հրապարակել, բոլոր խոչընդոտները, կնճռոտ հարցեը լուծել։ Այս լիբերալ դաշտը բերելու է տնտեսության ակտիվացման, եւ մենք անպայման հետեւողական կերպով պետք է գնանք դրան։ Ռեգուլյար պետք է բիզնեսի հետ հանդիպել, լսել ազդակները»,–ասել է վարչապետը եւ հանձնարարել հանրությանը հնարավորինս արագ եւ մանրամասն ներկայացնել բոլոր բարեփոխումներն ու դրական փոփոխությունները։
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը վարչապետին զեկուցել է, որ 2017—ին չկատարված հարկային ու մաքսային պարտավորությունների մասով գանձվել է 25,5 մլրդ դրամ, ապահովվել են հայցային աշխատանքները դատական պաշտպանության գործընթացում։ Նա հատկանշական է համարել, որ պարտավորությունների գանձման գործընթացում լիարժեք ապահովվել է Սահմանադրությամբ պարտադիր լսված լինելու իրավունքը, ինչի ապահովման արդյունքում էապես նվազել են դատական կարգով բողոքարկման դեպքերը։ Ըստ նրա, արձանագրվել է դատական գործերի 50 տոկոսով բեռնաթափում։ Տեղեկացվել է նաեւ, որ նախատեսվում է ապաքրեականացնել քրեական օրենսգրքի մի շարք արարքներ, վերանայել դրանցով նախատեսված պատասխանատվության միջոցները։
Վարչապետը ողջունել եւ կարեւորել է վերը նշված նախաձեռնությունները եւ հանձնարարել սերտորեն աշխատել մյուս գերատեսչությունների հետ՝ բարեփոխումները համատեղ հնարավորինս արագ առաջ մղելու համար։
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն օրենսդրական դաշտի բարեփոխումներից առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների եւ հումքի ներմուծումն ԱԱՀ—ից ազատելու նախաձեռնությունը՝ նշելով նաեւ, որ ԱԱՀ—ի վերադարձի հնարավորություն է ընձեռվել նաեւ երկրի ներքին տարածքում գործունեություն իրականացնողներին։ «Հատուկ ուշադրության է արժանացել միկրոձեռնարկատիրության ոլորտը։ 2000 ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենքներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանքներից՝ հաշվարկներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում։ 2017թ. հաշվարկների ճշտման արդյունքում հարկ վճարողները 7 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկ են վճարել»,–ընդգծել է Վախթանգ Միրումյանը։ Նա նշել է, որ օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ—ի վերադարձի կիրառության շրջանակի ընդլայնման նպատակով գնումների մեծության նվազագույն սահմանաչափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազ. դրամի փոխարեն սահմանվելով 50 հազ. դրամ։ Արդյունքում 2017 թվականի ընթացքում ՀՀ—ում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս օտարերկրյա անձանց վերադարձվել է դրանց համար վճարված ավելացված արժեքի հարկը՝ 665,725.2 հազ դրամ գումարի չափով։
ՀՀ վարչապետին նաեւ զեկուցվել է, որ 2017թ. ապրիլ ամսից գործարկվել է «Հետադարձ կապի համակարգ» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողին հեռախոսազանգից հետո գնահատել տվյալ հարցման արդյունքում կենտրոնի աշխատակցի տրամադրած պատասխանի որակը։ Հարցմանը մասնակցած հարկ վճարողների 73.5 տոկոսը դրական է գնահատել կենտրոնի աշխատանքը։ Առհասարակ, 2017թ. ընթացքում հարկ վճարողների սպասարկման եւ հեռախոսազանգերի կենտրոնի կողմից ստացվել է 156,767 հարցադիմում՝ հարկային եւ մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրության եւ վարչարարության վերաբերյալ։ Անդրադարձ է եղել հարկային եւ մաքսային ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «ՊԵԿ—ի 2017 թվականի աշխատանքը գնահատում եմ դրական եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։ 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետեւողական աշխատենք։ Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր։ Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները որպես ածանցյալ լուծվելու են։ Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»։

16-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO