Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԱՇԽԱՐՀ


«Իրան—5+1» համաձայնագիրը վտանգված է

2015թ. հուլիսին Վիեննայում ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ «Իրան—5+1» համաձայնագիրը (JCPOA), որով նախատեսվում էր, որ. ա) Իրանը 15 տարով խիստ սահմանափակելու է ուրանի հարստացման գործընթացը, կրճատելու է կենտրոնախույս սարքերի արտադրությունը։ Բացի այդ, ՄԱԳԱՏԵ—ն իրավասու կլինի ստուգելու Իրանի միջուկային բոլոր օբյեկտները, բ) ի պատասխան նշյալ քայլերի, վերացվելու էին Իրանի դեմ ՄԱԿ—ի, Եվրամիության եւ ԱՄՆ—ի կողմից տնտեսական ու քաղաքական շուրջ 25 տարբեր ոլորտներում խիստ սահմանափակումները, որոնք կիրառվել են ֆիզիկական ու իրավական անձանց եւ պետության հանդեպ։ ՄԱԳԱՏԵ—ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն առայսօր Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ հրապարկել է 8 զեկուցագիր, որոնցում նշվում է, որ իրանական կողմը լիովին կատարել է ստանձնած պարտավորությունները։
Սակայն եթե ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա վարչակազմը բարձր էին գնահատում JCPOA—ն, ապա Դոնալդ Թրամփը դեռեւս նախընտրական քարոզարշավի ընթացքում այն գնահատել էր որպես «վատթարագույն» համաձայնագիր, իսկ ընտրվելուց հետո Կոնգրեսից պահանջել էր վերանայել այն, սպառնալով, որ եթե այդ հարցում ընդհանուր հայտարարի չգան, ապա որպես երկրի նախագահ, այն չեղյալ է հայտարարելու։ Կոնգրեսը 60 օրվա ընթացքում պետք է որոշում ընդուներ սահմանափակումները առկախելու, թե դրանք վերականգնելու մասին։ Սակայն Կոնգրեսն այդ հարցի որոշումը թողեց նախագահին, որն օրերս հայտարարեց, որ վերջին անգամ եւս 120 օրով երկարաձգում է սահմանափակումների առկախումը, լոկ եվրոպացի գործընկերների՝ համաձայնագրում եղած սարսափելի սխալներն ուղղելու նպատակով։ Նա շեշտել է.«Հակառակ իմ բուռն ցանկության՝ ԱՄՆ—ին դուրս չեմ բերել JCPOA—ից, փոխարենը երկու ելք եմ առաջարկում՝ համաձայնագրում եղած աղետալի թերությունները շտկվեն կամ էլ ԱՄՆ—ն դուրս է գալու դրանից»։
Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն անմիջապես արձագանքելով նախագահ Թրամփի հայտարարությանը՝ շեշտել է, որ համաձայնագրի վերանայումը բացառվում է, այլ կերպ ասած՝ Վաշինգտոնը գործնականում համաձայնագրից դուրս գալու հայտարարություն է արել։ Գերմանիան եւ Եվրամիությունը, անդրադառնալով Թրամփի հայտարարությանը, շեշտել են, որ իրենք հարվատարիմ են մնալու JCPOA—ին, սակայն ուսումնասիրելու են այն։ Իսկ Իրանի ԱԳ նախարարությունը հրապարակել է 10 կետից կազմված հայտարարություն, որտեղ շեշտվել է, թե JCPOA—ն միջազգային համաձայնագիր է, որը վերանայելու ենթակա չէ, իսկ Իրանը ընդհանրապես բացառում է դա։
Թեեւ համաձայնագիրը ստորագրած մյուս 5 (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Գերմանիա եւ Չինաստան) երկրները ջանք չեն խնայելու այն պահպանելու ուղղությամբ, սակայն, ինչպես նշվեց, դրա գլխավոր դերակատարներն Իրանն ու ԱՄՆ—ն են։ Հետեւաբար, եթե վերջինս դուրս գա, ապա այն պահպանելը նույն ձեւով թերեւս շատ դժվար կլինի։ Քանի որ ԱՄՆ—ի դուրս գալու դեպքում ոչ միայն կառավարության ճնշումների ներքո երկու ամսվա ընթացքում Կոնգրեսը վերականգնելու է նախկին սահմանափակումները, այլեւ նորերն են սահմանվելու։
Բնականաբար, դրա հետեւանքով եվրոպական եւ Հեռավոր Ասիայի երկրների ընկերություններն աստիճանաբար հրաժարվելու են Իրանի հետ կնքած միլիարդավոր դոլար արժողությամբ համաձայնագրերից։ Ուստի դա կարող է բացասական ազդեցություն ունենալ այդ երկրի տնտեսության վրա։ Հանգամանք, ինչի պատճառով Ռոհանիի կառավարությունը հաճախ դարձել է պահպանողականների սուր քննադատությունների թիրախ։ Սոցիալ—տնտեսական իրավիճակից դժգոհության ցույցերը նաեւ այս համատեքստով էին պայմանավորված, քանի որ համաձայնագրի կիրառումը շոշափելի ազդեցություն չունեցավ Իրանի տնտեսության վրա, ինչի հետ մեծ հույսեր էր կապում կառավարությունը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

16-01-2018





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO