Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Ելքը» աջակից է փնտրում

Իսկ ՀՀԿ—ի թեկնածուների անունները շուտով հայտնի կդառնան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են այս տարի ապրիլի 9—ին։ Նոր Սահմանադրության համաձայն՝ մինչ այդ ժամկետը ՀՀ Ազգային ժողովը պետք է ընտրի հանրապետության նոր նախագահ, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո կառավարությունը հրաժարական կտա։ Դրանից հետո խորհրդարանի խմբակցությունները պետք է ընտրեն նոր վարչապետ։ Մինչ այդ լրագրողները փորձում են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից ճշտել նախագահի եւ վարչապետի իրենց թեկնածուների անունները։
Հայաստանի հանրապետական կուսակցության ՀՀ նախագահի թեկնածուի անունը հայտնի կդառնա շուտով։ Քննարկումները կմեկնարկեն այս շաբաթ։ «Այս պահին թեկնածուների անուններ դուք չեք կարող իմանալ, որովհետեւ մենք այդ հարցի վերաբերյալ քննարկումներ դեռ չենք ծավալել։ Երբ կսկսենք քննարկումներն արդեն այս շաբաթվա ընթացքում եւ կունենանք որոշում, բոլորդ այդ մասին կիմանաք»,—Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է ընտրության անցկացման ժամանակահատվածին, ապա նա նշեց, որ ամենայն հավանականությամբ, խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2—ին։
Իսկ վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները կհաջորդեն նախագահի թեկնածուի անվան շուրջ քննարկումներին։ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ քննարկումներից հետո որեւէ բան գաղտնի չի մնա, եւ բոլորը կիմանան կայացված որոշումների մասին։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում փորձում է առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Սակայն նրանց անհրաժեշտ է աջակցություն, քանի որ նախագահի թեկնածու կարող են առաջադրել պատգամավորների ընդհանուր թվի 3/5—րդը։ Իրենց մտադրությունն իրագործելու նպատակով «Ելք» խմբակցության անդամները դիմել էին «Ծառուկյան» խմբակցությանը։ Սակայն ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք «Ելք» խմբակցությունից իրենց թեկնածուին սատարելու մասին գրություն չեն ստացել։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արձանագրեց, որ խմբակցությունը չէր կարող ստացած չլինել իրենց պաշտոնական գրությունը։ «Այդ գրությունը մենք պաշտոնապես ուղարկել ենք, դա ֆիքսվել է։ Ես ինքս Վահե Էնֆիաջյանի ձեռքին այդ նամակի տպագրված տարբերակը տեսել եմ»,–ասաց նա։
«Այս խորհրդարանի մարմինների ձեւավորման ընթացքում մենք հայտարարել եւ կողմ ենք քվեարկել «Ծառուկյան» դաշինքի բոլոր թեկնածուների օգտին։ Մենք դա արել ենք անկախ ամեն ինչից, որպեսզի կարողանանք ձեւավորել առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ։ Սակայն այդ ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս, եւ դա ցավալի է»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել մեծամասնության թեկնածուի համար, ինչն իրենց համար ցավալի փաստ է։
Ի պատասխան Ն. Փաշինյանի՝ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ասաց, որ նամակն իրոք ստացել են, պարզապես Գագիկ Ծառուկյանին չի հանձնվել զուտ տեխնիկական պատճառով։ Իսկ ինչ վերաբերում է «Ելքին» աջակցելուն, ապա ԲՀԿ—ն նպատակահարմար չի գտնում մտնել մի գործընթացի մեջ, որտեղ պարտվելու է. «Այսօր քաղաքական կոալիցիա է ձեւավորվել, «Ծառուկյան» խմբակցությունն ունի 31 մանդատ, «Ելքը»՝ 9 մանդատ։ Մեր մանդատները՝ միասին վերցրած, բավարար չեն։ Մենք հավակնություն չունենք մի բանի մեջ ներգրավվել եւ գործընթաց սկսել, որի մեջ դու հավանականություն չունես հաջողության հասնելու, ի սկզբանե դատապարտված ես ձախողման»։
Իսկ հնարավո՞ր է ՀՀԿ—ի թեկնածուին սատարեն. խմբակցության քարտուղարը նշեց, որ բոլոր գործողությունների մասին հրապարակայնորեն կներկայացնեն. «Որեւէ նման հարց չի քննարկվել»։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

16-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO