Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ռուսաստանը ԼՂ հարցում փորձում է հուշել փոխզիջման ուղիներ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
«Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»,–ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»—ը, ռուսական դիվանագիտության 2017 թ. աշխատանքներն ամփոփելիս՝ լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել է. «Կարծում եմ՝ հիմա կարեւոր կլիներ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում իրավիճակն ամեն դեպքում առավել հանգիստ լինի։ Դա կօգներ անցում կատարել քաղաքական կարգավորմանը»։
ԼՂ հարցը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ լուծել հնարավոր չէ, փուլային մոտեցում է պետք, որը կարտացոլի այն քայլերի պայմանավորվածությունները, որոնք հնարավոր են հիմա, ինչպես նաեւ կնախանշի աշխատանքային ուղիները այն հարցերի, որոնք պահանջում են վերջնական կարգավորման, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի շուրջ լրացուցիչ քննարկումներ։
Լավրովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գծով դիվանագետներն աշխատել են ինտենսիվորեն ու մշտապես։ Նա նշել է, որ Ռուսաստանը այս հակամարտության լուծման գծով կոնկրետ պլաններ չի կարող ունենալ, որովհետեւ «հարցը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը»։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը, գործընթացի այլ մասնակիցների հետ միասին, ստեղծում է նման կարգավորման պայմաններ, համադրելու է կողմերի դիրքորոշումները՝ փնտրելով համընկնող մոտեցումներ եւ փորձելով «հուշել փոխզիջումները, որոնք կարող են կողմերին ընդհանուր հայտարարի բերել այն հարցերում, որտեղ նրանց տեսակետները չեն համընկնում մինչ օրս»։
«Մենք սպասում ենք, որ ինչ—որ դրական ազդակներ կհետեւեն երկու երկրներից՝ Ադրբեջանից ու Հայաստանից»,–ասել է նա։

16-01-2018





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO