Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Նոր կենտրոն երեխաների համար

Մարիա Մոնտեսորիի մեթոդաբանությունը կկիրառվի Հայաստանում

Երեւանում կայացավ «Մոնտեսորի» միջազգային ասոցիացիայի մեթոդաբանությամբ մանկական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ «Վիլլա Մոնտեսորի» կենտրոնի հիմնադիր—տնօրեն Նոնա Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մարիա Մոնտեսորիի մեթոդաբանությունը թույլ է տալիս երեխային յուրաքանչյուր տարիքում զարգանալ իր ցանկացած ձեւով՝ խաղերի միջոցով։
Կենտրոնը բաղկացած է երեք մասից՝ մանկապարտեզ, քոլեջ եւ դասապատրաստման կենտրոն։
«Մենք այստեղ ուղղորդում ենք երեխաներին, թե ինչպես կարելի է զարգանալ։ Մեր կենտրոնում խաղերի միջոցով է այդ ամենը իրականացվում, եւ սաները ստանում են իրենց գիտելիքները։ Մեզ մոտ չկան սովորական խաղալիքներ՝ դրանք հատուկ մշակում ունեն եւ երեխան դրանցից չի հոգնում։ Այստեղ սովորում են ձայները, չափսերը տարբերել, մաթեմատիկական ունակություններ են ձեռք բերում՝ հաշվել մինչեւ 1000—ը, գումարել, հանել, բազմապատկել, բաժանել»,–նշեց հիմնադիր—տնօրենը։
«Վիլլա Մոնտեսորի» կենտրոնի միջավայրը ստեղծվել է «Մոնտեսորի» միջազգային ասոցիացիայի հետ համատեղ, որտեղից մասնագետներ են այցելել եւ սովորեցրել, թե որ հատվածում ինչ գոտի պետք է լինի։
«Քոլեջ այցելող երեխաներին տրամադրվում է ծառայություն, որի արժեքը կազմում է 50 հազար դրամ։ Այստեղ դասերը լինում են շաբաթական 3 անգամ՝ 2 ժամ։ Երեխան այցելում է եւ զարգանում մոնտեսորի միջավայրում։ Ամենափոքրիկների համար՝ սկսած 10 ամսական երեխաներից, վարձը կազմում է 200 հազար դրամ, քանի որ նրանց համար տրամադրվում է առանձին դայակ։ Առավոտյան 08։30—ից մինչեւ 18։30 երեխայի մնալու դեպքում՝ 150 հազար դրամ է կազմում վճարը»,–ասաց Նոնա Վանեցյանը եւ հավելեց, որ այս պահին մանկապարտեզ է հաճախում 25 երեխա։
Կենտրոնը հնարավորություն ունի շենքում տեղավորել մինչեւ 160 երեխա՝ մանկապարտեզում՝ մինչեւ 60, քոլեջում եւ դասապատրաստման կենտրոնում մինչեւ 50 երեխա։
Կենտրոնում դասավանդվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, աշխարհագրություն, ինչպես նաեւ գործում է երեխայի ինքնուրույն վարվելակերպի գոտի։

16-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO