Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Սուր շնչառական հիվանդություններն աճել են

Հիվանդանոցներ դիմելիության կայունացում է նկատվում

Հայաստանում ունենք սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի աճ, սակայն իրավիճակը վերահսկելի է, եւ հարկ չկա խոսելու համաճարակի կամ նույնիսկ բռնկման մասին։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։
Վարակաբանի խոսքերով՝ այնպիսի վտանգավոր վիճակ չէ, որ դպրոցներում դասերի հետաձգման պահանջ լինի. «Դպրոցներում չունենք բացակայությունների այն քանակը, որ նախարարությունը գնա այդ քայլին»։
Արա Ասոյանը նշեց, որ ինչպես նախորդ տարիների նույն ժամանակահատվածում, այս տարի եւս գրիպով եւ ՍՇՎ—ով հիվանդացությունն աճել է։ «Սրանք սեզոնային հիվանդություններ են, որոնց այս օրերի տարածմանը նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ տոնական օրերին մարդկանց հետ շփումն ավելանում է։ Բնականաբար, տարվա ցուրտ ամիսները նույնպես կապ ունեն, վիրուսն իրեն շատ ավելի լավ է զգում հենց այս ժամանակ»,– նշեց Արա Ասոյանը՝ հավելելով, որ թեեւ սաստիկ ցրտեր չեն, բայց, այդուհանդերձ, ջերմաստիճանը ցածր է։
Ինչ վերաբերում է մարդկանց մեջ ձեւավորված այն կարծիքին, թե «ձյան գալով վիրուսը կմաքրվի, հիվանդացության դեպքերը կնվազեն», վարակաբանի խոսքերով՝ գիտական որեւէ հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսի ոչնչացմանը, բայց կա վիճակագրություն. «Այն օրերին, երբ ձյուն է գալիս, դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այդ օրերին հիվանդությունները նվազում են»։
Արա Ասոյանը հայտնեց, որ Հայաստանի հիվանդանոցներում գրիպով եւ ՍՇՎ—ով մոտ 670 հիվանդ կա, նրանցից մոտ 96 տոկոսը 0—4 տարեկան երեխաներն են։ Նրա խոսքով՝ մեծահասակները նույնպես բավականին հաճախ են գրիպով եւ շնչառական այլ ինֆեկցիաներով հիվանդանում, բայց, որպես կանոն, տանն են բուժվում եւ բժշկի չեն դիմում։ Իսկ եթե երեխան է հիվանդանում, նրան անմիջապես բժշկի մոտ են տանում կամ անմիջապես հիվանդանոց։
Նրա խոսքով՝ վերջին երեք օրերին Երեւանում դիմելիությունը պակասել է, իսկ մարզերում հակառակը՝ մի քիչ ավելացել։
Արա Ասոյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում տարածված են Ա եւ Բ տեսակի գրիպի վիրուսները։
Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվը նախօրեի դրությամբ եղել է 670։ Նկատվում է ցուցանիշի կայունացում. թիվը ոչ նվազել, ոչ ավելացել է։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ «Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվը վկայում է այն մասին, որ հոսպիտալներ դիմելիության կայունացում է դիտվում։ Շաբաթ—կիրակի օրերին կտրուկ աճ եւ կտրուկ նվազում չի արձանագրվել։ Եղել է հոսպիտալացման նվազում ընդամենը 4 դեպքով, ինչը վկայում է իրավիճակի կայունացման մասին։ Վարակակիրների 96 տոկոսը երեխաներ են՝ մասնավորապես՝ 0—2 տարեկան։ Կան նաեւ վիրուսային ծագման թոքաբորբերով հոսպիտալացված երեխաներ, սակայն նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, եւ նրանք ստանում են համապատասխան բժշկական օգնություն»,–ասաց Թորոսյանը։
Հիվանդանոցներ ինչ չափով հիվանդներ ընդունվում, գրեթե այդ չափով էլ դուրս են գրվում։ Սակայն շաբաթ—կիրակի օրերին, բնականաբար, դուրսգրման դեպքերը քիչ են եղել։ Դիտվել է «Շտապ օգնության» կանչերի աճ, քանի որ պոլիկլինիկական ծառայությունները լիարժեք ծավալով չեն աշխատել։ Պոլիկլինիկական ծառայություններում բավականին նվազել է դիմելիությունը։ Ծանրաբեռնված աշխատանքներ կատարում են այն հիվանդանոցները, որոնք ունեն մանկական ուղղվածություն։
Ամենածանրաբեռնված աշխատում է «Արաբկիր» բժշկական համալիրը, որն երեկվա տվյալներով ունեցել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 100—110 հիվանդ։
Բոլոր միջոցառումները, որոնք ի սկզբանե ձեռնարկվել էին, կկրեն շարունակական բնույթ մինչեւ ապրիլ ամիսը։
Օրական լինում է 70—80 դիմելիություն։ Դիմած հիվանդների ընդհանուր թվի ընդամենը 5—10 տոկոսն է հոսպիտալացվում։ Օրական հոսպիտալացվածների թիվը 2015—ի նույն ժամանակի համեմատ 1,5 անգամ ցածր է։ 2016—ի վիրուսի տարածման սեզոնային պիկը արձանագրվել է նոյեմբերին, իսկ հունվարին եղել է բավականին հանգիստ։
«Մեծ ուշադրություն է դարձվում դպրոցների, մանկապարտեզների թե ջերմային ռեժիմով, թե սուր—շնչառական վարակներով բացակայություններին։ Երեւանում ցածր ջերմաստիճանով դպրոցներ եւ մանկապարտեզներ առկա չեն։ Հիմնականում մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում է դիտվում ցածր ջերմաստիճան։ Հրահանգ է տրվել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն»,—ասաց Թորոսյանը։
Ներկայումս շրջանառվում են գրիպի A եւ B տեսակները։ 60—70 տոկոսը բաժին է ընկնում B տեսակի գրիպին։ Շրջանառվում են նաեւ շնչառական վարակների այլ հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռենովիրուսներ, ինչի նկատմամբ ավելի խոցելի են վաղ տարիքի երեխաները։

16-01-2018





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO