Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Հանցավորության հակազդում եւ օրինականության ապահովում

Նախագահին գլխավոր դատախազը ներկայացրել է 2017թ. աշխատանքները եւ 2018թ. առաջնահերթությունները

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման շրջանակներում ՀՀ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքները, դատախազության համար առաջնահերթություն համարվող առանձին ուղղություններով նախաձեռնված բարեփոխումներն ու դրանցից ակնկալվող արդյունքները։
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ 2017թ. հուլիսի 3—ին դատախազության հանդիսավոր նիստում հանրապետության նախագահի կողմից շեշտադրված ուղղություններով իրականացված աշխատանքներին։
Ներկայացնելով 2017թ. ընթացքում հանրապետությունում ընդհանուր հանցավորության եւ հանցագործությունների բացահայտման դինամիկան՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը։
Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների նվազման պայմաններում հանցագործությունների ընդհանուր թվի աճ է արձանագրվել, որը հիմնականում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների հաշվին։ Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ աճել են բացահայտման ցուցանիշները, ինչը, Արթուր Դավթյանի գնահատմամբ, պայմանավորված է առավելապես հանցագործությունների հայտնաբերման եւ հաշվառման աշխատանքների բարելավմամբ։
Գլխավոր դատախազը ներկայացրել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում իրականացված ինչպես համակարգային օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քրեական պատասխանատվության ապահովման ոլորտում արձանագրված արդյունքները։
Անցյալ տարվա ընթացքում իրականացված իրավական, ինստիտուցիոնալ, կազմակերպական բնույթի բարեփոխումները, գլխավոր դատախազի հավաստմամբ, կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, քրեական հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացման լուրջ նախադրյալներ են ստեղծել։ Դրանց շարքում Արթուր Դավթյանն առանձնացրել է կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու, նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության եւ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու նպատակով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշների մշակումն ու դրա հիման վրա կոռուպցիոն հանցագործությունների ցանկի հաստատումը։
2017թ. դատախազության առաջնահերթություններից գլխավոր դատախազն առանձնացրել է քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզման աշխատանքների բարելավման ուղղությամբ կատարված ծավալուն ուսումնասիրություններն ու դրանց արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերը։
Անդրադառնալով հանրապետության նախագահի՝ 2017թ. հուլիսի 3—ին դատախազությունում ունեցած ելույթին, որում նախագահը խնդրահարույց էր համարել կալանավորումների հիմնավորվածության, ինչպես նաեւ քրեական արդարադատության համակարգում արդար դատաքննության իրավունքի կարեւոր բաղադրիչներից մեկի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման հետ կապված իրավակիրառ պրակտիկան, գլխավոր դատախազը նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու (կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու) մասին միջնորդությունների հիմնավորվածությունն ապահովելու նպատակով մշակվել են միասնական չափանիշներ։ Նա ներկայացրել է այս ոլորտում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման, իրավական որոշակիության ու կանխատեսելիության ապահովման, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Ըստ գլխավոր դատախազի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման չափանիշների վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա իրականացվել են դեռեւս մինչդատական վարույթում մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելուն ուղղված դատավարական քայլեր։ Սահմանվել են նաեւ անձին դատի տալու հարցը լուծելիս հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման համատեքստում ապացույցների թույլատրելիության եւ գործի լուծման համար դրանց բավարարության գնահատման չափանիշներ, դատական քննության փուլում հակընդդեմ հարցման իրավունքը երաշխավորելու, այդ համատեքստում մեղադրական դիրքորոշման հիմնավորվածությունն ապահովելու համար մեղադրողի դատավարական վարքագծի կանոններ։
Կարեւորելով հանցավորության դեմ պայքարում արձանագրված դրական ցուցանիշները՝ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իրավակարգի ապահովման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, քրեական պատասխանատվության եւ պատժի անխուսափելիության ապահովման ուղղություններով դեռեւս անելիքներ կան հատկապես իր կողմից նշված՝ դատախազության դերն առավելապես իրավապաշտպանության սկզբունքների առումով ամրապնդելու տեսանկյունից։
Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել շարունակել քրեադատավարական գործընթացներում անձի ազատության, արդար դատաքննության իրավունքների պաշտպանության հնարավորինս լիարժեք մեխանիզմների ապահովման ուղղությամբ լրացուցիչ միջոցների ձեռնարկումը։
Սերժ Սարգսյանը շեշտել է նաեւ դատախազության համակարգը սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաեւ «Դատախազության մասին» նոր օրենքին համապատասխանեցնելու գործընթացի բնականոնությունն ապահովելու խնդիրը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

16-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO