Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին

Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների, ոլորտի պատասխանատուների, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Տոնական ընդունելության մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով։ Դիմելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է.
«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ազգային ժողովի աշխատակազմի, ԱԺ խորհրդի անդամների եւ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ։ Ցանկանում եմ, որ 2018 թվականը ձեր եւ ձեր հարազատների համար լինի առողջության, խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի։ Ես միշտ էլ բարձր եմ գնահատել լրագրողների աշխատանքը, անկախ նրանից, թե ով ինչպիսի դիրքորոշում կամ վերաբերմունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ։ Կարծում եմ, որ մարդկանց միջեւ փոխադարձ հարգանքը չպետք է կախված լինի տեսակետների կամ քաղաքական հայացքների տարբերությունից։ Անկեղծորեն ասեմ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես Ազգային ժողովի նախագահ՝ հաճելի է եղել ձեզ հետ աշխատել եւ նույնիսկ ուսանելի։ Ձեր արհեստավարժությունն ու անաչառությունը մեծ ազդեցություն ունեն մեզ շրջապատող իրականության օբյեկտիվ եւ ամբողջական ընկալման հարցում։ Բոլորիդ մաղթում եմ, որ ձեզ մշտապես ուղղորդեն ճշմարտությունը, սերը եւ լավատեսությունը»։
Շնորհավորական իր խոսքում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ բեղմնավոր աշխատանք։ Անդրադառնալով խորհրդարանական իրադարձությունների լուսաբանմանը՝ Արա Սաղաթելյանը ներկայացրել է այն նախաձեռնությունները, որոնց իրականացմամբ աշխատակազմն առավել բարենպաստ միջավայր կապահովի օրենսդիր մարմնում լրագրողների արդյունավետ գործունեության համար։ Կարդիականացվեն տեխնիկական համակարգերը, միջազգային գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր։ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀՀ ԱԺ–ում հավատարմագրված լրագրողները հնարավորություն կունենան համագործակցելու եւ փորձի փոխանակում իրականացնելու արտերկրի, մասնավորապես Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի մասնագետների հետ։ Արա Սաղաթելյանը հավաստիացրել է, որ աշխատակազմի կողմից ամեն ինչ արվելու է նոր դերակատարություն ստանձնած խորհրդարանի գործունեության թափանցիկությունն ապահովելու համար։
Խորհրդարանում ձեւավորված բարի ավանդույթի համաձայն՝ տոնական ընդունելությանը պարգեւատրվել են մի շարք ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։
Ազգային ժողովի գործունեությունն օբյեկտիվ լուսաբանելու համար ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվել են «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը, «Այսօր էյ էմ» լրատվական կայքի լրագրող Վարդուհի Ստեփանյանը, Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Նազելի Էլբակյանը, «Ասեկոսե էյ էմ» լրատվական կայքի լրագրող Արման Խարազանյանը։
ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով պարգեւատրվել են «Հայմեդիա» լրատվական կայքի լրագրող Սեւակ Վարդումյանը, «Վեստի էյ էմ» լրատվական կայքի լրագրող Դուսյա Ղազարյանը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության Հայաստանում թղթակից Հովհաննես Քոսյանը, «Նյուզ էյ էմ» լրատվական վերլուծական գործակալության համակարգող Արտակ Եղիազարյանը, «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող Անի Մշեցյանը, «Ֆակտոր էյ էմ» տեղեկատվական կենտրոնի լրագրող Շողիկ Գալստյանը։

16-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO