Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կառաջադրվի ասելիք եւ անելիք ունեցող թեկնածու

Դրանից հետո մյուս խորհրդարանական ուժերը կքննարկեն վերջինիս սատարելու հարցը

Երեկ ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ մի շարք հարցերի։ Խոսելով գնաճի մասին՝ նա նշեց, որ դեռեւս սեպտեմբերին խմբակցությունը նիստ է հրավիրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ գնաճը մեղմելու նպատակով, հայտարարել, որ հարկային օրենսգրքի փոփոխությունների պատճառով գնաճի առաջ ենք կանգնելու, ներկայացրել առաջարկություններ, սակայն որեւէ խմբակցություն չի աջակցել դաշինքին։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակը կարող է մեղմել թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումը, մինչդեռ մոտակա տարիներին նման բարձրացումներ չեն սպասվում. «Պետք է հարկային օրենսգրքի փոփոխություն լինի, եւ եկամտահարկի տոկոսի պակասեցում լինի, որ այդ խնդիրը լուծվի»։
Անդրադառնալով նախագահի ընտրության ժամանակ «Ելք»—ի թեկնածուին սատարելու հարցին՝ նա նշեց, որ եթե «Ելքը» եւ «Ծառուկյան» դաշինքը միասին վերցրած չունեն այն թիվը, որ կարողանան հաղթել, ինչո՞ւ պետք է մասնակցեն նախագահական ընտրություններին։
Հնարավո՞ր է, որ դաշինքը սատարի նախագահի ՀՀԿ—ական թեկնածուին։
«Ամեն ինչ հնարավոր է։ Այսօր մենք չգիտենք՝ թեկնածուն ով է։ Եթե այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել հանրապետական կուսակցությանը՝ որոշելու, ներկայացնելու եւ ընտրելու առանց մեզ եւ առանց «Ելքի», ինչի՞ մասին է խոսքը»,–ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը։
Իսկ հնարավո՞ր է, որ ԲՀԿ—ն հայտնվի կոալիցիայում, հետաքրքրվեցին լրագրողները։ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ «եթե»—ներով հարցերի չի պատասխանում, այնուհետ ավելացրեց, որ նման հարց իրենք չեն քննարկել։
Հաջորդ հարցին՝ անձամբ ինքն ունի՞ նախագահի նախընտրելի թեկնածու, ԲՀԿ ղեկավարը կոնկրետ պատասխան չհնչեցրեց։
Իսկ արդյո՞ք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր համար անփոխարինելի անձ է հարցին Ծառուկյանը պատասխանեց. «Ինձ համար անփոխարինելի մարդ գոյություն չունի։ Երբ ՀՀԿ—ն իր թեկնածուին ներկայացնի, մենք այդ մասին մեր կարծիքը կասենք»։
Ինչ վերաբերում է կառավարության քաղաքականության նկատմամբ դիրքորոշմանը, ապա ԲՀԿ առաջնորդն ասաց, որ ԲՀԿ—ն ոչ թե անձնական խնդիրներ ունի կառավարության հետ, այլ իրականությանը տիրապետելով՝ քննադատում է ընդհանուր գործելաոճը։
Իսկ արդյունավե՞տ է համարում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը։ «Այդ հարցին դուք պատասխանեք, ձեր վրա զգացեք։ Անցա՞ծ տարի էիք լավ ապրում, թե՞ այս տարի։ Կարող եք դուրս գալ փողոց ցանկացածին այդ հարցը տալ։ Եթե դրական պատասխանեն, ձեր հարցի լիարժեք պատասխանը կստանաք»,– ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ է հաճախ բացակայում ԱԺ նիստերից, Ծառուկյանը պատասխանեց՝ պատգամավորների 90 տոկոսը գալիս է, վազելով ներկա ստանում, մեկ ժամ հետո խորհրդարանը դատարկ է. «Ծառուկյանը գործով է զբաղվում, Ծառուկյանը միայն մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանից բերեց 70 պատգամավորի, որոնցից 20–ին տարավ Ղարաբաղ։ Ինձ թվում է՝ խորհրդարանի որեւէ պատգամավոր իր ամբողջ կյանքում այդպիսի արդյունավետ աշխատանք չի կատարել։ Մարդը պետք է գործով ապացուցի, արդյունավետ լինի, ոչ թե՝ Ծառուկյանը եկավ, ներկա գրանցվեց, ոնց որ հիմա ներկա գրանցվեցի, դուրս եկա, դա նշանակում է արդյունավետ աշխատա՞նք, մարդու գործը պետք է գնահատել»։
Անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ թանկացումների դեմ նախատեսվող երթին՝ նա տեղեկացրեց, որ դաշինքը չի աջակցի երթին, այլ կնախընտրի մասնակցել ԱԺ—ում թանկացումների վերաբերյալ հաջորդ շաբաթ անցկացվելիք քննարկումներին։
«Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե հարցը կարգավորենք։ Քանի որ երկրի նախագահը հանձնարարել է, որ խորհրդարանում կքննարկվի այդ հարցը, ամեն մի խմբակցություն իր տեսակետը կասի, տեսնենք, թե ինչ է որոշվում»,– ասաց խմբակցության ղեկավարը։
Ծառուկյանի հայտարարություններին լրագրողների խնդրանքով արձագանքեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այո, կան անփոխարինելի գործիչներ։ Անփոխարինելի են այն գործիչները, որոնք եթե չլինեն, համապատասխան ոլորտը շատ բան կկորցներ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործիչն է»,—ասաց նա՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությանը, որ իր համար անփոխարինելի մարդիկ գոյություն չունեն։
«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն արտահայտել։ Իսկ ինչ պարտադիր է, որ մեր եւ Գագիկ Ծառուկյանի կարծիքները համընկնեն։ Կարեւորը, որ կարծիքը լինի կոռեկտության սահմաններում։ Պարոն Ծառուկյանին ոչ հակադրվելու ցանկություն ունեմ, ոչ էլ կարծում եմ՝ իմաստ կա։ Մարդն իր կարծիքն է արտահայտել, ինչի իրավունքն ունի»,–նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ի հաշիվ «Ծառուկյան» դաշինքի հետ գործակցության՝ կոալիցիան ընդլայնվի, Շարմազանովը բերեց Բիսմարկի այն խոսքերը, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է. «Որեւէ բան քաղաքականության մեջ տեսականորեն չի կարելի բացառել, բայց ՀՀԿ—ն մինչ այս պահը նման հարց չի քննարկել։ Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ եւս չեն ծավալվել։ Մենք սկսել ենք նախաքննարկման փուլը, քննարկումները կսկսենք հինգշաբթի՝ գործադիր նիստի ժամանակ։ Օրենքով սահմանված ժամկետներում մենք կներկայացնենք մեր թեկնածուին։
Շատ ավելի համոզիչ կլինի, որ նախագահի թեկնածուն ունենա քաղաքական մեծ աջակցություն։ Կարծում ենք՝ ՀՀԿ—ն հանրավորություն ունի հանրությանը եւ քաղաքական ուժերին ներկայացնելու մի թեկնածուի, որի շուրջ կարող է լինել դրական համաձայնություն»։
Հանրապետական կուսակցության խոսնակը միաժամանակ տեղեկացրեց, որ իրենք նախագահի հավանական թեկնածուների անուններ դեռեւս չեն քննարկել, սակայն պետք է համոզված լինել, որ իշխող ուժը կներկայացնի ասելիք եւ անելիք ունեցող կարող թեկնածուի։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ—ն եւ ԲՀԿ—ն մշտապես խուսափում են միմյանց հասցեին սուր քննադատություններից, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ կոնկրետ ինքը բոլոր գործընկերների նկատմամբ ջերմ վերաբերմունք ունի։
Լրագրողները հիշեցրին՝ 2015 թվականի ելույթներն այլ բանի մասին էին խոսում։ «2015 թվականի ելույթներն ուղղված էին երեւույթի, ոչ թե անձի դեմ»,–նշեց նա։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ Գ. Ծառուկյանի հայտարարությանը նախագահի ընտրությանը «Ելքի» առաջադրած թեկնածուին սատարելու աննպատակահարմարության մասին եւ նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի գործն է՝ նախագահի ընտրություններում ում սատարել։
«Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջարկել ենք առաջադրել։ Եթե «Ծառուկյան» դաշինքի անդամները միանան, դեռեւս ժամանակ կա, մենք կունենանք նախագահի այլընտրանքային թեկնածու։ Եթե դա տեղի չունենա, ապա առաջին փուլում նախագահի ընտրությունը կավարտվի։ Առաջարկում ենք. միանում են, միանում են, չեն միանում՝ գնահատականը վերջին հաշվով տալիս է քաղաքացին»,–ասաց նա։
Մարուքյանի խոսքով, եթե «Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու առաջադրեր, չի բացառվում, որ իրենք քննարկեին այդ փատը եւ հանգեին այն մտքին, որ վերջինս ավելի մեծ շանսեր ունի։
Իսկ անսպասելի՞ էր Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ դաշինքը կարող է սատարել նախագահի ՀՀԿ—ական թեկնածուին, հարցին Մարուքյանը պատասխանեց՝ անսպասելի չէր, ավելին՝ ամեն ինչ շատ պարզ է։
Ինչ վերաբերում է «Ելք»—ի՝ նախագահի ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությանը, Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ այս պահին իրենք ունեն իրենց թեկնածուն, ՀՀԿ—ի թեկնածուին սատարելու հարց չի քննարկվել։
«Քանի դեռ չենք քննարկել, ես այս հարցին չեմ կարող պատասխանել։ Մենք ունենք թեկնածու։ Երբ չունենանք, չկարողանանք առաջադրել, կքննարկենք ուրիշ թեկնածուների հարցը»,–ասաց նա։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանական որեւէ ուժ սեպտեմբերին չի միացել Հարկային օրենսգրքի շուրջ իրենց քննարկումներին՝ Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ իրենք կողմ են քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխություններին միտված բոլոր փոփոխություններին։
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

17-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO