Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Միասնական երթուղային ցանց

Հանրապետության ողջ տարածքի համար

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. ոլորտի գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարար Վահան Մարտիրոսյանը խոսքը փոխանցել է իր տեղակալներին եւ նախարարության ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարներին՝ իրենց պատասխանատվության տակ գտնվող ոլորտներում կատարված աշխատանքները ներկայացնելու համար։
2017 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական ծրագրերի վերաբերյալ զեկուցել է «Հայավտոճան» ՊՈԱԿ–ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը։ Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 46 կմ միջպետական, 10 կմ հանրապետական եւ 13 կմ համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգում՝ 12.3 մլրդ դրամ արժեքով։
Ավարտվել եւ շահագործման են հանձնվել Մ–2, Երեւան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի սահման հիմնանորոգման եւ Մ–3–Քուչակ–Եղիպատրուշ Քուչակ գյուղի տարածքում 850 մ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված էր 2018 թ.։ Ա. Արշակյանը նշել է, որ 2018 թ. ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսված է 15.1 մլրդ դրամ՝ 6.5 մլրդ դրամ հիմնանորոգում, 1.9 մլրդ դրամ՝ միջին նորոգում եւ 6.7 մլրդ դրամ սպասարկում։ Նախատեսվում է հիմնանորոգել 50 կմ միջպետական, 12 կմ հանրապետական եւ 10 կմ համայնքային նշանակության ճանապարհ։
Վարչապետը նշել է, որ կատարված աշխատանքների ծավալը ճանապարհաշինության ոլորտում առկա ընդհանուր պահանջարկի ցածր տոկոսն է կազմում, եւ նպատակադրումներն այս առումով պետք է ավելի բարձր լինեն։ Կարեն Կարապետյանը նախ հանձնարարել է ավելացնել հիմնանորոգման ենթակա ճանապարհների ծավալը հետեւյալ կերպ՝ 60 կմ միջպետական, 15.6 կմ հանրապետական եւ 13 կմ համայնքային նշանակության ճանապարհ։ Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ճանապարհների դասակարգումը եւ օպտիմալ լոգիստիկայի մշակումը՝ «որ համայնքում ճանապարհի որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի» տրամաբանությամբ, հանձնարարել թվայնացնել տվյալները եւ ներկայացնել համապատասխան քարտեզ։
Վարչապետն անդրադարձել է նաեւ շինարարական աշխատանքների միջինացված սակագնին, որը 2017 թ., պատասխանատուների զեկուցմամբ, 2016թ. համեմատ չի նվազել։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվ եւ արդյունավետ աշխատել տնտեսում ապահովելու ուղղությամբ։ «Մենք բոլոր ոլորտներում գնումների մեջ ունենք տնտեսում։ Նույնն ակնկալում ենք նաեւ այստեղ։ 2018 թ. շինաշխատանքների միավորի սակագինը նվազագույնը 15–20 տոկոսով պետք է իջնի, պետք է ունենաք ինքնարժեքի նվազեցում։ 2017 թ. հաշվետվությունները լսելու ժամանակ բոլոր նախարարություններում ստուգելու եմ այդ թիվը, որովհետեւ 2017 թ. ակնկալել եմ, որ մեր գործողությունների, քայլերի ինքնարժեքը պետք է նվազի»,–նշել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով ներկայացնել 2017 թ. սակագնային քաղաքականության վերաբերյալ վերլուծություն։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ–ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը տեղեկատվություն է ներկայացրել 2017 թ. 12 վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ հատկապես անդրադառնալով «Հյուսիս–հարավ» տրանսպորտային զարգացման միջանցքի, Մ6 միջպետական նշանակության ճանապարհի, կենսական նշանակության ճանապարհացանցի բարելվաման, Բագրատեշենի անցակետի կամուրջի վերկառուցման ծրագրերին։ Ընդհանուր կատարողականը կազմել է 83,7 տոկոս, փաստացի կատարողականը՝ 41,4 մլրդ դրամ։ Իրականացվել են 2,484,109.0 խմ հողային աշխատանքներ, հիմնանորոգվել եւ նորոգվել են 43 կամուրջներ եւ ուղեանցեր, վերականգնվել է 28,044 գծմ ջրահեռացման համակարգ, իրականացվել են 69.7 կմ ասֆալտապատման աշխատանքներ։ Հիմնանորոգվել է 64.85 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատված։
Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է միասնական տրանսպորտային ցանցի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 220 չսպասարկվող համայնքների թիվը կրճատվել է 170–ի, որպես կարճաժամկետ լուծում՝ 50 համայնք ներառվել է գործող միջմարզային երթուղային ցանցում։ ՀՀ կառավարությունն ընդունել է միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքը. հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ եւ դրանց նոր չվացուցակները։ «Պետք է մշակել եւ քարտեզագրել ոչ թե առանձին մարզերի, այլ ողջ հանրապետության համար միասնական երթուղային ցանցը։ Քարտեզի վրա կդնեք գոնե այն իդեալական տրանսպորտային ցանցը, որին մենք ձգտում ենք ու հասկանում ենք, թե այդ ճանապարհին ինչ խոչընդոտներ ունենք՝ սակագնի, ճանապարհների, հոսքերի եւ այլնի հետ կապված»,–հարցի առնչությամբ ասել է վարչապետ Կարապետյանը՝ տալով համապատասխան հանձնարարական։ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ մինչեւ 2018 թ. առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կներկայացվի կառավարության ղեկավարին։
Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը զեկուցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված աշխատանքների մասին։ Մասնավորապես նշվել է, որ հաստատվել է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2018 թ. ծրագիրը եւ միջոցառումների ժամանակացույցը։ 2018 թ. նախատեսվում է աշխատանքներ իրականացնել հեռահաղորդակցության ոլորտում 3G ցանցից 4G+ ցանցին անցումն ապահովելու եւ 4G+ ծածկույթն ընդլայնելու ուղղությամբ։
Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ 2018 թ. հունվարի 1–ից սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի եւ բենզինի գնային բարձրացումների հարցին։

17-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO