Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՍՈՑԻՈՒՄ


Խիստ վերահսկողությունը կշարունակվի

ՏՄՊՊՀ—ն արձանագրել է որոշ ապրանքատեսակների էժանացում

Հայաստանում ամանորի տոներից հետո արձանագրված որոշակի գնաճի ֆոնին առանձնահատուկ քննարկումների առարկա դարձավ վառելիքի արժեքի բարձրացումը. հունվարի 1—ից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզվառելիքը՝ 60, բնական սեղմված գազի 1 խորանարդ մետրը՝ 20 ՀՀ դրամով։ Անդրադառնալով այս հանգամանքին՝ ՀՀ տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ տարեսկզբին այս ապրանքային շուկաներում գների ավելացումն արձանագրվել է հարկային դրույքաչափերի փոփոխությունների ազդեցությամբ։ Իսկ, ընդհանուր առմամբ, բենզինի եւ դիզվառելիքի գնային փոփոխությունները սկսվել են դեռեւս 2017թ. ընթացքում, ինչն իր հերթին պայմանավորված էր դրանց ձեռքբերման գների ավելացմամբ։
«Մեր ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում ու Վրաստանում բենզինի եւ դիզվառելիքի գները գրեթե նույնն են, բայց պետք է հաշվի առնել, որ երկու երկրներում կան գնագոյացման տարբերություններ։ Հայաստան ներկրվող բենզինը տեղափոխվում է Վրաստանի տարածքով երկաթուղու միջոցով։ Հաշվարկները ցույց են տալիս, որ տեղափոխման ծախսերը էական ազդեցություն ունեն բենզինի ինքնարժեքի մեջ։ Տարբեր է նաեւ ներմուծման երկրների աշխարհագրությունը։ Եթե Հայաստանը ներմուծումներն իրականացնում է հիմնականում Ռուսաստանից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, ապա Վրաստանը՝ Ադրբեջանից եւ Թուրքմենստանից»,–հավելեց Ա. Շաբոյանը։
Հայաստանյան սպառողական շուկայում հաջորդ զգալի գնաճը կապված էր կարագի հետ, ինչի վերաբերյալ ՏՄՊՊՀ—ն պարբերաբար հանդես էր եկել պարզաբանումներով։ Քանի որ կարագի հիմնական մասը ներմուծվում է նորզելանդական «Fonterra» ընկերությունից, ապա հանձնաժողովը դիտարկում է հենց այդ ընկերության գների փոփոխությունները.    «Հայաստանում կարագի գների աճը, որը սկսվել էր դեռեւս 2016թ. սեպտեմբերից, պայմանավորված էր ներմուծման գների բարձրացմամբ, այսինքն՝ միջազգային շուկայում կարագի գնի ավելացումն անմիջականորեն ազդել էր այստեղ գործող գների վրա։ Սակայն առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում, քանի որ միջազգային շուկայում կարագի գների նվազում է սկսվել։ Կարծում ենք, առաջիկա մեկ—երկու ամիսների ընթացքում կարագը կէժանանա։ Չնայած այժմ էլ մեր շուկայում առկա է կարագի գնի նվազում, բայց, կարծում ենք, հիմնական ազդեցությունը մեկ—երկու ամիս հետո է դրսեւորվելու»։
ՏՄՊՊՀ նախագահը փաստեց նաեւ, որ կարագի ներմուծման շուկայում արձանագրվել են որոշակի կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես, եթե նախկինում կարագի շուկայում ներմուծման 80 տոկոսը բաժին էր ընկնում «Ալեքս հոլդինգ» ընկերությանը, ապա ներկայումս այն 55 տոկոս է կազմում։ Դրան զուգահեռ կան 28 տնտեսավարողներ, որոնք նույնպես կարագի ներմուծում են իրականացնում ու գրավում շուկայի 40 տոկոսը՝ ներմուծելով հիմնականում ԵԱՏՄ երկրներից։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո հանձնաժողովն ուսումնասիրություններ է անցկացրել սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարողներ, սակայն չարաշահումներ չի հայտնաբերել. «ՀՀ նախագահի հանձնարարականից հետո ավելի ենք խստացրել հսկողությունը, ընդլայնել տեսադաշտը, մանրամասն հաշվարկներ ենք իրականացնում, այդ թվում՝ միջազգային փորձի հիման վրա։ Այս պահին չարաշահման երեւույթներ չենք ֆիքսել, բայց դրանով չենք բավարարվելու։ Առաջիկայում խստության նույն տեմպը պահելու ենք, որ չարաշահման դեպքեր չլինեն։ Ալյուրի եւ ցորենի ապրանքային շուկաներում եւս այս պահին ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, դիմել ենք տնտեսավարողներին եւ սպասում ենք տվյալներին։ Ընդ որում, մանրամասն ուսումնասիրում ենք ամբողջ շղթան՝ ցորենի ներկրումից, ալյուրի վերամշակումից մինչեւ հացի արտադրություն։ Միայն ալյուրի ոլորտում 67 տնտեսավարող ներմուծում է իրականացնում»։
Անդրադառնալով 2018թ. մեր երկրի համար ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությանը՝ ՏՄՊՊՀ նախագահն ընդգծեց, որ այն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների գնի վրա. «Խոսքն ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4—5 ապրանքատեսակի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ եւ կաթնամթերք, որոնց մասով նախ Հայաստանը բավականին զարգացած տեղական արտադրություն ունի, ինչի հաշվին հիմնականում պահանջարկը բավարարվում է, ապա՝ այդ ապրանքների հիմնական մասը ներկրվում է հենց ԵԱՏՄ—ից եւ ոչ երրորդ երկրներից»։
ԵԱՏՄ անդամակցությունը դրական ազդեցություն է ունեցել նաեւ որոշ ապրանքատեսակների էժանացման, ինչպես նաեւ ներմուծողների թվի ավելացման առումով։ Այսպես,    ընթացիկ տարվա հունվարին 2017—ի նույն ժամանակահատվածի համեմատ շաքարավազը, հավի թարմ միսը, ձեթը, ոսպը, ոլոռը, ալյուրը, կաթնամթերքի որոշ տեսակներ, ըստ Ա. Շաբոյանի, էժանացել են. «Դա հիմնականում պայմանավորված է, մի կողմից, ԵԱՏՄ անդամակցությամբ, քանի որ առեւտրային պայմանները բարելավվել են, հեշտացել է ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներկրումը, իսկ մյուս կողմից՝ մուտքի խոչընդոտների վերացմամբ՝ պայմանավորված հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմամբ։ Օրինակ՝ շաքարավազի գնի նվազումը կազմել է 13.3 տոկոս, մեկ կիլոգրամ շաքարավազի գինը 392 ՀՀ դրամից իջել է մինչեւ 339 ՀՀ դրամ։ Հանձնաժողովը հետեւում ու պարտադրում է խոշոր ընկերություններին իրենց գնային քաղաքականությունը համահունչ դարձնել միջազգային շուկայում արձանագրված գնային փոփոխություններին, իսկ շաքարավազի շուկայում գների իջեցման գործում իր նպաստն է բերել նաեւ մրցակցության խորացումը»։
Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը շարունակում է ամենօրյա կտրվածքով դիտանցումներ եւ վերահսկողություն իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով, իսկ մրցակցային խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

17-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO