Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Կեղծարարությունը փաստերին չի դիմանում

Հոբելյանական միջազգային գիտաժողովներ Հայաստանում եւ սփյուռքում

Երեւանում փետրվարի 23–ին կանցկացվի խոշոր միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախյան շարժման 30—ամյակին։ Մասնակցելու են բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ տարբեր երկրներից, գիտական ինստիտուտներից։ Մասնակցության իրենց համաձայնությունն են տվել մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
«Մենք շեշտադրում ենք, որ Արցախյան շարժումը միայն ինքնորոշման իրավունքի համար ծավալված շարժում չէր, այն ազգային ազատագրական պայքար էր, որը տրամաբանորեն հանգեցրեց Հայաստանի անկախացմանը։ Ամենակարեւորը, կցանկանայինք լսել մեր միջազգային գործընկերների, արտասահմանյան մասնագետների խոսքն Արցախյան շարժման վերաբերյալ»,—ասաց Աշոտ Մելքոնյանը։
Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին, նշեց պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը, ներկայացնելով այս ոլորտում կատարվող աշխատանքները։
«Տեսնում ենք, որ օտար երկրների գրախանութներում, գրադարաններում բազմաթիվ են ադրբեջանական աշխատությունները, որոնցում խեղաթյուրում են եւ իրենց, եւ տարածաշրջանի պատմությունը։ Կարելի է ասել «պատմաշինությամբ» են զբաղվում։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է, ոչ թե փորձում ենք արձագանքել իրենց հերյուրանքներին, որոնք գիտության հետ կապ չունեն, այլ մեր փաստարկված աշխատություններն ենք թարգմանում, որոնք անուղղակի պատասխան են այդ ամենին»,—ասաց Կարեն Խաչատրյանը՝ նշելով, որ լինում են ադրբեջանական աշխատություններ, որոնց գիտական մակարդակով անդրադառնալը պատիվ չի բերում։
Նրա խոսքով՝ այս դաշտում անելիքներ կան, խնդիր ունենք ստեղծելու լավ թարգմանչական դպրոց, որպեսզի հայ պատմաբանների աշխատանքները բարձրորակ թարգմանվեն եւ ներկայացվեն միջազգային հարթակներում։
Աշոտ Մելքոնյանը նշեց, որ 2017 թվականը կարեւորվեց Պատմական գիտությունների միջազգային կոմիտեին Հայաստանի պատմաբանների ընկերակցության անդամակցությամբ։ Խնդիր է դրված պայքարել տարածաշրջանում պատմության կեղծարարության դեմ։ Ադրբեջանն այդ կոմիտեի անդամ չէ։
«Երկու տարի առաջ ես մասնակցում էի այդ կոմիտեի նիստին, որտեղ խոսք եղավ այն մասին, թե ինչու Ադրբեջանը չի անդամակցում։ Այդ կազմակերպության ղեկավարներն ինձ ասացին, որ մի երկրում, որտեղ նախագահը խոսում է Երեւանի, Էջմիածնի ադրբեջանական լինելու մասին, այդ երկրի պատմագիտական ընկերությունը չի կարող կոմիտեի մաս կազմել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին արձագանքելուն, ապա եթե ամեն հարցում իջնենք իրենց մակարդակին, կլինի ծիծաղելի վիճակ։ Այդ պատմական կեղծարարությունը ներքին լսարանի համար է, դրսում դա ծաղր ու ծանակի է ենթարկվում, նույնիսկ իրենք են սկսում նահանջել»,—հավելեց Աշոտ Մելքոնյանը։
Աշոտ Մելքոնյանը տեղեկացրեց, որ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ ընթացիկ տարվա մարտի 21—23—ը Անթիլիասում կանցկացնի միջազգային մեծ գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100—ամյակին. «Այն բավական մեծ գիտաժողով է լինելու։ Հայաստանից մասնակցելու է 25 մասնագետ, նույնքան էլ՝ սփյուռքից։ Գիտաժողովը բաղկացած է լինելու 5—6 բաժիններից։ Շոշափվելու են իրավաքաղաքական խնդիրներ, պահանջատիրության հարց, ժողովրդավարական գործընթացներ եւ այլն»։
Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100—ամյակի շրջանակում տարվա ընթացքում միջազգային գիտաժողովներ են սպասվում տարբեր այլ երկրներում՝ ԱՄՆ—ում, Կանադայում եւ այլն։
Հայաստանում եւս 100–ամյակի շրջանակում մայիսի 25—26—ը կանցկացվի միջազգային գիտաժողով։ Մասնակիցներ կլինեն Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից եւ այլ երկրներից։
Ընթացիկ տարում ՀՀ ԳԱԱ—ն նշում է իր հիմնադրման 75—ամյակը։ Տարին հոբելյանական է նաեւ ԳԱԱ պատմության ինստիտուտի համար։ Այն ակադեմիայի առաջին ինստիտուտներից էր, որը հիմնվել է 1943 թվականին։ Այս տարի հոբելյանի առթիվ կազմակերպվելու է միջազգային գիտաժողով։
Կարեն Խաչատրյանը նշեց, որ այդ առթիվ նախատեսվում է նաեւ նոր, բավական արժեքավոր հրատարակություն։
«Մեր ինստիտուտի 75—ամյակի առթիվ մենք արդեն մի քանի տարի է նախապատրաստում ենք նոր հրատարակություն։ Լույս է տեսնելու նոր գիրք, որը ներկայացնելու է պատմության ինստիտուտի գործունեության ամբողջ պատմությունը։ Անդրադարձ է լինելու ինստիտուտի զարգացման ուղղություններին, գիտնականներին, ինստիտուտի ձեռքբերումներին։ Այն թույլ կտա արժանին մատուցել այն գիտնականներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ինստիտուտի ստեղծման եւ կայացման գործում»,—ասաց նա։

17-01-2018





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO