Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Եվ սիրով, եւ հպարտությամբ

Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը երախտագիտություն է հայտնել իրեն նման բարձր պարգեւի արժանացնելու համար եւ ընդգծել, որ այն կկրի սիրով, հպարտությամբ եւ մեծ պատասխանատվությամբ։
«Սիրտս լցված է ուրախությամբ։ Անբացատրելի բան է սա։ Թեեւ կյանքում ունեցել եմ պարգեւներ՝ ե՛ւ Կրեմլում, ե՛ւ Փարիզում, ե՛ւ այլուր, բայց ոչ մի անգամ իմ ստացած պարգեւներից ոչ մեկն այսքան բարձր, այսինքն՝ երկրի ամենաբարձր պարգեւը չի եղել։ Առաջին անգամ է, որ երկրի ամենաբարձր պարգեւին արժանանում եմ շնորհիվ մեր սիրելի նախագահի, ով ինձ պարգեւեց այս անակնկալը։ Անակնկալ եղավ ինձ համար, երբ դեկտեմբերի 30—ին մենք ճանապարհում էինք 2017 թվականը, նախագահն ինքը հնչեցրեց, որ ստորագրել է հրաման։ Չհասկացա՝ ինչ կատարվեց ինձ հետ՝ սիրտս պայթե՞ց, թե՞ չպայթեց, չտեսնված մի ուրախություն եղավ։
Այո՛, երկար ու ձիգ տարիներ՝ մի քանի տասնյակ տարի այս խմբի հետ աշխատել եմ, իզուր չի եղել իմ աշխատանքը։ Աշխարհի շատ կենտրոններում մենք խոշոր հաջողություններ ենք ունեցել, բայց ոչ մի անգամ իմ մտքով չէր անցնի, որ մի օր այսպիսի բարձր պարգեւի կարժանանամ։ Տարիքս բավականին առաջացած է, բայց ինչպես տեսնում եք, կարծես, այնքան էլ ծեր չեմ։ Թեեւ զառամյալ ծերունու տարիք ունեմ, բայց ինքս այդպիսին չեմ։
Երկար չխոսեմ։ Սիրտս լցված է, ինչպես ասացի։ Քիչ մարդիկ կան ինձ նման՝ աշխարհի 17—րդ հայը լինելը բավականին ծանր բան է, չիմանաք, թե հեշտ է։ Այդ ծանրությունը ես պետք է կրեմ ե՛ւ սիրով, ե՛ւ հպարտությամբ, ե՛ւ մեծ պատասխանատվությամբ։ Սա ինձ պարտավորեցնում է։ Շնորհակալ եմ անչափ»,–ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։

17-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO