Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Բացառիկ հարուստ եւ արգասաբեր ստեղծագործական կյանք, որն արժանի է հիացմունքի

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման եւ մեծարման արարողության ժամանակ.
«Հարգարժա՛ն մաեստրո Չեքիջյան,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Այսօր մենք մեծարում ենք Հովհաննես Չեքիջյանին, ով արժանացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման, եւ ում այսօր պատիվ ունեմ հանձնելու Հայրենիքի շքանշանը։
Սա բարեբախտություն է ինձ համար, եւ վստահ եմ՝ բոլորի համար, քանի որ մեզ վիճակվել է լինել Հովհաննես Չեքիջյանի ժամանակակիցը։
Մաեստրո Տիգրան Մանսուրյանն արդեն խոսեց մեր հերոսի անցած ճանապարհի մասին, մեզ դրվագներ պատմեց։ Իհարկե, մաեստրո Չեքիջյանի մասին խոսելը ե՛ւ հեշտ է, ե՛ւ դժվար։
Հեշտ է, քանի որ նա ապրել է բացառիկ հարուստ եւ արգասաբեր ստեղծագործական կյանք, անցել է մի ուղի, որ արժանի է հիացմունքի եւ երախտագիտու—թյան։ Հեշտ է նրան ներկայացնելը, քանի որ նա ինքն իրեն վաղուց ներկայացրել է թե՛ մեզ եւ թե՛ ողջ աշխարհին։
Այդուհանդերձ, դժվար է ներկայացնել մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, քանի որ գրեթե անհնար է բացատրել այն հսկայական էներգիան, որ առկա է այս ազնիվ մտավորականի մեջ։ Այդ էներգիան, որ շռայլորեն եւ անսպառ կերպով բաշխում է իր շրջապատին, բխում է նրանից արդեն տասնամյակներ շարունակ։ Այդ էներգիան բխում է՝ իր շուրջը տարածելով բարին ու գեղեցիկը, մարդկայինն ու հավերժականը, այն լավագույնը, որ ազգային է եւ միաժամանակ՝ համամարդկային։
Սիրելի՛ բարեկամներ,
Հայաստանի ժողովրդի մի զգալի մասը հայրենադարձներ են կամ նրանց սերունդներ։ Սա շատ ընդգրկուն թեմա է, եւ հիմա, թերեւս, դրա շուրջ չեմ ծավալվի։ Միայն նշեմ, որ հայրենադարձները շատ բան են բերել Հայաստան՝ սկսած մեր առօրյայից ու կենցաղից։
Նրանց շարքում եղել են բացառիկ մտավորականներ, որոնք իրենք իրենցով մարմնավորել են մի ողջ դարաշրջան հայ իրականության մեջ։ Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Գոհար Գասպարյանի, Հակոբ Հակոբյանի եւ նրանց նման շատերի վերադարձն օրինակ է, թե ինչպե[ս պետք է վերադառնալ հայրենիք՝ պատրաստված, հավակնոտ ծրագրերով, Հայաստանի վաղվա օրվա հանդեպ մեծ հավատով եւ, ամենակարեւորը՝ ընդմիշտ։ Հովհաննես Չեքիջյանի պարագան այդ բացառիկ օրինակներից է։
Ցանկացած մեծ արվեստագետի ուղին հարթ ու հանգիստ չէ եւ չի էլ կարող այդպիսին լինել։ Մենք գիտենք, որ նույնիսկ փոքր հաջողության թիկունքում տարիների քրտնաջան աշխատանք է թաքնված, ստեղծագործական տառապալից, բայց եւ բարեբեր ուղի։ Առավել եւս դա վերաբերում է մեծ հաջողություններ արձանագրած անհատներին։
Հայ երգչախմբային արվեստի շռնդալից հաղթանակները աշխարհի ամենահեղինակավոր բեմերում խոսում են Հովհաննես Չեքիջյան արվեստագետի բացառիկ խստապահանջության եւ բարձր չափանիշների մասին։ Խոսում են նրա կատարած տիտանական աշխատանքի մասին։ Մաեստրո՛, մենք խոնարհվում ենք Ձեր մեծ վաստակի եւ ստեղծագործական սխրանքի առջեւ։
Սիրելի՛ պարոն Չեքիջյան,
Դուք Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարում եք 1961 թվականից։ Այսօրվա Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասն այն ժամանակ դեռ չէր էլ ծնվել։ Սակայն ի պատիվ Ձեզ եւ շնորհիվ Ձեր կատարած հսկայական աշխատանքի՝ Ձեզ գիտեն բոլորը։ Եվ թող բոլորն իմանան, որ մենք հենց այսպիսի հերոսներով ենք ներկայանում աշխարհին։
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հայրենիքի բարձրագույն կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Մեր ողջ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում։ Մաղթում եմ, որ Ձեր կյանքի տասներորդ տասնամյակը լինի ոչ պակաս հագեցած ու արդյունավետ, քան նախորդներն են եղել։
Մենք տեսնում ենք Ձեր մեջ այդ ուժը, այդ էներգիան եւ, որ շատ կարեւոր է, սիրահարվածությունը կյանքին։ Սա կարեւոր հանգամանք է։ Ապրե՛ք եւ արարե՛ք ի փառս հայ արվեստի։
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության հերոսները»։

17-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO