Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կմնա ամենաազդեցիկ քաղաքական գործիչը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անհասկանալի է համարում մեդիա դաշտում վարչապետի եւ նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների շուրջ խոսակցությունները։
«Ինձ համար անհասկանալի է այդ ամենը, որովհետեւ թե ընդդիմությունը, թե իշխանությունը, թե վերլուծաբանները, թե քաղաքագետները անընդհատ հայտարարել են, որ դա Հանրապետական կուսակցության ներքին գործն է, եւ բացի ՀՀԿ—ից, այլ ուժեր չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ այդ գործընթացների վրա»,–նշել է Քոչարյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մնալու է Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը, նույնիսկ եթե չլինի ՀՀ վարչապետի պաշտոնում։
«Հիմնական քաղաքական գործընթացները սկսվելու են ապրիլի 9—ից հետո, որովհետեւ այդ ժամանակ կսկսվի նոր քաղաքական ցիկլի մեկնարկը»,–ասել է նա։
Մոտ օրերս մենք արդեն ՀՀ նախագահի թեկնածուի անունների շուրջ քննարկումներ կկազմակերպենք, եւ այդ մասին բոլորը կիմանան, ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախագահի հնարավոր թեկնածուի մասին հարցին։
Դիտարկմանը, թե այսօր արդեն իսկ նախագահի պաշտոնի համար տարբեր անուններ են շրջանառվում, անգամ տեղեկություններ կան, որ հնարավոր թեկնածուն արդեն վերադարձել է Հայաստան, Բաղդասարյանն ասել է. «Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյան անունը, հնարավոր է՝ նաեւ այդ թեկնածությունը քննարկվի։ Ինձ թվում է՝ չափորոշիչների մեջ կարելի է տեղավորել, բայց մենք դեռ անձերի չենք անդրադարձել, մոտ օրերս քննարկումներ կկազմակերպենք անունների շուրջ, եւ դրա մասին դուք կիմանաք։ Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու, եւ մենք մի թեկնածուի շուրջ այդ քննարկումը ծավալենք։ Հնարավոր է՝ մի քանի թեկնածուներից ընտրենք մեկ թեկնածուի եւ ներկայացնենք, քննարկումների արդյունքում կտեսնենք»։
Սակայն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտել է, որ ՀՀ ապագա նախագահի հարցում ՀՀԿ—ն այնպիսի ընտրություն պետք է կատարի, այնպիսի անձ պետք է ընտրի, որն ընդունելի կլինի նաեւ բոլոր քաղաքական ուժերի համար։

18-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO