Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հանցագործության ռոմանտիզացիա

Ինչպես է մեր հասարակությունը արձագանքում բռնությանը

Հանցագործության ռոմանտիզացիան ֆենոմեն է, որ գոյություն է ունեցել, երեւի թե, բոլոր ժամանակներում։ Ավելին՝ այն դարձել է համաշխարհային մշակույթի անքակտելի մասը։
Դրան նպաստել է տպագրության, հեռուստատեսության զարգացումը, ինչպես նաեւ լրագրությունը։ Դեռ նախորդ դարի 20—30—ական թվականներին ամերիկյան մամուլը, էկրանները հեղեղված էին հանցագործների կերպարներով։
Ռոմանտիզացված հանցագործի ամենավաղ եւ ամենավառ օրինակներից է միջնադարյան Ռոբին Հուդի կերպարը, ով «գողանում էր հարուստներից, բաժանում աղքատներին», պայքարում օրինապահ մարմինների դեմ։ Ավելի նոր ժամանակների հայտնի ռոմանտիզացված հանցագործներ են սիրահարներ Բոնին եւ Քլայդը, ում «հուսահատ սիրո» պատմությունը, թերեւս այն թվերին, կարծես չէր զիջում Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետին»։ Ժամանակակից մշակույթում, արդեն տասնամյակներ, ուրույն տեղ ունեն քրեական Ամերիկայի մասին պատմող «Կնքահայրը» վեպը եւ դրա էկրանավորումը, թեմային վերաբերող բազմաթիվ այլ գրքեր, ֆիլմեր։
Գուցե զարմանալի թվա՝ հանցագործության ռոմանտիզացիա եղել է նաեւ այսօրվա համեմատ շատ ավելի խիստ բարքեր եւ բարոյական նորմեր ունեցող ԽՍՀՄ մշակույթում, օրինակ՝ գողալեզու երգերը, Լյոնկա Պանտելեեւին նվիրված պոեմները, ֆիլմերը եւ այլն։ Բոլորիս է ծանոթ նաեւ հետխորհրդային՝ 90—ականների Ռուսաստանի մասին պատմող «Բրիգադա» քրեական դրաման։
Հանցագործների ռոմանտիզացված կերպարները, որքան էլ տարբեր են նրանց պատմությունները, ժամանակաշրջանը, գործունեությունը, ծագումը, տարիքը, սեռը, անցած ուղին, ունեն բազմաթիվ ընդհանրություններ. քրեական ուղու վրա հայտնվում են պատահականորեն, չմտածված, հանգամանքներից, հուսահատությունից դրդված, հարկադրված։ Նրանք խելացի են, իմաստուն, ճարպիկ, խորամանկ՝ բառի լավ իմաստով։ Հաճախ իրենց էլ դուր չի գալիս իրենց զբաղմունքը, բայց անում են, որովհետեւ «այլ ճար չունեն»։ Հոգում ազնիվ են, արդար, գուցե չար են, բայց ոչ նենգ, հավատարիմ են, ընկերասեր, անձնազոհ, երբեմն նաեւ վեհ նպատակներ են հետապնդում։ Արժանանալով հասարակության համակրանքին՝ որոշակի պահից սկսած, կարծես թե, այլեւս դադարում են հանցագործ լինել։ Երբեմն նույնիսկ հերոսացվում են, ինչը նշանակում է, որ «հանցագործ» խարանն արդեն վիրավորական է դառնում, եւ հասարակության թիրախում հայտնվում են «հերոսներին անվանարկողները»։ Եվ ամենեւին էական չէ, որ հանցագործների ռոմանտիզացված կերպարները շատ քիչ ընդհանրություններ ունեն դրանց՝ իրականում գոյություն ունեցած նախատիպերի հետ. հասարակությանը պետք են հերոսներ։
Մեր հասարակության մեջ հանցագործության ռոմանտիզացիան ծագել է ԽՍՀՄ տարիներին, սերտորեն կապված է «օրենքով գողերի», այսպես կոչված «բանտային ռոմանտիզմի», «ռեժիմի» դեմ պայքարողների հետ։ Ռոմանտիզացված հանցագործի «տեղական» վառ կերպար է Սվո Ռաֆը, ում մասին առայսօր լեգենդներ են պտտվում։ Լեգենդի համաձայն՝ ղարաբաղյան պատերազմի տարիներին Ռաֆը, քրեական աշխարհում իր անսասան հեղինակության եւ վիթխարի ազդեցության շնորհիվ, մեծ օգնություն է ցուցաբերել հայրենիքին՝ զենք ու զինամթերք մատակարարելով առաջնագիծ, ինչը, սակայն, հրապարակավ հերքել է այն թվերի ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Քրեական ռոմանտիզմը, հայկական հեռուստատեսության զարգացմանը զուգընթաց, թափանցել է նաեւ մեր մշակույթ։ Դրա բնորոշ օրինակներից են բազմաթիվ հեռուստասերիալները։
Ինչեւէ, հանցագործության ռոմանտիզացիան վտանգավոր երեւույթ է։ Հանցագործներին պատկերելով դրական լույսի ներքո, կամա թե ակամա, հանցագործության քարոզչության գործընթաց է սկսվում, ինչին եւ ականատես ենք լինում մերօրյա Հայաստանում։
Հիշենք 2016 թվականի հուլիսյան դեպքերը։ Մի խումբ զինված անձինք ներխուժում են ՊՊԾ գնդի տարածք, զինյալների եւ հերթապահ ոստիկանների միջեւ տեղի է ունենում փոխհրաձգություն, ինչի արդյունքում սպանվում եւ պատանդ են վերցվում ոստիկաններ, պահանջներ են ներկայացվում պետությանը։ Գլոբալ կտրվածքով՝ ահաբեկչության դասական օրինակ, որը, սակայն, ոմանց պնդմամբ՝ տեղավորվում է այսպես կոչված «հայկական մենթալիտետի առանձնահատկությունների» շրջանակներում, ինչն անհասկանալի է արտաքին աշխարհին։
Հասարակության թերեւս ակտիվ հատվածը՝ գուցե փոքրաթիվ, բայց երեւացող, իրենց ըմբոստ համարողները, ինչ—ինչ աղբյուրներից սնվող իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպություններ, ուղղորդված ԶԼՄ—ներ, առանց այլեւայլության, բացահայտորեն սատարեցին զինված խմբին։ Որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ փորձեցին ինչ—ինչ դիվիդենտներ շահել, իսկ իշխանության ներկայացուցիչների գնահատականները մեծամասամբ զուսպ, «դիվանագիտական» էին։ Հասարակական եւ մշակութային գործիչների «ընդդիմադիր» հատվածն, իհարկե, միշտ «ժողովրդի կողմից» է, իսկ պրոիշխանական համարվող դեմքերի հայտարարությունները լղոզված էին, ոչ մի կողմին «չնեղացնող». լավ բան չեն արել, բայց դե մեր տղերքն են... մեր հերոսներն են, բայց մարդը սխալական է... մոլորվել են... հուսահատ քայլ են կատարել... պետք է պատժել, բայց ոչ շատ խիստ... գուցե բանտի փոխարեն ուղարկենք դիրքեր... կռված տղերք են, սխալը կուղղեն... եւ այլն...
Արդյունքում ստացանք մի իրավիճակ, երբ «հերոսներին անվանարկողները» հայտնվում են հասարակության թիրախում, օրինակ՝ ընդդիմադիր քաղաքական գործչի «անմեղ» ձեւակերպումը, թե «Սասնա ծռերի» գործողության մեջ հանցակազմ կա», նրան դարձրեց վերոնշյալ ակտիվ հասարակության «հարձակման զոհը»։
Տեղեկատվական դաշտում նման «համոզիչ հաղթանակը» հող նախապատրաստեց հետագա հանցագործությունների ռոմանտիզացման համար, ինչը վտանգավոր միտման է վերածվում։ Օրինակ՝ մեր հասարակությունը, ինչպեսեւ օրենքը, դատապարտում է ծառ կտրելը. առանց այդ էլ՝ շատ չունենք. «ո՞ւր է նայում քաղաքապետարանը»։ Բայց երբ ծառ կտրողին ձերբակալում է ոստիկանությունը՝ «է, խեղճ մարդն ի՞նչ էր արել, որ բռնեցին... ընտանիք է պահում, երեխաներ ունի». գործին միջամտեցին նույնիսկ պատգամավորներ։ Երբ մարդը որոնվում էր որպես անհետ կորած, «վատ է, ոստիկանությունն անգործ է», իսկ երբ ոստիկանությունը ձերբակալում է քնած ամուսնուն կացնահարած կնոջը՝ «է, խեղճ կնոջը ծեծում էր, բա ի՞նչ աներ»։ Երբ օրը ցերեկով թմրանյութերի ազդեցության տակ գտնվող «կատաղած» երիտասարդը պատանդ է վերցնում կնոջը եւ սպառնում մորթել, «երկրում ամենաթողության հետեւանք» է, իսկ երբ պատանդառուն չեզոքացվում է ոստիկանության կողմից, պարզվում է, որ կարելի էր «ոչ թե կրակել, այլ, օրինակ՝ ԱՄՆ—ից հոգեբան հրավիրել»։
Ինչեւէ, հանցագործության ռոմանտիզացիայի դեմ տարբեր ժամանակներում տարբեր պետություններ պայքարի իրենց եղանակներն են մշակել։ Պայքարի կորիզը հասարակության գիտակցության վրա ներգործելն է։
Օրինակ՝ 1930—ականների սկզբներին ԱՄՆ ՀԴԲ—ն հրավիրում է կինոգործիչների եւ հորդորում ֆիլմեր նկարահանել ազնիվ շերիֆների մասին, եւ երեխաները սկսում են իրենց խաղերում նմանակել նրանց։ Հոլիվուդյան ֆիլմերում գլխավոր հերոսներ են դառնում արդարության մարտիկները՝ ոստիկաններ, խուզարկուներ, նախկին հատուկջոկատայիններ, որոնք պայքարում են ոչ միայն հանցագործների, այլեւ կոռումպացված իրավապահների, պաշտոնյաների դեմ։ Հանցագործների կերպարները դառնում են ավելի դաժան, ստոր, ծախու, վախկոտ, նողկալի եւ ծիծաղելի։ Ռուսական հայտնի «Բրիգադա» սերիալից հետո նույն միտումը նկատվում է նաեւ ռուսական հեռուստաեթերում։ Պետպատվերով բազմաթիվ սերիալներ են նկարահանվում ազնիվ ոստիկանների, խուզարկուների մասին, իսկ հանցագործների կերպարները զրկվում են հմայքից, հերոսական ելեւէջներից։
Ինչ վերաբերում է մեզ, հանցագործության ռոմանտիզացիայի դեմ չենք կիրառում հակազդող մեխանիզմներ՝ հույսը դնելով ժամանակի վրա, խնդրի ինքնալուծման վրա։ Մասամբ դրա հետեւանքն է նաեւ, որ չունենք կայացած, երեւույթներին ադեկվատ արձագանք, գնահատական տվող հասարակություն։ Չմոռանանք, որ մարդը՝ որքան էլ բանական արարած, կարիք ունի ուղղորդման, քարոզի, եւ եթե այդ գործառույթը պատշաճ չի իրականացվում, երբ բացակայում է քարոզչությունը, հասարակությունը հեշտությամբ կարող է տրվել շահագրգիռ տարբեր կառույցների, անձանց, զանազան վտանգավոր հոսանքների ազդեցությանը։
Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

18-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO