Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Գլխավորը դատարանների անկախությունն ապահովելն է

Բարձրագույն դատական խորհրդի անդամները կուսակցական չեն լինելու

Անկախ դատական համակարգի կայացումը մեծ նշանակություն ունի ժողովրդավարության ամրապնդման գործում։ Հայաստանում դատական համակարգը կատարելագործելու նպատակով սահմանադրական բարեփոխումների մեջ ներառվել է նաեւ Արդարադատության խորհուրդն ավելի բարձր դեր ունեցող Բարձրագույն դատական խորհրդով փոխարինելու հարցը։
«ՀՀ»—ի հետ զրույցում ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի ձեւավորման կարգն ու գործառույթները։
Նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի ինստիտուտը նախատեսված է Սահմանադրությամբ, իսկ դատական օրենսգիրքը նախատեսում է ընդամենը դրա ձեւավորման կարգը. «Սահմանադրությամբ նախատեսված է, որ այն բաղկացած է լինելու 10 անդամից, որոնցից 5—ին դատավորների թվից նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ հինգ իրավաբաններին նշանակելու է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդով»։ Թովմասյանն ընդգծեց, որ անդամների 50 տոկոսի առաջադրման իրավունքը վերապահված է խմբակցություններին, սակայն խորհրդի անդամները կուսակցական լինել չեն կարող։
Հ. Թովմասյանը նշեց, որ այսօրվա Արդարադատության խորհրդին փոխարինելու եկող Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգն էականորեն տարբերվում է Արդարադատության խորհրդի կազմավորման կարգից եւ մասամբ իր վրա է վերցնում դատավորների ընդհանուր ժողովի մի շարք լիազորություններ կամ դատարանների նախագահների ժողովի մի շարք լիազորություններ։ Նրան են վերապահված նաեւ այնպիսի կարեւորագույն լիազորություններ, ինչպիսիք են դատավորների պիտանելիության ցուցակներ կազմելը, հանրապետության նախագահին, Ազգային ժողովին համապատասխան դատավորների, դատարանների նախագահների թեկնածուների առաջադրումը։
Ինչ վերաբերում է խորհրդի ձեւավորման ժամկետներին, ապա առաջին կազմը պետք է ձեւավորվի նախագահի լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ։ «Դա նշանակում է, որ մինչեւ մարտի մեկը այն պետք է կազմավորված լինի. այսինքն՝ մինչեւ մարտի մեկը դատավորների ընդհանուր ժողովը եւ Ազգային ժողովը պետք է ընտրած լինեն հինգական անդամի»,–ասաց նա։
Հրայր Թովմասյանի խոսքով, խորհուրդը դառնալու է դատական իշխանության կամ դատավորների ինքնակառավարման բարձրագույն մարմինը, եւ նրա գլխավոր խնդիրը դատական իշխանության անկախության ապահովումն է։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք խորհուրդը կարո՞ղ է «վերահսկել» դատավորների գործունեությունը, ապա նա նշեց, որ դատարանների վրա վերահսկողություն չի կարող լինել. «Դատավորներն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը եւ օրենքներին։ Ուղղակի այս դեպքում կարգապահական հանձնաժողովի եւ արդարադատության նախարարի դիմումի հիման վրա կարող են հարուցել կարգապահական վարույթ եւ քննել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, այն, ինչ այսօր անում է Արդարադատության խորհուրդը»։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

18-01-2018





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO