Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Միասին մենք ուժեղ կլինենք»

ԵՄ խորհրդի բուլղարական նախագահության առաջնահերթությունները

«Միասին մենք ուժեղ կլինենք». այս կարգախոսով է Բուլղարիան ստանձնում Եվրոպական միության խորհրդի նախագահությունը։ Երեւանում ՀՀ—ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան։
«Մեզ համար մեծ պատիվ է ստանձնել նախագահությունը։ Ամեն ինչ կանենք մեր աշխատանքը լավագույնս անելու համար։ Այս կարգախոսը ընտրել ենք՝ ելնելով ոչ միայն պատմական փորձից, այլեւ եվրոպական նախագծում եղած կարգավիճակից։ Փորձը ցույց է տալիս, որ Եվրոպան հաղթահարում է, երբ միասնական է։ Մեր գլխավոր ուղերձն այն է, որ ամեն ինչ անելու ենք ուժեղացնելու Եվրոպական միության միասնականությունը»,–ասաց դեսպանը։
Խոսելով առաջնահերթություններից՝ դեսպանը կարեւորեց կայունությունը, անվտանգությունը, միասնականությունը, նպատակներին փոխհամաձայնությամբ հասնելը։ Նա առաջնային համարեց թվային մրցակցային տնտեսություն ունենալը եւ այդ ուղղությամբ աշխատանքը։ «Կասկած չկա, որ մեր ապագան լինելու է թվային։ Մտադիր ենք ուժեղացնել թվային ամբողջական շուկայի զարգացումը»,–ասաց նա։ Դեսպանը նշեց, որ առաջնային են համարում երիտասարդների զբաղվածության հարցը, տարբեր ծրագրերում նրանց ներգրավվածությունը։
Հայաստանում Բուլղարիայի դեսպանն ընդգծեց, որ նպատակ ունեն շարունակել Արեւելյան գործընկերության տարածաչափերը, ուժեղացնել ժողովրդավարական հաստատությունները, իրականացնել տարբեր ծրագրեր։ Նա նշեց, որ Հայաստանը կընդգրկվի այդ ծրագրերի մեջ եւ կլինի ակտիվ մասնակից։
Որպես նախագահող երկիր Բուլղարիան առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու անվտանգության հարցերին։ Դեսպանը տեղեկացրեց, որ ջանքեր են գործադրվելու Եվրոպական միությունում անվտանգության ուժեղացման, արդյունավետ միգրացիոն ծրագրերին։ Նա ընդգծեց մարդու իրավունքների պաշտպանության գծով աշխատանքները։
«Հայաստանում Բուլղարիայի դեսպանություն ունենալը հնարավորություն է տալիս այստեղ ներկայացնելու մեր երկրի նախագահության առաջնահերթությունները։ Մենք, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու թիմի հետ, սերտորեն կոորդինացնելու ենք Հայաստան—ԵՄ կնքված համաձայնագրից բխող աշխատանքները։ Շատ ողջունելի է, որ Հայաստանում հետաքրքիր քննարկումներ են ընթանում կնքված համաձայնագրի, դրա ակնկալիքների շուրջ»,–ասաց դեսպանը։
«Հայաստանն իրոք մեծ նվիրում է ցուցաբերել Արեւելյան գործընկերության օրակարգի իրականացման, հարեւանության հետ կապերի ուժեղացման հարցում։ Մենք այժմ այն փուլում ենք, որ պետք է լավագույնս իրականացնենք ՀՀ—ԵՄ համաձայնագիրը, որը պետք է վավերացնեն ԵՄ անդամ երկրներն ու Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաեւ Հայաստանը»,–ասաց Պյոտր Սվիտալսկին։ Նա նշեց, որ այժմ Հայաստանի գործընկերների հետ աշխատում են՝ պատրաստելու ճանապարհային քարտեզ, որով կուղղորդվի համաձայնագրի ամբողջ իրականացումը։
«Հայաստանի կառավարության հայտարարությունները խոսում են այն մասին, որ այն ջանասիրաբար աշխատում է համաձայնագրի իրականացման մեխանիզմների ուղղությամբ, ինչը շատ կարեւոր է մեզ համար։ Հույս ունենք այն իրականացնել համագործակցության ամենաբարձր ոգով, որը բնութագրական է եղել վերջին շրջանում ՀՀ—ԵՄ հարաբերություններին»,–ասաց Պյոտր Սվիտալսկին։
Անդրադառնալով ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացին՝ Սվիտալսկին ասաց, որ տարբեր երկրների օրենսդրություններ տարբեր պահանջներ ունեն, ու այն մի փոքր բարդ է դաշնային երկրներում։
«Մենք լավատես ենք, ու ԵՄ տեսակետից ասեմ, որ այստեղ ամենակարեւորն այն է, որ համաձայնագիրը կարող է այս տարվա գարնանից սկսել իրականացվել, որը պահանջում է միայն Հայաստանի կողմից վավերացում։ Իհարկե, ողջ համաձայնագիրը չի կարող իրականացվել առանց ամբողջական վավերացման ավարտի»,–ասաց Սվիտալսկին՝ հավելելով, որ կան ազդակներ լավատես լինելու համար։

18-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO