Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Խնդիրը կարելի է լուծել այլ ճանապարհով

Պարզաբանումներ է ներկայացնում ԻՏՁՄ տնօրենը

Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառներին եւ գնաճը մեղմելու հնարավորություններին առնչվող թեմայով խորհրդարանական լսումներ տեղի կունենան հունվարի 23—ին։ Հիշեցնենք, որ ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն էր առաջարկել թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպել։
Ընդգծենք, որ երկրի նախագահի խորհրդակցությունը կարեւոր «մեսիջ» ունի՝ պատասխանատուները պարտավոր են ամենայն մանրամասնությամբ հասկանալ երեւույթի պատճառները։ Այլ կերպ՝ արդյո՞ք չարաշահման գործոն չկա այդտեղ։ Մանավանդ որ, տեսակետ է շրջանառվում, թե թանկացումն ընդամենը հետեւանք է ոչ ճիշտ հարկային քաղաքականության։
Այս թեման տարեսկզբից քննարկում են հասարակական ու քաղաքական շրջանակները։ Մի մասը թանկացումը պայմանավորում է Հարկային օրենսգրքի փոփոխություններով, մի մասը թանկացումներում հնարավոր է համարում սուբյեկտիվ գործոնը։ «ՀՀ»—ն ներկայացրել է այս հարցի վերաբերյալ տարբեր գերատեսչությունների պատասխանատուների, տնտեսագետների տեսակետները։
Երեկ փորձեցինք հասկանալ, թե իրավիճակի մասին ինչ է մտածում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը։ Նա նույնպես ստեղծված իրավիճակի մասով շեշտադրեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների գործոնը։ Իսկ թանկացումը ընդամենը դրա հետեւանքն է։ Մեր զրուցակիցը ուշադրությունը սեւեռեց եկամտահարկի բարձրացմանը՝ խոսելով ՏՏ ոլորտային խնդրից։
Եկամտահարկի երկու տոկոս բարձրացումը խնդի՞ր է ոլորտի համար. «ՀՀ»—ի հարցին ի պատասխան Կարեն Վարդանյանը պարզաբանեց. «Մեզ մոտ վտանգը եկամտահարկի երկու տոկոս բարձրացումը չէ, ավելի շատ երկու միլիոնից ավելի ստացողների եկամտահարկի բարձրացումն է խնդիր, որը հարկվում է արդեն 36 տոկոսով»։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենը բացատրեց, որ երկու միլիոնից ավելի ստացողները հիմնականում ստորաբաժանումների ղեկավարներն են, գլխավոր ճարտարապետները, բիզնեսի ղեկավարները, այսինքն՝ այն մարդիկ են, ովքեր կազմակերպում եւ ապահովում են գործի որակը, ապահովում են Հայաստանի մրցունակությունը համաշխարհային ՏՏ ոլորտում, որը բավականին մրցունակ դաշտ է։ Այսինքն՝ այսուհետ նրանց եկամտահարկի սանդղակը բարձրացվում է 12 տոկոսով, եւ 2 մլն ստացողները մոտավորապես 240 հազար դրամով ավել եկամտահարկ են վճարելու։
Կ. Վարդանյանի ձեւակերպմամբ, այս բեռը չի մնում աշխատողի վրա, ընկերությունն է ստիպված հատուցելու այդ գումարը։ Իսկ դա ոլորտի համար թանկ հաճույք է, քանզի ոլորտում աշխատողներ կան, որ միջազգային ստանդարտներով են վարձատրվում, քանզի միջազգային որակավորում ունեն, մինչեւ 5—6 մլն դրամ վարձատրվողներ կան։ Նրանք հիմնականում ոլորտի ողնաշարն են, նրանց վրա են կառուցված ոլորտի ընկերությունները։ Առաջատար մասնագետներն են, բիզնեսի ղեկավարները։ Ստացվում է՝ բիզնեսի վրա լրացուցիչ բեռ դնելով՝ ընկերություններին անմրցունակ ենք դարձնում միջազգային ասպարեզում։ Եվ կապն այդ շատ ուղղակի ու տեսանելի է։ «Այսինքն՝ ընկերությունը ստիպված է լինելու փոխհատուցել այդ գումարը իր հաշվին,—ասաց ԻՏՁՄ տնօրենը,–այլապես աշխատողը կհեռանա։ Ստացվում է՝ եթե ընկերությունը այդ գումարը կարող էր ծախսել իր մարկետինգի վրա, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության համար, կամ այդ 200 հազար դրամով մի երիտասարդ մասնագետ վերցներ, որը մի քանի տարի հետո լուրջ մասնագետ էր դառնալու, այսուհետ ի վիճակի չէ անել՝ հետեւանքներով հանդերձ»։
Փորձեցի հասկանալ՝ արդյո՞ք 5 մլն ստացողի համար 200 հազ. դրամ ավելի մուծելը խնդիր է։ «Բայց ինչո՞ւ ոչ,–արձագանքեց Կարեն Վարդանյանը,–այդ 5 մլն—ն նրանք ազնիվ են աշխատում, սեփական քրտինքով, դժվարությամբ»։
Այդ դեպքում ի՞նչ անի պետությունը, երբ բյուջետային խնդիրներ կան լուծելու, արտաքին պարտք կա սպասարկելու, ռազմական ծախսեր կան հոգալու։ «ՀՀ»—ի հարցին ի պատասխան նա նախ՝ ընդգծեց, որ, այո, այդ ամենը հասկանալի է, բայց դա պետք է արվի այլ ճանապարհով՝ ստվերային տնտեսությունը հարկման դաշտ բերելով, այլ ոչ թե սպիտակ դաշտում աշխատողներին լրացուցիչ հարկելով։
Հաշվի առնելով, որ երկրի նախագահը խորհրդակցությունում հստակ «մեսիջ» է արել, որ պատասխանատուները պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեն խնդիրը, հասկանան պատճառներն ու հետեւանքները, ՏՏ ոլորտի մասնակիցները չե՞ն պատրաստվում հանդես գալու, ասելու, արծարծելու խնդիրն ու լուծման իրենց տարբերակը, մանավանդ որ, համոզված են՝ Հարկային օրենսգրքով պայմանավորված այս երեւույթները ՏՏ ոլորտը զրկում են մրցունակությունից։ «Ես չեմ պատրաստվում որեւէ բան անել,—ասաց Կարեն Վարդանյանը,—դա ոլորտի ընկերությունները պետք է անեն։ Կարծում եմ՝ ամսվա վերջին, երբ առաջին անգամ հարկերը մուծվեն, խնդիրը կբարձրանա…»։
Կարեն Վարդանյանը մեզ հետ զրույցի վերջում եւս մեկ անգամ ընդգծեց իր տեսակետը, այն է՝ պետք չէ լրացուցիչ հարկել այն ոլորտը, որն ապահովում է Հայաստանի զարգացումը։ Եվ բյուջետային հարցերը պետք է լուծել չհարկվողներին հարկման դաշտ բերելով։ Իսկ ՏՏ ոլորտին հանգիստ թողնել է պետք։ Խնդիր կա ոլորտը առնվազն 5 անգամ մեծացնելու, որպեսզի ոլորտն ինքը փոխի իրավիճակը երկրում։
Իրավիճակը եւս մեկ անգամ հուշում է. խնդրին պետք է ամենայն լրջությամբ, պատասխանատվությամբ եւ մանրամասն ուսումնասիրությամբ մոտենալ։ Հատկապես եթե հավելենք, որ առաջիկա 4 տարիներին 800 զգայուն ապրանքների գծով փոփոխություններ են լինելու (ԵՏՄ մաքսային օրենսդրության պահանջներ)։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

18-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO