Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Համահայկական թվային գրադարան

2018 թ. մեկնարկելու են համահայկական թվային գրադարան ստեղծելու աշխատանքները։ Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։
Նրա տեղեկացմամբ՝ մինչ այս էլ թվայնացման գործընթաց ընթանում էր, բայց 2018 թ. եւ հետագա մի քանի տարիներին աշխատանքները ավելի մեծ թափով կիրականացվեն։
«Գրքերի, մամուլի թվայնացումը մեր ուշադրության կենտրոնում է։ Ունենք տպագիր գրքեր՝ սփռված աշխարհով մեկ, բայց չունենք մեզ մոտ, եւ դրանք գտնելով թվայնացնելով, թվային պատճենները մեզ մոտ պահելով, հասանելի ենք դարձնում ընթերցողներին, օգտվողներին, հետազոտողներին»,–հայտնեց Տիգրան Զարգարյանը։
Հայաստանի ազգային գրադարանը պետության եւ բարերարների կողմից լրացուցիչ ստացել է 6 թվայնացման սարք, եւ տնօրենի խոսքով՝ զանգվածային թվայնացման գործընթացն արդեն սկսել են։
«Մենք ունենք ակտիվ գաղթօջախներ, որտեղ լավ գրադարանավարներ ունենք։ Պատրաստ ենք իրենց թվայնացման սարքեր տրամադրել։ Ենթադրենք, Պոլսի, Երուսաղեմի պատրիարքարաններին, Վենետիկի Մխիթարյան միաբանությանը թվայնացման սարքեր կտանք, որպեսզի իրենք մեզ մոտ բացակա նյութերը թվայնացնեն, ուղարկեն մեզ։ Մենք տեղում այդ նյութերը կմշակենք եւ համացանցում տեղադրելով հասանելի կդարձնենք բոլորին»,–ասաց նա։
Ամփոփելով Ազգային գրադարանի 2017 թ. գործունեությունը, Տիգրան Զարգարյանը նշեց, որ ընթերցողների աճ է գրանցվել։ Ընդհանուր, գրադարանում գրանցված է 31 785 ընթերցող, իսկ միայն 2017 թ. գրանցվել է 3367—ը, որից 2357—ը ուսանողներ են եւ 1010—ը՝ գիտական ընթերցասրահի ընթերցողներ։
«Նախորդ տարվա ընթացքում ունեցել ենք 247 828 հաճախում։ Այսինքն, կարդում ենք, գիրքը դեռ իր հետաքրքրությունը չի կորցրել։ Հատկապես երիտասարդներն են շատ գալիս»,–ասաց նա։
2017 թ., ըստ նրա՝ շատ ծանրաբեռնած եւ բովանդակալից տարի էր գրադարանի համար։ Ամենակարեւոր իրադարձությունը ազգային գրապալատի միացումն էր Հայաստանի ազգային գրադարանին։ Բոլոր հավաքածուները տեղափոխվեցին ազգային գրադարան եւ գրապալատի աշխատակիցները տեղափոխվեցին գրադարանի ենթակայության տակ։
Տիգրան Զարգարյանի խոսքով՝ նախորդ տարվա կարեւոր իրադարձություններից էր նաեւ գրատպության թանգարանի բացումը։ Բացի դրանից, 2017 թ. ընթացքում շարունակվել են մատենագիտական աշխատանքները, ցանկերի կազմումը եւ այլն։
Ինչ վերաբերում է ոլորտի խնդիրներին, Ազգային գրադարանի տնօրենը առանձնացրեց համայնքային գրադարանների հարցը։
«Դրանք լուրջ աջակցության կարիք ունեն, պետք է համայնքապետերին հասու դարձնենք, որ գրադարանն ազգային արժեք է, մշակութային կենտրոն է եւ դրանց ավելի սրտացավ պետք է վերաբերվել։ Հիմա շարունակում ենք համայնքային գրադարանների վերազինումը։ 2017թ. Մարալիկի եւ Ամասիայի համայնքային գրադարանները շահեցին դրամաշնորհը եւ ազգային գրադարանի կողմից կստանան գրադարանային կահույք, գրականություն, համակարգչային տեխնիկա եւ անվճար ինտերնետ կապ»,–ասաց Տիգրան Զարգարյանը։

18-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO