Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Քայլ՝ ուղղված երկրի ճանաչելիության բարձրացմանը

Հանդիպում «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել հանրապետության նախագահի հրամանագրով հիմնված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ։ Նախագահը հանդիպման սկզբում անցած ութ տարիների իրականացված աշխատանքի համար նախ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին եւ բոլոր այն անձանց, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, ապա հետաքրքրվել, թե մրցանակի շնորհման անցած այդ տարիների արդյունքներից ելնելով՝ որքանով է այն ծառայել նպատակին, արդյո՞ք մրցանակաբաշխությունն ավելի հանրայնացնելու խնդիր կա, ի՞նչ են մտածում կազմակերպիչները ապագայում մրցանակն ավելի արդյունավետ եւ օգտակար դարձնելու, երկրի ճանաչելիությունը նաեւ այդ միջոցով բարձրացնելու, ՏՏ ոլորտի նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում հետաքրքրությունը շարունակաբար մեծացնելու եւ տնտեսության շարժիչ ուժերից մեկը համարվող՝ գերակա ուղղություն հայտարարված ՏՏ ոլորտի զարգացմանն ավելի մեծ տեմպ հաղորդելու ուղղությամբ։
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ հասել են մրցանակաբաշխության հիմքում դրված հիմնական նպատակներին. անցած ութ տարիներին Հայաստան են այցելել ՏՏ ոլորտի զարգացման գործում աշխարհում բացառիկ ներդրում ունեցած եւ մեծ հեղինակություն վայելող ութ մրցանակակիրներ, ովքեր ընտրվել են մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի կողմից։ Հայաստանում ոլորտի մասնագետների եւ երիտասարդների հետ նրանց հանդիպումները մեծ ոգեւորություն են առաջացրել։ Կազմակերպիչների հավաստմամբ, նպատակներից մեկը մրցանակաբաշխության միջոցով Հայաստանի ճանաչելիությունը աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն, մեծացնելն էր։ Այդ ուղղությամբ, ըստ հանդիպման մասնակիցների, ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու խնդիր կա, որի նպատակով այժմ աշխատանքներ են իրականացվում։
Մրցանակաբաշխության կազմակերպիչները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան այցելած մրցանակակիրները երկրից հեռացել են մեծ տպավորություններով, նրանցից ոմանք՝ կրկին վերադառնալու ցանկությամբ, իսկ երեքը շարունակել են համագործակցությունը եւ գործնական քայլերով ամրապնդել Հայաստանի հետ կապը։ Մասնավորապես, «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան մեծ գումար է նվիրաբերել Հայաստանի ամերիկյան համալսարանին, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին համագործակցության հուշագիր է ստորագրել Հայ—ռուսական համալսարանի հետ՝ մագիստրատուրայի նոր ծրագիր բացելու եւ լաբորատորիայի հետ համալսարանի համագործակցությունը զարգացնելու նպատակով, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցի տպավորությունների ներքո գիրք է հրատարակել՝ «Հայաստանը՝ որպես նորարարական երկիր» վերնագրով։
Հանդիպման մասնակիցները խոսել են նաեւ ՏՏ ոլորտի զարգացման վերջին տարիների հիմնական միտումների, մարտահրավերների եւ ոլորտի ներուժի մասին, առաջարկություններ ներկայացրել հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

18-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO